Օրվա լրահոսը
Խաչիկ Ավետիսյա՞նն է «սարքել» Վոլոդյա Ավետիսյանի գլխին
Գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանն այսօր հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանի գլխին ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանն է «սարքել»: «Խաչիկ Ավետիսյանը, ի հակառակ Վոլոդյայի, խմբեր բացեց օպերայի շենքի մոտ, երբ Վոլոդյան սոցիալական խնդիրների լուծման համար նստացույց կազմակերպեց: Այսօր Վոլոդյան փակված է, իսկ Խաչիկ Ավետիսյանն էլ անհետ կորած է: Եթե էդքան ազգասեր տղա է ու իր մատը խառը չէ
Վրաստանի հայ համայնքը հանդիպեց ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ
2014թ. մարտի 9-ին «Հայարտուն» կենտրոնում կայացավ Վրաստանի հայ համայնքի հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ: Հանդիպման թեման Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերլուծությունն էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինների դիտարկմամբ: Հանդիպումը կազմակերպվել էր «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ (Ծրագրի
Ազատամարտիկի խանութը ջարդել են, իրեն էլ՝ ծեծել
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ, Վոլոդյա Ավետիսյանի ջոկատից Վարդենիսում բնակվող Արամայիս Չավիշյանը մի քանի օր առաջ խոշտանգումների է ենթարկվել: Այսօր «Նոյյան տապան» ակումբում նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը պատմեց, որ Արամայիս Չավիշյանի խանութը ջարդել են, հետո ծեծել: Ծեծված ազատամարտիկը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն, բայց հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճել են. «Ավելի ուշ էլ
Սվիդլեր-Արոնյան. այսօր լարված պայքար է ակնկալվում
Այսօր Խանտի-Մանսիյսկում մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպում է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Գրոսմայստերները խաղատախտակի առջեւ միմյանց հետ շատ են հանդիպել: Սակայն դասական շախմատում նրանց հաշիվը հավասար է` 3:3: Այնպես որ, այսօր գրոսմայստերների միջեւ լուրջ ու լարված պայքար է սպասվում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` tabladeflandes-ի
«Նախիջեւանը հանձնվեց ապօրինի». Ակցիա Երեւանի կենտրոնում. «Ա1+»
Հանրապետության հրապարակից այսօր մեկնարկեց «Նախիջեւան» ազգային քաղաքական նախաձեռնության եւ ԱԻՄ կուսակցության համատեղ ակցիան, որի նպատակն է նամակով հիշեցնել Արտգործնախարարությանը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ Ադրբեջանի ոճրագործության մասին Նախիջեւանի նկատմամբ։ Նախիջեւանն անօրինական ձեւով է հանձնված Ադրբեջանին, եւ այդ փաստաթուղթը ոչ մի իրավական ուժ չունի՝ ասում են ակցիայի մասնակիցները։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
«Արարատյան քննարկումներ». «Բանակցության մշակույթի դրսևորումները հայ բանահյուսության մեջ»
Մարտի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» նախագծի երկրորդ բանախոսություն-քննարկումը` «Բանակցության մշակույթի դրսևորումները հայ բանահյուսության մեջ» խորագրով: Բանախոսը «Բանակցության երևանյան կենտրոնի» տնօրեն Ստեփան Խզրթյանն էր: Հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ Ս. Հովհաննես եկեղեցու
Ուժեղ քամին պոկել է տանիքներ
Մարտի 17-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները պոկված տանիքից ապամոնտաժել են 1քմ հատված: *** Մարտի 17-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երիտասարդական 1/1 շենքի տանիքը.
ՏՄՊՊՀ վարույթի նիստերը ձևական բնույթ են կրում. «Փաստինֆո»
«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ պահանջելով անվավեր ճանաչել վերջինիս 25.10. 2013թ. որոշումը «ԱրմենՏել»-ի նկատմամբ պատասխանատվության միջոց, այն է՝ 20 մլն դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Որոշումն, ըստ «ԱրմենՏել»-ի, անհիմն է, չի բխում օրենքի պահանջներից և ենթակա է անվավեր ճանաչման: Հանձնաժողովը հիշյալ որոշումն ընդունել է՝ քննարկելով «Օրանժ
Интерфакс. Մոտ 97% կողմ՝ Ռուսաստանին միանալուն, 83.1% մասնակցություն. Ղրիմի հանրաքվեի պաշտոնական ամփոփ արդյունքները
Ղրիմի հանրաքվեի ամփոփ տվյալներով 96,77% կողմ է Ռուսաստանին միանալուն, հայտնել է համաղրիմյան հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը՝ նշելով, որ միանալուն կողմ է քվեարկել 1 միլիոն 233 հազար 2 մարդ: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ուկրաինայի կազմում մնալուն քվեարկել է 2,51% կամ 31 հազար 997 հոգի, իսկ անվավեր է ճանաչվել 0,72% քվեաթերթիկ՝ 9 հազար 97 հատ, ասել
Հովհաննես Մարգարյան. «Ես չեմ քվեարկել, բայց եթե քվեարկեի՝ ձեռնպահ կլինեի»
Ի վերջո, եթե թույլատրում են այն հիմքով, որ հեռուստատեսությունը փող աշխատի, ապա թերթերն ու կայքերն էլ պետք է կարողանան փող աշխատել, հատկապես, որ թերթերի լսարանն ավելի փոքր է, ավելի քիչ մարդ կենթարկվի գովազդին:
Մեկնարկեց դպրոցական օլիմպիադաների հանրապետական փուլը
Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: «Մաթեմատիկայի օլիմպիադան դասական օլիմպիադա է: Հանրապետական փուլը 2 մեծ նշանակություն ունի. մեկը, որ հանրապետական փուլով որոշվում է, թե ովքեր պետք է մասնակցեն միջազգային փուլին, մյուսը՝
Արամ Մանուկյան. «Ղրիմի հանրաքվեն կարող է լուրջ անհանգստություն պատճառել Ադրբեջանին»
Արամ Մանուկյանը նաեւ նշեց, ինչպես, որ սպասվում էր՝ Ղրիմի հանրաքվեով սկիզբ դրվեց Ուկրաինայի մասնատմանը:
Կմեկնարկի «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» 2014-ը
Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական
կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը
Հայաստանում:
Հովհաննես Սահակյանը մոռացել էր իր կուսակցի անունը (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովին խնդրում է եզրակացություն տալ «Հայկական ժամանակ» օրաթերթից իրեն ուղղված առաջարկի վերաբերյալ՝ գլխավորել թերթի խմբագրական խորհուրդը, արդյոք դա կհամարվի ստեղծագործական աշխատանք, ինչի իրավունքն ունեն պատգամավորները:
Երրորդ Հայրենական չի՞ լինի, թե՞ մարտի 22-ին Ռուսաստանի զորքերը մուտք կգործեն Ղրիմ (Տեսանյութ)
Անդրիաս Ղուկասյանը նշեց. «Ամսի 22-ին Ուկրաինան և Ռուսաստանը հայտնվելու են դե յուրե և դե ֆակտո պատերազմի մեջ: Այս օրը Ռուսաստանի զորքերը մուտք կգործեն Ղրիմ: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը ձևավորվել էր տարիներ շարունակ, իսկ այսօր այն հասել է կոնֆլիկտի
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. կար 1 զոհ, 10 վիրավոր. shamshyan.com (Տեսանյութ)
SHAMSHYAN.com-ը մարտի 8-ին լրատվություն էր տարածել , որ խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ինչի հետևանքով 11 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց և բոլոր վիրավորներին 1-ին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները, իսկ շտապօգնությունը ուշացել էր: Լրատվությունից հետո Առողջապահության նախարարության մի քանի չինովնիկներ վայնասուն էին կապել , թե SHAMSHYAN.com-ը գույները խտացրել է
Փլուզվել է Վանաձորի Պետական գյուղատնտեսական քոլեջի չգործող մարզադահլիճի պատը
Մարտի 17-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պետական գյուղատնտեսական քոլեջի չգործող մարզադահլիճի ճակատային պատը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է քոլեջի չգործող մարզադահլիճի պատը (8×19 մ): Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում քաղաքաշինության, կրթության և գիտության նախարարությունների պատասխանատուները: ԱԻՆ
12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է
Մարտի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց. 12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու
Ոչ ապավինել, ոչ էլ՝ թշնամանալ
Ղրիմի հայ համայնքի ղեկավարները դեռեւս հանրաքվեից մեկ շաբաթ առաջ կոչ էին արել հայերին՝ քվեարկել Ռուսաստանին միանալու օգտին: Տրամաբանական է՝ ազգային փոքրամասնությունները, որպես կանոն, փորձում են լավ հարաբերություններ պահպանել տվյալ տարածքի ղեկավարության հետ: Եթե ի սկզբանե ակնհայտ էր, թե ինչ որոշում է ընդունվելու հանրաքվեի արդյունքում, ապա հակադրվել դրան որեւէ իմաստ չուներ: Երբ խոսքը համայնքի մասին է,
Սպանություն Գյումրիում
Մարտի 15-ին, ժամը 21.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1960 թ. ծնված Էվլիյա Գյումուշթեքին, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը
Գալուստ Սահակյան. «Հասարակության բոլոր խավերն էլ ոգելից խմիչք օգտագործում են»
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր էլ որոշեք թմրանյութերի գովազդը գիշերային ժամերին թույլատրեք՝ հեռուստաընկերություններին օգուտ բերելու նպատակով, պարոն Սահակյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ, չի կարող, որովհետեւ թմրանյութեր էսօրվա հասարակական կարգում ընդհանրապես արգելված է, իսկ ոգելից խմիչքները առանց գովազդի էլ հասարակությունը օգտագործում է»:
Ա. Սաքունցի դիմումի հիման վրա հարուցվել է քրգործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ նամակը` այն մասին, որ քաղաքացի Կարեն Գևորգյանն ազատությունից ապօրինի զրկվել է: Քաղաքացի Կարեն Գևորգյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության, ԼՂՀ ոստիկանության բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի ձերբակալվածներին
Հայաստան-Ռուսաստան մեկնող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը
Մարտի 17-ին, ժամը 07.35-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող «Նեոպլան» մակնիշի 777 PP 27 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը, դեռևս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը. տուժածներ չկան: Պարզվել է, որ ուղևորատար ավտոբուսի վառելիքն է սպառվել: Վերալիցքավորելուց հետո ավտոբուսը շարունակել է երթուղին: ԱԻՆ
Օբամա. ԱՄՆ-ը նախատեսում է, որ Ռուսաստանը «լրացուցիչ գին կվճարի այս գործողությունների համար. «Ամերիկայի ձայն»
«Նախագահ Օբաման վերահաստատել է, որ դիվանագիտական լուծման անհնար է հասնել, քանի դեռ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են իրենց ներխուժումն Ուկրաինայի տարածք, իսկ Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունները միմիայն ավելացնում են լարվածությունը»
Սարավանի, Վարդենյաց (Սելիմի) և Մեղրու լեռնանցքներում ուժեղ քամի է
Ապարանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում խոսել է հայ գերիների մասին
Եկեք ընդլայնենք ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մանդատը, որպեսզի նա անմիջական իրավասություն ունենա Կարմիր Խաչի հետ համատեղ զբաղվելու ռազմագերիների, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց խնդիրներով:
Վաղը Ղրիմը դիմում կներկայացնի ՌԴ-ին միանալու համար
Վաղր Ղրիմի Գերագույն խորհրդում կձեւակերպվի պաշտոնական դիմումը՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար, ապա այն կներկայացվի ՌԴ-ին: Այսօր այս մասին հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալաեւը: Հաղորդոււմ է news.liga.net ուկրաինական լրատվականը: «Վաղը ժամը 10:00 կսկսվի Ղրիմի Գերագույն խորհրդի նիստը, որտեղ պաշտոնապես կհաստատվեն հանրաքվեի արդյունքները եւ կձեւակերպվի Ռուսաստանին միանալու պաշտոնական դիմումը»,-ասել է Տեմիրգալեւը: Նա նաեւ նշել
Ղրիմի հանրաքվեին չեն մասնակցել զինվորականներն ու թաթարները
Ուկրաինական զինվորականները չեն մասնակցել Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին: Այս մասին հայտնում է ուկրաինական Цензор.НЕТ լրատվականը: Զինվորականների մեծ մասի գրանցումը Ղրիմում է, եւ նրանց այսօր ոչ աշխատանքային օր են տրամադրել՝ հանրաքվեին մասնակցելու համար, իսկ վերջիններս, ինչպես ասվում է լրատվական կայքում, հրաժարվել են: Մանրամասներն՝ այստեղ : Իսկ news.liga.net –ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների 99%-ը չի մասնակցել հանրաքվեին: Այս մասին
Սպիտակ Տուն. ԱՄՆ-ն չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները
ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այս մասին այսօր նշվել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԱՄՆ ազգային անվտանգության Twitter-ի էջում: «Մենք մերժում ենք հանրաքվեն, որը կայացել է այսօր Ղրիմում: Այս հանրաքվեն հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը եւ միջազգային հանրությունը չի ընդունի այդ հարցման արդյունքները, որոնք կայացան սպառնալիքի, բռնության եւ վախի մթնոլորտում,
Անդրանիկ Քոչարյանը՝ ՊՆ-ից 2008-ի մարտի 1-ին հանդերձանք հատկացնելու ցուցակի վերջին մեկնաբանությունների մասին
Փաստահավաք խմբի որեւէ անդամ պարզապես չէր կարող որեւէ փոփոխության ենթարկել այդ ցուցակը, որովհետեւ դա ստացվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի միջոցով: Այնպես որ՝ եթե որեւէ փոփոխության ենթարկվել է, ակնարկ անողը թող գնա փնտրի այլ տեղ»:


















































