Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. կար 1 զոհ, 10 վիրավոր. shamshyan.com (Տեսանյութ)

Մարտ 17,2014 11:57

SHAMSHYAN.com-ը մարտի 8-ին լրատվություն էր տարածել , որ խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ինչի հետևանքով 11 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց և բոլոր վիրավորներին 1-ին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները, իսկ շտապօգնությունը ուշացել էր: Լրատվությունից հետո Առողջապահության նախարարության մի քանի չինովնիկներ վայնասուն էին կապել , թե SHAMSHYAN.com-ը գույները խտացրել է և իրենց բրիգադները վթարի վայր են ժամանել հաշված րոպեների ընթացքում: Մինչդեռ տեսանյութն այլ բան է ներկայացնում:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքացիները օպերատիվորեն գործում, իսկ շտապօգնության բրիգադը … Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել էր մարտի 8-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վարել էր Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 33-ամյա Եսայի Եսայանը, իսկ Վազ 21063 մակնիշի ավտոմեքենան՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջուղայի 6-րդ շենքի բնակիչ, 39-ամյա Անդրանիկ Եղիազարյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31