Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամին պոկել է տանիքներ

Մարտ 17,2014 13:02

Մարտի 17-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները  պոկված տանիքից ապամոնտաժել են 1քմ հատված:

***

Մարտի 17-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երիտասարդական 1/1 շենքի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ամրացրել են տանիքի մոտ 20 քմ հատվածը:

***

Մարտի 17-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 3-րդ շարքի թիվ 16 տան տանիքն ամբողջությամբ պոկվել է ընկել է հարևանի տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի թիվ 20 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել է և ընկել ճանապարհի վրա` այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության օպերատորը, էլ. ցանցի և «1-04» ծառայության կարգավարները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Մարտի 17-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմոն Երևանցի փողոցի թիվ 37 տան տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31