Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամա. ԱՄՆ-ը նախատեսում է, որ Ռուսաստանը «լրացուցիչ գին կվճարի այս գործողությունների համար. «Ամերիկայի ձայն»

Մարտ 17,2014 11:01

ԱՄՆ-ի նախագահ  Բարաք Օբաման կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շեշտել է, որ Ղրիմում «հանրաքվեն» անցկացվել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ և տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական միջամտությամբ ստեղծված ճնշման պայմաններում:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և, Եվրոպայի գործընկերների հետ միասին, ԱՄՆ-ը նախատեսում է, որ Ռուսաստանը «լրացուցիչ գին կվճարի  այս գործողությունների համար»:

Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Օբաման շեշտել է, որ դեռևս առկա է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի շահերից ելնող հստակ ուղի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը շարունակում է ընդունել ճգնաժամի լարվածությունը նվազեցնելուն ուղղված հստակ քայլեր, և դիմել է Ռուսաստանին որևէ խմբավորման կողմից բռնությունների կանխման նպատակով միջազգային դիտորդներ  ուղարկելու նախաձեռնությունը սատարելու պահանջով:

«Նախագահ Օբաման վերահաստատել է, որ դիվանագիտական լուծման անհնար է հասնել, քանի դեռ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են իրենց ներխուժումն Ուկրաինայի տարածք, իսկ Ուկրաինայի սահմանների մոտակայքում Ռուսաստանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունները միմիայն ավելացնում են լարվածությունը», – ասված է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31