Օրվա լրահոսը
Համերգը ոչ թե Ռիտա եւ Սերժ Սարգսյանների հաշվին է կազմակերպվել, այլ մեր բոլորիս. «Հայկական ժամանակ»
Ս/թ մարտի 8-ի լրահոսին հետեւելով՝ կտեղեկանանք, որ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը նվեր է արել շուրջ հազար կանանց, այնքանով, որ նրանց անվճար համերգ է կազմակերպել Երեւանի Օպերայի եւ բալետի պետական թատրոնում։ Այս ամենը լավ է, բայց պարզվում է, որ համերգը ոչ թե Ռիտա եւ Սերժ Սարգսյանների հաշվին է կազմակերպվել, այլ մեր բոլորիս, այսինքն ՀՀ պետական
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց անվճար համակարգում չընդգրկված ԵՊՀ 127 ուսանողի
Մարտի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց անվճար համակարգում չընդգրկված ԵՊՀ 127 ուսանողի: Կրթաթոշակը տրամադրվել է անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորող 1-ին կուրսերի ուսանողներին, ովքեր նախապես ներկայացրել են փաստաթղթեր: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակի մրցույթին մասնակցել է մոտ 1500 ուսանող։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների
Մարզերում կանանց առողջության միամսյակը պահանջված էր
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախարարի հրամանով ողջ հանրապետությունում մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքը։ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց ձորում։ Ամենուր
Առաջին անգամ անցկացվելու է գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և գրանցում
2012թ. վերջին ՀՀ վարչապետի որոշմամբ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագիր է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզում: Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել են համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ
Ատրճանակի բռնակով հարվածել է դեմքին
Օրերս հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի բակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի
Ֆինանսների նախարար. «Դեռեւս կանխատեսումներ անելը, կարծում եմ, շուտ է». «Ժողովուրդ»
ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական երեւույթները, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ երկրների կողմից ՌԴ-ի դեմ ուկրաինական ճգնաժամին ռազմական միջամտության պատճառով հնարավոր պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա։ Այս մասին խոստովանում են նաեւ հայ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես, օրինակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում
ԵՄ պատվիրակության ղեկավար. «Պետք է սպասենք ՀՀ իշխանությունների հաջորդ ազդանշանին առաջ շարժվելու համար». «Հայկական ժամանակ»
Մի քանի շաբաթ առաջ մենք ստացանք կարեւոր ազդանշան այն մասին, որ միջգերատեսչական համաժողովը ընդունել է գործողությունների որոշակի ցանկ։
Արարատ Զուրաբյան. Հայաստանը տեսնում ենք քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում. «168 ժամ»
«Հայաստանի իշխանությունները որևէ տեսակետ չեն արտահայտում ուկրաինական դեպքերի վերաբերյալ, և հայ հասարակության համար անհայտ է` մեր իշխանություններն ընդունո՞ւմ են ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից ընդունված Ուկրաինայի ժամանակավոր իշխանություններին, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նրա խոսքով` պատճառն այն է, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանությունը և մտահոգված է նույնիսկ
Աջակցությունը սահմանամերձ գյուղի բազմազավակ ընտանիքին շարունակվում է. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» հրապարակած ՝«Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում» տեսանյութը ևս զգալի արձագանք գտավ: Այն Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին էր: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագյուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական
Մենաշնորհ՝ նաև խաղալիքների բիզնեսում. «Ա1+» (տեսանյութ)
Մինչեւ 14 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների հարցում որոշ խստացումներ են արվել՝ կապված անվտանգության հետ։ Այս խստացումները մտահոգել են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Ըստ նրանց՝ կառավարության նախորդ նիստում կայացրած որոշումը մոնոպոլացնում է դաշտը։ Որոշման համաձայն՝ խաղալիքի վրա հայերեն մակնշում պետք է լինի, որի վրա գրված կլինի բաղադրությունը, ներմուծող և արտադրող ընկերության անունը, հասցեն, հեռախոսահամարը
Սամվել Նիկոյան. «Գագիկ Ծառուկյանն ասում է՝ ես ընդդիմադիր չեմ, դուք եք նրան տեսնում ընդդիմադիր». «Հրապարակ»
Եթե նրանք բոլորը հասկանում են, որ գլոբալ իշխանափոխության համար առաջին քայլը վարչապետի ու կառավարության հրաժարականն է, չե՞ն կարծում, որ քաղաքական մեծամասնությունը կամ հանրապետության նախագահն իրենցից տասն անգամ լավ չեն հասկանում դա։
Օբամա. «Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին». «Ամերիկայի Ձայն»
Նախագահ Օբաման Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար վտանգ է որակել Ուկրաինայի Ղրիմի թերակղզում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները ստիպված կլինեն «որոշակի գին կիրառել» Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս շարունակի իրականացնել Ղրիմի բռնակցման նպատակ
Քառյակի օրակարգում կա՞ նախագահի հրաժարականի հարցը. «Ժամանակ»
«Քառյակի օրակարգում չկա նախագահի հրաժարական»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Վերջինս նաև հավելեց, թե ԲՀԿ-ՀԱԿ երեկ կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի քննարկվել: Հիշեցնենք, այդ հանդիպումից դուրս գալուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե այդ հանդիպմանը խոսել են իշխանափոխության և նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին:
Ինչպե՞ս խուսափել «համ նալին, համ մեխին խփելու» պարտադրանքից. «Հրապարակ»
Ինչպես անազնիվ մարդը, այնպես, էլ «անազնիվ» հասարակությունները մշտապես խճճվում են իրենց հյուսած սարդոստայնի մեջ, ընկնում իրենց փորած փոսը, հայտնվում հակասական ու ծիծաղելի իրավիճակներում։ Երբ որեւէ քաղաքական ուժ հայտարարում է, որ ինքը ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն, ակամայից հայտնվում է ծիծաղելի, խոցելի վիճակում, որն այլ կերպ, քան Գագիկ Ջհանգիրյանի սիրած ասացվածքն է, հնարավոր չէ բնութագրել։ Երբ
«Մեծ յոթնյակ». Ղրիմում կայանալիք հանրաքվեն իրավաբանական ուժ չի ունենա. «Ամերիկայի Ձայն»
Ռուսաստանի կողմից Ղրիմում և Ուկրաինայի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման նվազեցմանն ուղղված քայլեր չձեռնարկելու դեպքում «Մեծ յոթնյակ»-ը նախատեսում է դիմել ինչպես առանձին, այնպես էլ միասնական հետագա քայլերի ԱՄՆ-ի Սպիտակ տունը հրապարակել է Ուկրաինայի շուրջ «Մեծ յոթնյակ»-ի համատեղ հայտարարությունը, որտեղ ասված է, որ «Յոթնյակ»-ի պետությունները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, հորդորում են Ռուսաստանին
«Առանց Ուկրաինայի Մաքսային միությունն արդյունավետ չի լինի». «Առաջին լրատվական»
Տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ «առանց Ուկրաինայի Մաքսային միության մասին` որպես արդյունավետ տնտեսական համակարգի չարժե խոսել»: «Ուկրաինայի դերը Մաքսային միությունում կարևոր էր: Այն որպես տնտեսական կառույց, միություն չի կարող լինել արդյունավետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀԱԿ տնտեսագետը: Մեր հարցին` Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր պատերազմի դեպքում Մաքսային միությունը կկայանա՞, թե՞ ոչ, Վ.
Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը. Վազգեն Մանուկյան
Ուկրաինայում ընթացող զարգացումների և դրանց հնարավոր հետևանքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: -Պարոն Մանուկյան, նախատեսվում է, որ մարտի 16-ին Ղրիմում կայանա ինքնորոշման հանրաքվե: Ի՞նչ եք կարծում, այն իսկապե՞ս կկայանա և ի՞նչ ելք կարող է ունենալ: -Մինչև հանրաքվեի մասին խոսելը պետք է շատ ուրիշ հարցերի պատասխան տալ: Այն, ինչ այսօր Ուկրաինայում
Հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
ՀՀ-ն ու ԵՄ-ն «ձեռնամուխ են եղել նոր պայմանավորվածությունների իրականացմանը». «Ազատություն»
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի փոխանցմամբ՝ անցած տարվա վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Եվրամիությունն ու Հայաստանը ձեռնամուխ են եղել նոր պայմանավորվածությունների իրականացմանը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ու Եվրամիության դեսպանը այսօր էկոնոմիկայի նախարարությունում յուրատեսակ շնորհանդես իրականացրեցին՝ աջակցելու այն ծրագրերին, որոնք մտադիր է իրականացնել Եվրամիությունը մեր երկրում: «Թվինինգ», «Թայեքս» ու «Սիգմա» ծրագրերի միջոցով հետայսու Եվրամիությունը մտադիր
«Դեռ հարց է` պայմանները Սերժ Սարգսյանը վարչապետի ու Սեյրան Օհանյանի հետ խախտե՞ց, թե՞ Վոլոդյա Ավետիսյանը». (Տեսանյութ)
Ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը հերքում է, թե իր մարտական ընկեր, անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանը պայմանավորվածություն է ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ու խախտել այդ պայմանավորվածությունը: «Վոլոդյան ոչ մի պայմանավորվածություն չի խախտել, ոչ մի բան չի խոստացել ու դրանից հետ կանգնել: Նա ծառայության մեջ չէր, իր շուրջը հավաքած անգործ ազատամարտիկների հետ պահանջներ դրեցին, եւ դեռ
«Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է չունևոր, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը». քաղաքագետ
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը խորհուրդ տվեց չզարմանալ միայն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցվածքով, քանի որ ուկրաինացի ընդդիմադիրներն էլ պակաս չեն ապշեցնում իրենց հարստությամբ: «Նույն Ուկրաինայի ընդդիմադիրների տները նրանք տեսե՞ լ են, որ զարմանում են, նույն Յուլիա Տիմոշենկոյի 10-ից ավելի դղյակները թե Ուկրաինայում, թե Ուկրաինայից տարածքից դուրս տեսե՞լ են, Արսենի Յացենյուկի դղյակը, Տիգիպկոյի
Կնոջը դանակի 21 հարվածով սպանելը ինքնապաշտպանությո՞ւն էր
Անցյալ տարի Արարատի մարզում դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի քաղաքացիական ամուսին Վալոդյա Մուրադյանն այսօր դատարանում փորձել է իր ձեռքով կատարված սպանությունը որպես ինքնապաշտպանություն ներկայացնել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Դիանա Նահապետյանի իրավահաջորդի պաշտպան Արմեն Մանուկյանը: Չնայած ամբաստանյալի այն պնդումներին, որ իբր թե Դիանան շշով հարվածել է իրեն, որից հետո էլ ինքը պաշտպանվել է
Hurriyet. Թուրքիան պատրաստ է ներկայացնել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը. Մեջլիսի խոսնակ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետ կապված իրենց պատմական փաստաթղթերը, «Անադոլու» լրատվական գործակալությանը հղելով՝ գրում է «Հուրիեթ» թերթը: Չիչեքը պնդել է, որ մինչև հիմա իրենք ոչ մի հանցանք չեն գործել, իսկ Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վիրավորել է իրենց: «Ամենավիրավորականն ու ամենաանհարգալից վերաբերմունքը, որ հնարավոր է
«Ռոսիա» տոնավաճառի տանիքից ինքնասպանության փորձ չի կատարվել
Մարտի 12-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Երևանի «Ռոսիա» տոնավաճառի տանիքից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Նշված վայրում ինքնասպանության փորձ կատարող անձ չի հայտնաբերվել: Այսօր ավելի վաղ, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Երեւանի «Ռոսիա»
УНИАН. Ուկրաինան ԽՍՀՄ-ից ոչ այնքան օրինական է դուրս եկել. Պուտինն ասել է Ջեմիլևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի պատգամավոր, Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևին ասել է, որ Ուկրաինան այնքան էլ օրինական դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից: Հայտնում է «ՈւՆԻԱՆ» լրատվական գործակալությունը: Պուտինի և Ջեմիլևի հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս Ռուսաստանի ղեկավարին հիշեցրել է Բուդապեշտի հուշագրի մասին. «Ես Պուտինին ասացի, որ ամենակարևորը մեր երկրի տարածքային ամբողջականության հարցն է, քանի
«Դրո»-ի գործով մահվան դատապարտված Արմենակ Մնջոյանը` գլխավոր դատախազին. «Ազատությո՛ւն կամ Մա՛հ, ինքներդ որոշեք
Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին Մեծարգո պարոն Կոստանյան, Եթե նկատեցիք, նամակս սկսեցի «Մեծարգո» (Մեծ- արմատն ունեցող) դիմելաձևով։ Հայկական լեզվամտածողության մեջ մեծ հասկացությունը պայմանավորվում է ոչ թե նրա ծավալի ու տարողության չափաձևմամբ, այլ իմաստավորում է նրա բնության պարունակությունն ու էությունը։ «Եթե ձեզանից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի, և եթե ձեզանից
Ուկրաինան կարող է ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրել հաջորդ շաբաթ. «Ազատություն» ռ/կ
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը Ուկրաինան կարող է ստորագրել արդեն հաջորդ շաբաթ` Եվրամիության առաջիկա գագաթաժողովի ընթացքում, եթե տեխնիկական խնդիրներ չլինեն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինական ճգնաժամը: Մանրամասները կարող եք կարդալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում
Անդրե. «Մտածում էի՝ մինչև այստեղ չեմ հասնի»
Նորաբաց Yerevan Mall-ում մարտի 12-ին տեղի ունեցավ երգիչ Անդրեի «Իմ Հոգի» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը Անդրեի՝ թվով 6-րդն է, սկավառակում տեղ գտած բոլոր 10 երգերի հեղինակը Սուրեն Կնյազյանն է: Անդրեն մինչ այս էլ համագործակցել է Ս. Կնյազյանի հետ, իրենց համատեղ աշխատանքներն են «Քամիներ», «Մըր էրգիր» երգերը: Ձայնասկավառակի 10 երգերից 5-ը լիրիկական են: «Չնայած, որ սա հաշվով
Թուրքական հեռուստաալիքները ցուցադրում են պոլսահայ երգչուհու տեսահոլովակները. «Մեդիալաբ». (Տեսանյութ)
Շուրջ երեք տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ Սփյուռքում իր թովիչ ձայնի եւ երգերի շնորհիվ մեծ ճանաչման արժանացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն լույս է ընծայել իր նոր` «Սեր» ձայնասկավառակ-ալբոմը: ««Սերը» իմ երկրորդ ալբոմս է: Արդեն երեք տարի անցած է առաջին ալբոմիս վրա: Մարդիկ կը սպասեին իմ նոր երգերուս, նոր անակնկալներուս,-«Մեդիալաբին» ասում է


















































