Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական հեռուստաալիքները ցուցադրում են պոլսահայ երգչուհու տեսահոլովակները. «Մեդիալաբ». (Տեսանյութ)

Մարտ 12,2014 20:34

Շուրջ երեք տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ Սփյուռքում իր թովիչ ձայնի եւ երգերի շնորհիվ մեծ ճանաչման արժանացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն լույս է ընծայել իր նոր` «Սեր» ձայնասկավառակ-ալբոմը:

««Սերը» իմ երկրորդ ալբոմս է: Արդեն երեք տարի անցած է առաջին ալբոմիս վրա: Մարդիկ կը սպասեին իմ նոր երգերուս, նոր անակնկալներուս,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլը,-Ես ալ շատ ուրախ եմ: Նոր ալբոմիս «Սեր»-ով կը հուսամ շատ ավելի մարդկանց սրտեր գրավեմ»:

Սիբիլ-Փեքթորոսօղլու

Ալբոմում ընդգրկված  12 երգերից 11 հայերեն են, 1-ը` արաբերեն: Ձայնասկավառակի ստեղծման ժամանակ Սիբիլը  համագործակցել է  հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի, երգահան Արա Գեւորգյանի, երգիչ Անդրեի եւ հայաստանյան 15 հայտնի երաժիշտների հետ:

Թեեւ Սիբիլի ձայնասկավառակը  դեռ նոր է հայտնվել Թուրքիայի խանութների ցուցափեղկերին, սակայն երգչուհու հայերեն մեղրածոր երգերը շարունակում են սրտեր գրավել: Թուրքական  հեռուստաալիքները` ի դեմս CNN TURK-ի արդեն իսկ սկսել են ցուցադրել «Սեր» ալբոմի առաջին տեսահոլովակը` «Այս գիշերը» (Bu Gece – Tonight):

«Համացանցին միջոցով մարդիկ կը գրին եւ իրենց գնահատականը կը հայտնին,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլ Փեքթորոսօղլուն,- Կը գրեն, որ հայկական երգի հետ շնորհիվ քեզի ծանոթացանք, եւ շատ հավնեցանք: Առաջին եւ երկրորդ ալբոմներս ալ ամենամեծ մարկետներու մեջ կը վաճառվին, երգերս կը հնչեն: Եղան մարդիկ, ովքեր երգերուս լատինատառը խնդրեցան: Մարդիկ ալ եղան, որ ասացին, թե «քո երգերու բառերն հասկանալու համար հայրեն սովրիլ կուզինք»: Անշուշտ, շատ կուրախանամ»:

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31