Օրվա լրահոսը
Ֆրունզե Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում
Մարտի 11-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացավ նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և աջակցությամբ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի: Հայտնի կատակերգու, կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզե
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Շվեցարիայի կառավարության որոշումը
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելու` Շվեցարիայի կառավարության որոշումը: Հայտարարության մեջ ասված է. «Կ՚ողջունենք Զուիցերիոյ կառավարութեան որոշումը՝ բողոքարկելու ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը. փաստօրէն, այս քայլով Զուիցերիան իր օրէնսդրութիւնը պաշտպանելու ճիգ կ՚ընէ, միաժամանակ՝ կ՚ընդառաջէ համայն հայութեան ակնկալիքին՝ դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելով՝ ՄԻԵԴ-ի որոշումին Հայոց
ՌԴ կառավարությունը առաջարկում է հեշտացնել քաղաքացիության տրամադրումը ռուսալեզու դիմողների համար. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանի կառավարությունը Պետական դումա է ներկայացրել մի նոր օրինագիծ, որ քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է նախատեսում ռուսալեզու քաղաքացիների համար: Խոսքն այն քաղաքացիներին մասին է, որոնց հարազատները ապրել են կամ Ռուսաստանում, կամ Խորհրդային Միության տարածքում: Այս նոր օրինագծի համաձայն՝ նախկին խորհրդային հանրապետությունների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե
Մահացած երեխաների հարազատներից մեկը հայտնեց, որ իրենք Վարդան Պետրոսյանին լսելու ցանկություն չունեն. (Տեսանյութ) NewsBook
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը: Դատական նիստին չէր ներկայացել Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով դատարանին ծանուցել էր այն մասին, որ իր մասնակցությունն այսօրվա դատական նիստին հնարավոր չէ, քանի որ այսօր այլ դատական նիստով զբաղվածություն ունի, բացի այդ նաև պիտի մասնակցի փաստաբանական դասընթացների: Տուժողների, ինչպես նաև տուժողների
15 տարվա ազատազրկում՝ Անիի նախկին ոստիկանապետի որդու համար
Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանը հրապարակեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի վճիռը՝ որոշելով նրան դատապարտել 15 տարվա ազատազրկման: Հարություն Սարգսյանի հարազատները վրդովված էին՝ կողմնակալ ու կաշառված համարելով դատավորին: Մանրամասները՝ քիչ հետո: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲՀԿ պարզաբանումը՝ «Գովազդի մասին» օրենքի քվեարկության վերաբերյալ
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր տեղի ունեցած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (կոդ Պ-412-05.12.2013,05.03.2014-ԳԿ-010/0) նախագծի վերաբերյալ քվեարկությանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել ամբողջական կազմով` առանց բացառության, այդ թվում պատգամավոր Մ. Գուլոյանը, որի կոճակը սեղմվել էր թյուրիմացաբար, ինչի մասին նա գրավոր տեղեկացրել է ԱԺ նախագահին: ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր
Վարչապետը հորդորել է ՏՏ բնագավառի ներկայացուցիչներին՝ կառավարությանը մշտապես ներկայացնել բոլոր խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու և ծրագրեր իրականացնելու համար:
Ալեքսանդր Մարգարով. «Ադրբեջանի հետ դեռ պայմանագիր չկա, բայց արդեն առկա են նախապայմաններ»
Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների թեմայով: «Հնարավոր մեծ փաստաթուղթ ստորագրելուց առաջ Ադրբեջանը նախապայմաններ է դնում, որոնք մեզ համար բնականաբար անընդունելի են: Խոսքը, ըստ իրենց՝ «օկուպացված» տարածքներից զինված ուժերին դուրս բերելու մասին է: Այսինքն՝ այս ամենից կարելի է հասկանալ,
Գագիկ Ջհանգիրյան. «Մեր կառավարությունը չի սիրում մեր Սահմանադրությունը»
ՀՀ կառավարությունը ՀՀ խորհրդարան է ներկայացրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն այսօր քննարկվում էր ԱԺ հերթական նիստի ընթացքում: Այս փոփոխություններն, ըստ էության, միտված են դատարանների թափանցիկության ապահովմանը՝ հակակոռուպցիոն բնույթ ունեն: Սակայն դրանցում կան նաեւ վիճահարույց դրույթներ: Մասնավորապես, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համարում է, որ այս նախագծով կան դրույթներ, որոնք Սահմանադրության
Դերասանների մահվան ելքով վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը հետաձգվեց
Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր, իսկ Արամ Փիլոսյանը մահացել էր հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո: Անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:
«Ադրբեջանը փորձել է Արցախում կատարել ցեղասպանություն». Լեւոն Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)
Պրն Մելիք-Շահնազարյանը ներկայացրեց գրքում հրապարակված երկու փաստաթուղթ, որոնցում հստակ նշվում է, թե ինչպես է ադրբեջանական բանակը գողանում սովետական բանակի զենքը, վարձկաններ է գնում տարբեր երկրներից՝ կռվելու համար, թե ինչպես են Ասկերանը ռմբակոծել հենց Ադրբեջանցիները:
«Պատգամավորուհու հայրը աշխատանքից ազատված չէ». պարզաբանում են Գյումրու քաղաքապետարանից
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձում է պաշտոնազրկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի հորը` քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին: Պարոն Կարապետյանի ներկայացմամբ, քաղաքապետը մեկուսացրել է իրեն` մշակութային պարտականությունները իր ձեռքից վերցնելով ու հատուկ կարգադրությամբ իր աշխատակիցների վրա դնելով: Aravot.am-ի հետ զրույցում, Գյումրու քաղաքապետի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը փոխանցեց. «Պարոն Կարապետյանը աշխատանքից ազատված
Հայաստանում մանկական մահացության թիվը նվազել է
Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց պնեւմակոկային վարակների դեմ պատվաստման նոր ծրագիրը: Պնեւմակոկային վարակը հիմք է հանդիսանում թոքաբորբի եւ մինինգիտի առաջացման համար. «Պնեւմակոկային վարակի հարուցիչը մեր սովորական ուղեկից հարուցիչն է: Անգամ առողջ մարդու քիթըմպանում կարելի է նկատել այդ հարուցիչները: Սակայն, օրգանիզմի առանձնահատկությունների, իմունիտետի ճնշման, տարբեր վարակների, ագրեսիայի
Վարդան Այվազյան. «Ի՞նչ ենք արել, որ մեզ պատասխանատվության ենթարկեն»
Իմ արած գործողությունների համար ես պատրաստ եմ ցանկացածի առաջ կանգնել ու պատասխան տալ:
Ինքնասպանություն Վանաձորում. lorinews.am
Այսօր՝ մարտի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասում: lorinews.am-ի թղթակիցը հայտնում է, որ առավոտյան ժամը 07-ի սահմաններում, նույն թաղամասի բնակիչ, 1936 թվականին ծնված Ռ. Մալխասյանը, երրորդ հարկի իր բնակարանի պատուհանից իրեն ցած է նետել և տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները, Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Զորի Բաբայանը,
Հայաստանում որակյալ կառավարիչները դեֆիցիտ են
Այդ պատճառով էլ բիզնեսը չի զարգանում, տնտեսությունն էլ չի աճում Երեւանից Մոսկվա մեկ բեռնատարով ապրանքների տեղափոխումն արժե մոտ 4,000-4,500 ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ դեպի Ռուսաստան արտահանման ցուցանիշով Հայաստանի հետ համեմատելի երկիր հանդիսացող Մոլդովան միջինը մեկ բեռնատարի համար վճարում է 3,000-3,500 դոլար (Քիշնեւից դեպի Մոսկվա): Այսպիսի ուսումնասիրություն են արել «Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի» հեղինակները՝
«Փարատեք այն համոզմունքը, որ «Դեմ եմ» շարժումը երկրի ապագայի նկատմամբ թերահավատություն է նշանակում» (Տեսանյութ)
«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամներն այսօր հայ-ռուսական սլավոնական համալսարանի բակում հանդիպեցին բուհի ուսանողների հետ: «Ըստ այս օրենքի՝ գործատուները ձեզնից գումարներ են պահելու, պահումները մինչեւ 500.000 դրամ աշխատավարձի դեպքում լինելու են 5 տոկոս, իսկ 500.000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում՝ 10 տոկոս: Կառավարությունը խոստանում է, որ այդ հավաքված գումարները կվերադարձվեն քառասուն տարի հետո: Եթե իրոք հավատում եք,
Արթուր Բաղդասարյան. «Հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար»
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն: Աշխատանքային խումբը, որը նախօրեին այցելություններ է կատարել ՀՀ պետական մարմիններ, Բյուրականի աստղադիտարան, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպել ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ, ամփոփեց
«Ամուսնուս առեւանգել են՝ ուժ եւ ֆիզիկական բռնություն գործադրել, ծեծել»
Քաղաքացին «բաց նամակով» դիմել է ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին Որպես ՀՀ նախագահ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը եւ հայցում Ձեր օգնությունն այս անօրինականությանը վերջ դնելու համար: Ես հավատում եմ, որ Դուք տեղյակ չեք այս անօրինականություններից, ու եթե տեղեկանաք՝ ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա: Արդ, ուրեմն ես ուզում եմ հավատալ, որ Ձեր իմացությունը եւ հետեւողականությունը
Տեր Կարապետ քահանա Կարապետյան. «Զղջացող մարդու համար փակ չեն երկնքի արքայության դռները»
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբի հյուրն էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի Սբ. Սարգիս եկեղեցու արարողապետ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Հանդիպման թեման էր՝ «Անառակի կիրակի. ապաշխարության և պահքի շրջանը»: Տեր հայրը նախ պատմեց Ղուկասի ավետարանի մեջ գրված Հիսուսի առակներից մեկը՝ «Անառակ որդու առակը»: Համաձայն այդ առակի՝ մի մարդ ուներ 2 զավակ: Մի օր կրտսերը վերցնում է հարստության
Մանվել Բադեյան. «ՀՀԿ-ում սրտից թույլ մարդիկ չկան»
«Երևի դա բժշկական խնդիր ա, ես տեղյակ չեմ, որ Հանրապետական կուսակցությունում որևէ մեկը սրտից թույլ լինի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ընդդիմադիր ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներին: Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ որոշ ուժեր առողջական խնդիրներ կունենան այդ հանդիպումներից, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն
Հաշմանդամ օդաչուներս կկարողանանք մեր պահանջը ներկայացնել Հայաստանի դեմ
Ուղիղ 10 տարի առաջ դատարանի վճռով սնանկ ճանաչվեց «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը գտնվում է լուծարման գործընթացում: Ավիաընկերության պահանջատերերից ենք ինչպես մենք, այնպես էլ մի քանի տասնյակի հասնող հաշմանդամ այլ օդաչուներ: Մեր պահանջները վերաբերում են մասնագիտական հիվանդության հետ կապված մեր հաշմանդամությանը եւ դրա համար փոխհատուցմանը: 22.01.2014թ.-ին եւ դրանից հետո մի քանի անգամ նախագահող դատավոր Ա. Սուքոյանին
Արվեստագետը նկարում է սարդոստայններով
Հանուն արվեստի՝ Անդրանիկ Ավետիսյանը թողել է հաջողակ բիզնեսը Անդրանիկ Ավետիսյանը (Ադօ) նկարում է բնական սարդոստայններով: Նման ինքնատիպ ոճը հետաքրքրություն է առաջացրել արտերկրում, իսկ Հայաստանում քչերը գիտեն այդ մասին: «Առավոտի» հետ զրույցում Անդրանիկ Ավետիսյանը պատմում է, որ մեծացել է նկարիչների մթնոլորտում, հայրը նկարիչ է եղել, հոր ընկերները՝ դարձյալ նկարիչներ ու արվեստաբաններ: Իրենց տանը հաճախ են եղել
Քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը կգլխավորի Արա Գաբուզյանը. «Փաստինֆո»
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը կգլխավորի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կազմում են՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտներ, իրավաբանական գիտությունների
«Երաժիշտներս լավ գինու նման ենք»
Ջութակահար, դիրիժոր Պավել Կոգանը Հայաստանում է «Առավոտի» հետ զրույցում մեծանուն ջութակահարներ Լեոնիդ Կոգանի եւ Ելիզավետա Գիլելսի որդին՝ ջութակահար, դիրիժոր Պավել Կոգանն ասաց, որ իր առաջին համագործակցությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կայացել է 30 տարի առաջ: Երկրորդ անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացել է 3 տարի առաջ՝ իր ղեկավարած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Սիրով եմ
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված մարտի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Օհանովի 1-12, 14, 16, 18, 20, 24, Շերամի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 47, 49,
Արթուր Գեւորգյան. «Երիտասարդներն ինձ ավելի հիասթափեցրին»
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության ավարտից հետո «Առավոտը» ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ ամփոփեց արդյունքները: – Եկող սերունդը գոհացրե՞ց ձեզ: – Ես կարծում էի, թե այն բացը, որ նկատվեց մեծահասակների մեջ, երիտասարդները կլրացնեն: Ավաղ, նրանք ավելի խորացրին մտահոգությունները: Երիտասարդների առաջնությունը ցույց տվեց, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք: – Ո՞րն է բռնցքամարտում այս ճգնաժամի պատճառը: –
Արոնյանը ու եւս չորս հավակնորդներ կրկին կհանդիպեն Նորվեգիայում
Վաղը Խանտի-Մանսիյսկում մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի ութ մասնակիցներից հինգը՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Սերգեյ Կարյակինը եւ Պյոտր Սվիդլերը, հունիսին Ստավանգեր քաղաքում կմասնակցեն «Norway Chess 2014» գերմրցաշարին: Այնտեղ նրանց կմիանան աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ norway chess-ի
Ցանկացել է կյանքից զրկել տնային պայմաններում ծննդաբերած երեխային
Մարտի 10-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Ջրաշեն գյուղից իրենց մոտ է տեղափոխել տնային պայմաններում ծննդաբերած` 1974 թ. ծնված Անուշ Գ.-ին, նորածնի հետ միասին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր` 1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես
Օրենսդրական նախաձեռնություն՝ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու վերաբերյալ
Իմ գործընկեր Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին շրջանառության մեջ ենք դրել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (փաստաթղթի կոդ՝ Պ-460-12.03.2014-ՏՀ-010/0, https://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=6644&Reading=0): Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև նախագծի ընդունմամբ տրվում է սեփական նախաձեռնությամբ խաղատներ


















































