Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած երեխաների հարազատներից մեկը հայտնեց, որ իրենք Վարդան Պետրոսյանին լսելու ցանկություն չունեն. (Տեսանյութ) NewsBook

Մարտ 12,2014 15:39

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը:

Դատական նիստին չէր ներկայացել Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով դատարանին ծանուցել էր այն մասին, որ իր մասնակցությունն այսօրվա դատական նիստին հնարավոր չէ, քանի որ այսօր այլ դատական նիստով զբաղվածություն ունի, բացի այդ նաև պիտի մասնակցի փաստաբանական դասընթացների:

Տուժողների, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում Պետրոսյանի շահերը պաշտպանել են մի քանի փաստաբաններ, ապա նշեց, որ ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու դատական նիստին չեն ներկայացել նրանցից ոչ մեկը, և դրանում միտում տեսավ: «Ես գտնում եմ, որ պաշտպանների բացակայություններն անհարգելի են, բացի այդ` գործում ներգրավվող նոր փաստաբանների վերաբերյալ դատարանը տվյալներ չունի»,- ասաց Բալոյանը:

Դատարանը Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս ունի փաստաթղթեր գործում ներգրավվող նոր փաստաբանների վերաբերյալ: «Ես կալանավայրում եմ, ես ոչինչ չեմ կարող ունենալ»,- ասաց դերասանը:

Ավելի ուշ նա դատարանից խնդրեց տուժողների ծնողներին հայտնել, թե ինչու այսօրվա դատական նիստին իր պաշտպանյալները չեն ներկայացել, սակայն դատարանը թույլ չտվեց:

Մահացած երեխաների հարազատներից մեկը տեղից հայտնեց, որ իրենք Պետրոսյանին լսելու ցանկություն չունեն, իսկ նրանցից մեկի հայրն ասաց, որ ավելի լավ է Պետրոսյանին լսել, քան` Բաղդասարյանին: «Ավելի լավ է էդ ուռոդն ընդհանրապես չգա, դու խոսես»,- ասաց նա և նկատողություն ստացավ դատարանի կողմից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31