Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մարգարով. «Ադրբեջանի հետ դեռ պայմանագիր չկա, բայց արդեն առկա են նախապայմաններ»

Մարտ 12,2014 15:16

Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների թեմայով:

«Հնարավոր մեծ փաստաթուղթ ստորագրելուց առաջ Ադրբեջանը նախապայմաններ է դնում, որոնք մեզ համար բնականաբար անընդունելի են: Խոսքը, ըստ իրենց՝ «օկուպացված» տարածքներից զինված ուժերին դուրս բերելու մասին է: Այսինքն՝ այս ամենից կարելի է հասկանալ, որ չնայած դեռ պայմանագիր չկա, բայց առկա են նախապայմաններ»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը, նշելով, որ հայկական կողմը բազմիցս խոսել ու շեշտել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ պայմանագրի կնքման պատրաստակամության մասին, իսկ Ադրբեջանը նոր է սկսել այդ մասին բարձրաձայնել:

Ալեքսանդր Մարգարովի ձեւակերպմամբ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային հանրությունը լավ գիտի, թե հակամարտող կողմերից իրականում որ կողմն է շահագրգիռ, որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիրը:

Ալեքսանդր Մարգարովը նաեւ հավելեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս չեն կարող խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ որեւէ հարցի շուրջ վերջնական համաձայնություն չկա. «Հայաստանի եւ Ադրբեջանի տեսանկյունները բոլորովին տարբեր են»,- ավելացրեց նա:

Ուկրաինական իրադարձություններին անդրադառնալով՝ Ալեքսանդր Մարգարովը շեշտեց, որ նոր իշխանությունները չնայած սահմանադրական չեն, բայց լեգիտիմ են. «Ուկրաինայում պետք է հանգիստ քաղաքականություն վարվի, իսկ ինչ վերաբերում է երկրի ապագային, ապա կասեմ, որ այնտեղ կատարվող ամեն ինչ չէ, որ միանշանակ ընդունելի է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31