Օրվա լրահոսը

«Ծառուկյանի անունն օգտագործելով` Տեր-Պետրոսյանը զգուշացրեց` չհայտնվել ուկրաինական զարգացումների մեջ». հոգեբան

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը, վերլուծելով մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն միտքը, թե ինչով է պակաս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բիձինա Իվանիշվիլիից , ասաց. «Ուկրանիայում ծավալված դեպքերը միջօլիգարխիկ փոխհարաբերությունների հետևանք են, դա ակնհայտ էր հենց սկզբից և ակնհայտ է հիմա արդեն, ակնառու դրսևորում ունեցավ դա` արյունահեղությամբ և

Դավիթ Շահնազարյան. «Ղրիմի եւ Արցախի միջեւ համեմատությունը սադրանք է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ»

Այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում` ըստ միջազգային իրավունքի` ունի մեկ գնահատական` դա ագրեսիա է եւ օկուպացիա:

Գորիսի քննչական բաժնում Գորիսի քաղաքապետի «Գորեր» ՍՊԸ-ից դեռ նորություն չունեն

«Գործն այս պահին մեզ մոտ չէ, արդեն նշանակված են փորձաքննություններ, մասնագիտական ստուգումներ, իսկ դրանց եզրակացությունները ստանալուց հետո միայն վերջնական կլուծվի գործի ընթացքը: Այս պահին ոչ մի նորություն չունենք, որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ փուլում է Aravot.am-ի`«Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում

Ուկրաինայի իշխանություններին բանակցությունների սեղանի շուրջ են հրավիրում

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են քննարկել տարածաշրջանների ինքնավարության ընդլայնումը, հայտարարել է հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան. հաղորդում է՝ ИНТЕРФАКС-ը: «Մենք կարծում ենք, առանց այդ էլ նրանք բավականաչափ ինքնավարություն ունեն, բայց եթե ցանկանում են մեծացնել իրենց իրավունքների ու լիազորությունների շրջանակը, ապա պատրաստ ենք նրանց այդպիսի հնարավորություն տալ: Միակ բանը, որ անհրաժեշտ է մեզ, դա բանակցությունների սեղանի

Հարյուր հազար դոլար՝ Ստեփանակերտի մայր եկեղեցու կառուցմանը

Տասնամյակներ շարունակ Ստեփանակերտը զրկված է եղել Հայոց հավատքի յուր տաճարն ունենալու հնարավորությունից, չնայած դրա կենսական անհրաժեշտությանը: Եվ այդ բացը լրացնելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ և հավատացյալ հայորդիների բարերարությամբ կառուցվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցին: Հրաշագեղ այդ կոթողի կառուցմանն անմասն չմնաց նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել

Աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ: Համաձայն Արթուր Բաղդասարյանի և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ:

Հրայր Թովմասյանը պատգամավորներին սկսել է ավելի հարգալից դիմել

Այդուհանդերձ, նախարարը չդիմացավ առանց «կծոցների»: Ճիշտ է, «ղալաթ» անելու մեջ չմեղադրեց, սակայն երբ այլ հարցերի թվում անդրադարձավ պատգամավորների, մասնավորապես՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացրած այն հարցին, թե ո՞վ է լինելու այդ միասնական քննչական կոմիտեի նախագահը, նախարարը դա նմանեցրեց «Կիկոսի մահին»:

Շվեյցարիայի ԱԳՆ-ն անհրաժեշտ է գտնում բողոքարկելու որոշումը «Դոգու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով

Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարությամբ էր հանդես եկել ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոգու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշման դեմ, և դիմում էր հղել Շվեյցարիայի Կառավարությանը՝ հորդորելով բողոքարկել Դատարանի որոշումը: Ս.թ. մարտի 7-ին Կոնգրեսի պատվիրակությունը առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ նամակը  պաշտոնապես հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերին: Հանդիպումն անցավ ջերմ

Վարդան Այվազյան. «Կա՞ որևէ մեկը, որ կարա էդքան դուխ անի»

Լրագրողների դիտարկումները, որ իր անունը հանքեր ունենալու հետ է կապվում, այսօր խորհրդարանում վրդովվեցրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: Վերջինս այնքան վրդովվեց, որ խորհրդարանի միջանցքում գոռգոռաց`ասելով, եթե կա մեկը, ով կարող է իրեն «տղամարդ համարել ու դուխ ունենալ հանքեր շահագործելու», թող գա, ինքն իր հանքերը կտա նրան: «Եթե կա մի տղամարդ,

Նոր ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ

ՀՀ Ոստիկանությունից հաստատեցին, որ մարտի 8-ին` շաբաթ օրը Ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ 21:30-ի սահմաններում Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ 1969 թվականին ծնված Հրայր Հ-ի միջեւ վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել: Երկուսն էլ հրավիրվել էն բաժին: Կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են: Արփինե

Կարինե Աճեմյանը՝ ԲՀԿ-ին. «Պարտադրանքով ոչ մի բան չի լինի»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քննարկումների նոր շարք է սկսել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու համար: Արդեն նա հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ եւ պատրաստվում է հանդիպել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ: ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ասել էր, որ պետք է փորձեն կոնսոլիդացիայի միջոցով ոչ իշխանական թեւից ինչ-որ

Մանկական մահճակալներ մանկապարտեզներին՝ բարերարի աջակցությամբ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները գույքով համալրելու տարեկան ընդգրկուն ծրագրից բացի, մայրաքաղաքի մանկապարտեզները որոշ գույքով են համալրվում նաև բարերարների աջակցությամբ։ «Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված է խոհանոցային էլեկտրական տեխնիկա, կոշտ կահույք, ննջասենյակի ու խաղասենյակի կահույք, ինչպես նաև սեղան-աթոռակներ ձեռքբերել մայրաքաղաքի մանկապարտեզների համար։ Նախապես գույքագրվել է, թե ո՛ր մանկապարտեզն ի՛նչ գույքի կարիք ունի։ Քաղաքապետարանի ծրագրին, մասնավորապես

«Շանթի գործով» հարկադիր բուժման փոխարեն պահում են հատուկ հսկողության բաժանմունքում

Շանթ Հարությունյանի գործով անցյալ տարվա նոյեմբերի 5-ին կալանավորվեց հոգեբուժարանից այդ օրը ազատված, Ազատության հրապարակով պատահաբար անցնող Անուշավան Գրիգորյանը: Նա գտնվում էր բուժման մեջ: Անուշավան Գրիգորյանը 1999 թվականին զինվորական ծառայության ժամանակ ստացել է հոգեկան հիվանդություն՝ շիզոֆրենիա պարանոիդ ձեւով, դարձել անժամկետ 2-րդ խմբի հաշմանդամ: Նրան առհասարակ չպիտի զորակոչեին բանակ, քանի որ փախստական էր: Անուշավան Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնում

Ղրիմի իշխանությունները ուզում են համագործակցել իսկական դիտորդների հետ

Ղրիմի իշխանությունները պատրաստ են համագործակցել ոչ թե սադրիչների, այլ՝ միջազգային դիտորդների հետ: Այս մասին Интерфакс-ին հաղորդել է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը: Նրա խոսքով՝ «Բաց ենք ու պատրաստ համագործակցել միջազգային իսկական դիտորդների հետ, որոնք այստեղ են գալիս ոչ թե սադրանքներ սարքելու, այլ հանրաքվեի արդարությանը հետեւելու համար: Ինչ վերաբերում Է ԵԱՀԿ-ի առաքելությանը, ապա պատրաստ ենք նաեւ

414.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,120,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.8 դրամ: NASDAQ OMX Armenia

Միասնական քննչական մարմնի ստեղծումը միանշանակ չի ընդունվում

Եթե պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հստակ որոշել է, որ ինքն անձամբ դեմ է քվեարկելու  Քննչական կոմիտեի ստեղծման վերաբերյալ օրինագծին ՝ տարբեր նկատառումներից ելնելով, ապա այն խմբակցությունը, որի անդամ է պատգամավոր Փաշինյանը՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, դեռ վերջնական որոշում չի կայացրել: Ի դեպ, իր «դեմ» լինելու մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց նաեւ ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ՝

Էդուարդ Շարմազանով. ՀԱԿ-ում էլ`հոկտեմբերիկներ եւ պիոներներ են

«Կարծում եմ, ակնհայտ է, որ ավելի շուտ ՀԱԿ-ն է վերածվել հոկտեմբերիկների ու պիոներիայի, քան ՀՀԿ-ն`KПCC-ի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`հակադարձելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Հիշեցնենք, որ այսօր, Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատել էր , որ ՀՀԿ-ն դարձրել են КПСС-ի նման մի կուսակցության, որն արդեն հասել է

Սևաստոպոլում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ է տրվել. «Ազատություն» ռադիոկայան

Սևաստոպոլի քաղաքապետարանը հաստատել է, որ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ է տրվում: Այսօր այդ մասին հայտարարել է քաղաքային իշխանությունների ղեկավար Դմիտրի Բելիկը՝ ընդգծելով, որ մարտի 12-ից բոլոր պետական փաստաթղթերը կազմվելու են ռուսերեն լեզվով: Լուսինե Մուսայելյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

«Ուկրաինայի ընդվզումը ավարտում է հետսովետական դիկտատուրայի ռեժիմային ազդեցությունը». Անուշ Սեդրակյան

«Հետխորհրդային փոքր երկրների խնդիրն է` չմնալ կայսրության փլատակների տակ»

Վիճաբանություն ռեստորանում. կատարվում է հետաքննություն

Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ռեստորանում 1987 թ. ծնված Էյներ Խ.-ի և 1969 թ. ծնված Հրայր Հ.-ի մասնակցությամբ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել: Էյներ Խ.-ն և Հրայր Հ.-ն հրավիրվել են բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

ՀՖՖ Գործկոմը հաստատեց Բեռնար Շալանդի թեկնածությունը. ffa.am

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի՝ նիստի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ներկայացրեց իր ծրագիը, որը հավանության արժանացավ ՀՖՖ Գործկոմի կողմից: Բեռնար Շալանդը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ՀՖՖ գործկոմը հաստատեց նաև

Վաղը Յանուկովիչը հանդես կգա հայտարարությամբ

Մարտի 11-ի Ուկրաինայի գահընկեց նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որն ապաստանել է Դոնի Ռոստովում, հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti –ն: Ասուլիսի մասին հայտնել են Յանուկովիչի շրջապատից, հավելելով, որ «տեղն ու վայրը կհաղորդվի հավելյալ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Յանուկովիչը հանդես եկավ ասուլիսով, որի ընթացքում բացատրեց, թե ինչու է ստիպված եղել լքել Ուկրաինան: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Հայրիկյանը կրկին փոխհատուցում է ուզում. a1plus.am

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի, ինչպես նաեւ իր դեմ մահափորձ կատարելու մեջ մեղավոր ճանաչված Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել։ Հայցն արդեն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում է։ Նիստի օր դեռ նշանակված չէ։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Պարույր Հայրիկյանի պաշտպան

Թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը «թույլատրել» քննադատել Սաշիկ Սարգսյանին

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված մի միջադեպ հիշեց, որը, նրա խոսքերով՝ նողկալի իրողություն է. «2007-ի ապրիլին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, 7 գյուղերի ընտրողների հետ հանդիպումների ընթացքում քննադատել եմ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ինձ մրցակից նրա եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը նվազեցնում է ոստիկանապետի և պաշտպանության նախարարի ազդեցությունը

Մյուս կողմից, այս քայլով Սերժ Սարգսյանն ուժեղացնում է իր կողմից նշանակած վարչապետին, ով ի հեճուկս բոլոր ջանքերի, այդպես էլ չի կարողանում ուժեղանալ:

«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալի կյանքը փրկելու համար միջնորդում է պաշտպանը (Տեսանյութ)

Ի դեպ, այսօր դատարան էին ներկայացել 3 տուժողները՝ Գալստյանը, Նազարյանը, Թադեւոսյաննն ու նրա ներկայացուցիչը՝ պարոն Շահվերդյանը:

Ով ուզում է լինի տարածքի սեփականատերը՝ դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է, տուգանեք

Ստիպված եմ յուրաքանչյուր գործակարգավարականից հետո լրատվությամբ հրապարակել այն, ինչի մասին խոսվում է այդտեղ, քանի դեռ լրագրողները չեն մասնակցում այս խորհրդակցություններին: Այսօր՝ մարտի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր պարոն Արեյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվեց շաբաթվա ընթացքում կարգի բերել Օղակաձև զբոսայգին իր ողջ ծավալով և պատասխանատվության ենթարկել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր իրենց սեփական տարածքի

Աղվան Վարդանյանն էլ է ԲՀԿ-ին ընդդիմություն համարում

«Այդ հարցերը պարոն Ծառուկյանին են ուղղված, ինձ չեն ուղղված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որն ուրբաթ օրը նույնպես մասնակցել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ՀՅԴ-ական վերնախավի հանդիպմանը: Aravot.am-ը հիշեցրեց, որ անցյալ տարի` Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը չի կարող ընդդիմություն լինել ու

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը բացահայտումներ կանի դատարանում. pastinfo.am

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացվել է: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը,  ինքն անպայման բողոքարկելու է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի մարտի 7-ի հիշյալ որոշումը: Մ.Մարտիրոսյանը կալանքի տակ է գտնվում 2013 թվականի նոյեմբեր ամսից։ Վարդան Զուռնաչյանը փոխանցեց Մ. Մարտիրոսյանի հայտարարությունն առ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031