Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանն էլ է ԲՀԿ-ին ընդդիմություն համարում

Մարտ 10,2014 15:16

«Այդ հարցերը պարոն Ծառուկյանին են ուղղված, ինձ չեն ուղղված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որն ուրբաթ օրը նույնպես մասնակցել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ՀՅԴ-ական վերնախավի հանդիպմանը:

Aravot.am-ը հիշեցրեց, որ անցյալ տարի` Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը չի կարող ընդդիմություն լինել ու հետաքրքրվեցինք`արդյոք Ծառուկյանը փոխե՞լ է իր մոտեցումները: Հետաքրքրվեցինք նաեւ այդ հանդիպման ժամանակ կառավարության հրաժարականի, Հայաստանում իշխանափոխության հարցեր քննարկվե՞լ են:

Աղվան Վարդանյանն ասաց միայն, որ քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը եւ կուսակցությունների համագործակցության եղանակները. «Եղել է բավական դրական հանդիպում: Մեր մոտեցումներն ենք ներկայացրել եւ պայմանավորվել ենք շարունակել»: Ասաց նաեւ, որ արդյունքները հուսադրող են, այլապես իրենք ի սկզբանե այդ գործի մեջ չէին մտնի:

Մեր դիտարկմանը, որ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ին ընդդիմություն հռչակեց`ասելով, թե իրենց համար գործողություններն են էական, ոչ թե հայտարարությունները, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ի համար էլ կարեւորը գործն է. «Այստեղ զուտ եզրույթների խնդիր է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31