Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի ԱԳՆ-ն անհրաժեշտ է գտնում բողոքարկելու որոշումը «Դոգու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով

Մարտ 10,2014 17:17

Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարությամբ էր հանդես եկել ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոգու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշման դեմ, և դիմում էր հղել Շվեյցարիայի Կառավարությանը՝ հորդորելով բողոքարկել Դատարանի որոշումը:

Ս.թ. մարտի 7-ին Կոնգրեսի պատվիրակությունը առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ նամակը  պաշտոնապես հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերին:

Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում, խոսվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին: Հայաստանյան կողմը իր շնորհակալությունը հայտնեց այս հարցում Շվեյցարիայի կառավարության անդար ու անկողմնակալ դիրքորոշման համար, ափսոսանք հայտնելով, ու եվրոպական Բարձր ատյանը հակառակ որդեգրած իր սկզբունքներին ու մոտեցումներին, կայացրել է կանխակալ որոշում: Նա նշեց, որ նույն հարցով՝ Պետիցիայի դիմումով, ինտերնետային ստորագրահավաք է նախաձեռնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Դեսպանն իր հերթին նշեց, որ Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես գտնում է անհրաժեշտ բողոքարկելու որոշումը, և մոտ օրերս Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: Պարոն Գասսերը խոստացավ հնարավորիս շուտ նամակը փոխանցել Շվեյցարիայի կառավարություն:

Խոսվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնության մասին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Երևանում հրավիրել Ցեղասպանությունը ճանաչած պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների միջազգային ֆորում, ինչը դրական ընդունվեց դեսպանի կողմից:

 

Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31