Օրվա լրահոսը
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի ուղերձները. 168.am
168.am. Մարտի 1-ի ՀԱԿ կուսակցության հանրահավաքի ազդեցության տակ՝ ներքին, ուկրաինական իրադարձությունների ֆոնին՝ աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացների համատեքստում Հայաստանում գրեթե ուշադրության չարժանացավ մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի՝ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցը, որն առնվազն մի քանի կարևորագույն ուղերձներ է պարունակում: Դեսպանի հարցազրույցի տողատակերում արտահայտված մտքերը հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկայում Հայաստանի
Հայաստանը չպետք է շտապի Ուկրաինայի նոր իշխանություններին ճանաչել-չճանաչելու հարցում. 1in.am
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շաբաթ օրը կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ անկախ ուկրաինացի ժողովրդի ընտրությունից: «Մենք համարում ենք, որ անկախ Ուկրաինայի ընտրությունից՝մենք մեր հարաբերությունները շարունակելու ենք։Սա է մեր դիրքորոշումը։ Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ մենք ընդհատել ենք և նորից պիտի սկսենք։Ո՛չ, դա Ուկրաինայի ընտրությունն է, և անկախ
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Meteo.am. Մարտի 9-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.33-ին, մարվել՝ 12.48-ին: Այրվել է տանիքից մոտ 4 քմ հատված:
Հրանտ Բագրատյանի գնահատականները Ղրիմում ստեղծված իրավիճակի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյբուքյան էջում գրել է. Ղրիմի շուրջ ստեղծած իրավիճակը հստակ գնահատականների ու մեկնաբանությունների կարիք ունի։ Նկատում եմ, որ հայ քաղաքական միտքն այստեղ փորձում է չերևալ։ Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում և ի՞նչ գնահատականներ պետք է տալ Ղրիմի իրադարձություններին։ Ստորև հնչեցնում եմ որոշ գնահատականներ. ի վերջո 8 տարի է` աշխատում եմ այդ
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը գերազանցում է Մագնուս Կարլսենին
Բրազիլիայի Կաշիաս-դու-Սուլ քաղաքում ընթացող տարբեր ժամանակաչափերով կայծակնային շախմատի «Festa da Uva» փառատոնի վեցերորդ տուրից հետո բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 6,0 միավորով միանձնյա գլխավորում է 383 մասնակիցների մրցաշարային աղյուսակը: Նա կես միավորով առաջ է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից: Այսօր Մխիթարյանը սեւերով խաղալու է Կարլսենի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեկնարկեց «Արարատյան քննարկումներ» նախագիծը
Մարտի 7-ին մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի համատեղ` «Արարատյան քննարկումներ» նախագիծը: Այն կյանքի է կոչվել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ: Առաջին հանդիպումը նվիրված էր գրաբարին: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը և ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա
Վրացի պետավտոտեսուչ. «Հայերը հարստացել են, շատ ավտոմեքենա են գնում»
Վրաստանից ներկրվող մեքենաների պատճառով հերթեր էին գոյացել Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում Սադախլոյի մաքսակետի մոտ մոտ 1,5 կմ երկարությամբ հերթ էր գոյացել: Մաքսակետի առաջ Հայաստան մտնող մեքենաները շարված էին 3 շարքով: Վրացի պետավտոտեսուչին հարցրինք , թե ինչն է մեծ հերթի պատճառը: Նա ասաց. «Հայերը հարստացել են, շատ ավտոմեքենա են գնում» : Հերթում գտնվող մեքենաներից
Մեքենան բախվել է բետոնե սյանը
Meteo.am Մարտի 9-ին, ժամը 07.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 27-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միթսուբիշի պաջեռո» մակնիշի 24UT881 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե սյանը. ինչից՝ վարորդ Ս. Ս.-ը (ծնվ. 1949թ.) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Օտարերկրացի երիտասարներն այցելեցին Արտաշատ և Նորավանք
Մարտի 1-ից 9-ը Հայ Առաջադեմ Երիտասարդություն հասարակական կազմակերությունը Երևանում հյուրընկալեց 35 երիտասարդների Իսպանիայից, Իտալիայից, Չեխիայից, Վրաստանից, Թուրքիայից և Մոլդովայից: Նրանք եկել էին Հայաստան` մասնակցելու «Երիտասարդները հանուն կայուն զարգացման» երիտասարդական փոխանակման ծրագրին` Եվրոպական Միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Երիտասարդական փոխանակման հիմնական թեման էր Կայուն Զարգացումը և դրան հասնելու հիմնական ուղիները: Կայուն զարգացման գաղափարը Հայաստանում հայտնի
«Շտապօգնության» բժշկին ծեծելով սպանած Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել. News.am
Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են առանձին խուց, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ Շիրակի մարզի դատախազի
Սպասվում է փոփոխական եղանակ
Մարտի 9-ին կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առավելապես առանց տեղումների եղանակ, օրվա ընթացքում հնարավոր է միայն կարճատև անձրև, քամի 18մ՛վրկ։ Ավտոճանապարհներին հավանական է մերկասառույց: Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում կբարձրանա 4-6 աստ: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները բացասաբար են անդրադառնում ինքնազգացողության վրա սրտանոթային հիվանդությունների դեպքում: Աղբյուր՝ www.weather.am
Դեմիրճյանի եւ Քոչարյանի կանայք՝ կողք կողքի (Տեսանյութ)
Դահլիճում էին նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Վանո Սիրադեղյանի տիկնայք:
Կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության ¼ եզրափակիչ մենամարտերը
Մարտի 8-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության ¼ եզրափակիչ մենամարտերը: Ըստ քաշային կարգերի` ներկայացնում ենք կիսաեզրափակիչ անցած բռնցքամարտիկներին: 49 կգ Ալեն Դանիելյան, Ջանիկ Սահակյան, Արտյոմ Ալեքսանյան, Արթուր Հովհաննիսյան: 52 կգ Թելման Հովհաննիսյան, Դավիթ Ասատրյան, Անուշավան Հարությունյան, Արսեն Պողոսյան: 56 կգ Հրայր Շահվերդյան, Էրիկ Պետրոսյան, Էդվարդ Ավետյան, Սպարտակ Թամարյան: 60 կգ Ժորա Համազարյան, Տիգրան
Աշոտ Վարդապետյան. «Գլխավորն այն է, որ շախմատիստների համար հարմարավետ լինի»
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում շարունակվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական 15-րդ առաջնությունը: Aravot.am-ը առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից հետաքրքրվեց, թե անցած այս օրերին եղե՞լ են հարցեր, որոնք արտահերթ լուծելու անհրաժեշտություն է զգացվել: «Նախ, նշեմ, որ առաջնության ամբողջ կազմակերպումը աշխատանք է, որն ուղղված է մեկ նպատակի՝ շախմատիստներն իրենց պետք է զգան հարմարավետ եւ
Սենատոր Քըրքը հորդորել է դադարեցնել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ատելության արշավը. Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Մարք Քըրքը հարգել է 26 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հակահայկական բռնությունների զոհերի հիշատակը և հորդորել է Ադրբեջանի կառավարությանը անհապաղ դադարեցնել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ատելության հրահրման արշավը: «Միանում եմ Իլինոյս նահանգի ամերիկահայ իմ ընտրողներին՝ հարգելով Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 26 տարի առաջ տեղի ունեցած հակահայկական բռնությունների ընթացքում
Խոդորկովսկին ելույթ կունենա Կիևում. Azatutyun.am
«Ազատություն». ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր, նախկին մեծահարուստ, ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով Ռուսաստանում երկարատև ազատազրկման դատապարտված և միայն անցյալ տարեվերջին ազատ արձակված ու Եվրոպա տեղափոխված Միխայիլ Խոդորկովսկին հաջորդ երկուշաբթի օրը ելույթ կունենա Կիևում։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Խոդորկովսկին մարտի 10-ին դասախոսությամբ հանդես է գալու Կիևի ազգային տեխնիկական համալսարանում։ «Դասախոսության թեման է «Իրավունքները և ազատությունները», հանդիպումը սկսվելու է
Կարեւոր սեմինար՝ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների շեմին
ՄՕԿ-ի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ «Համերաշխություն» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվեց մարզաձեւի սեմինար, որը վարել է գերմանացի մասնագետ Գյունտեր Հյուբերը: Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ հանրապետության մարզերի 15 մարզիչներ, ինչպես նաեւ Թբիլիսիից ժամանած հինգ մասնագետներ են մասնակցել սեմինարին, ինչը նրանց որակավորումը բարձրացնելու, իրենց երկրում եւ արտասահմանում աշխատելու իրավունք է տալիս: Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ
Հրդեհ է բռնկվել
Meteo.am. Մարտի 8-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 17-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի հարակից ցախանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.41-ին, մարվել՝ 16.56-ին: Այրվել են շինարարական թափոններ՝ 10 քմ, ցախանոցի փայտյա կառուցատարրերը և ազբեստյա
ՀՀ փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Աշխաբադ
Հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգային հարցերի դիտարկման, երկկողմ ձևաչափում նախատեսված ծրագրերի ու փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մարտի 5-8-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ Մշակույթի նախարարության և Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչներ, գտնվում էր Թուրքմենստանում։ Աշխաբադում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի և իր գործընկեր՝ արտաքին գերատեսչության ղեկավարի
Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողով Իտալիայի պատգամավորների պալատում
Մարտի 3-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Իտալիայի պատգամավորների պալատում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին: Մասնակիցների թվում էին և ելույթներով ու ողջույնի խոսքով հանդես եկան պատգամավորների պալատի փոխնախագահ Մարինա Սերենին, ԱԳ փոխնախարար Մարիո Ջիրոն, ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, պատգամավորներ Էմանուելե Ֆիանոն, Միլենա Սանտերինին, սենատոր Գաբրիելե Ալբերտինին, Էդուարդո Էռենեկյանը (որպես Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի
Երգիչ Նարեկ Մակարյանը նոր երգ է ներկայացրել
Երգիչ Նարեկ Մակարյանը նոր երգ է ներկայացրել: «Քո սիրո համար» հանրահայտ ստեղծագործությունը՝ նոր գործիքավորմամբ եւ յուրովի կատարմամբ, իմ կարծիքով, լավագույն նվերն էր կանանց տոնի առթիվ», – նշել է Նարեկը: «Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մաղթելով անսպառ ժպիտներ: Չէ՞ որ մեզ՝ տղամարդկանց, նրանք են երջանկացնում», – հավելեց Նարեկը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ
Parliament.am. «Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ: Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար: Երախտիքի անկեղծ խոսքեր եմ ուզում հղել ձեզ հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման գործում ունեցած անգնահատելի դերակատարության, աշխարհն ավելի
UNIAN. Նեոնացիստ Յարոշը կմասնակցի Ուկրաինայի նախագահական ընտրություններին
Ուկրաինայի աջ ծայրահեղական «Պրավիյ Սեկտոր» խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը հաստատել է, որ պատրաստվում է մասնակցել մայիսի 25-ի երկրի նախագահական ընտրություններին: Փոխանցում է «ՈՒՆԻԱՆ» լրատվականը: «Մենք բազմաթիվ զանգեր ենք ստանում, որ « Պրավիյ Սեկտոր»-ն իր դերակատարությունն ունենա քաղաքականության մեջ: Ես կառաջարդվեմ նախագահական ընտրություններում», – ասել է նա մարտի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ այդպես է
Մարտի 8-ին Կապանում ծաղիկները համեմատաբար թանկացել են, բայց ռեկորդային գների չեն հասել
Այսօր Կապանի ծաղկի սրահներում ու նվերների խանութներում վաղ առավոտից աշխույժ առեւտուր է ընթանում: Մարզկենտրոնի ծաղկի վաճառման կետերում այսօր շրջայց կատարեցինք, պարզելու համար, թե մարտի 8-ին ինչ գներով են վաճառում ծաղիկները, տոնի առթիվ գների բարձրացում եղել է, թե` ոչ: Գնորդներն ասում են, որ ծաղիկները 200-500 դրամով ավելի թանկ են առնում այսօր՝ քան ոչ տոնական օրերին, բայց
Guardian. Ռուսաստանը չպետք է մասնակցի 2014թ. աշխարհի առաջնությանը. ԱՄՆ սենատորների դիմումը ՖԻՖԱ-ին
ԱՄՆ երկու սենատորներ Ղրիմում ստեղծված իրավիճակի համար Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից (ՖԻՖԱ) խնդրել են Ռուսաստանին թույլ չտալ մասնակցել 2014թ. աշխարհի առաջնությանը և զրկել 2018թ. Ռուսաստանում առաջնությունն անցկացնելու իրավունքից: Հայտնում է «Գարդյան» թերթը: Հանրապետականներ Մարկ Քըրքը Իլինոյսից և Դեն Քոութսը Ինդիանայից ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերին ուղղված նամակում հիշեցրել են, որ Հարավսլավիային զրկել էին 1992թ. Եվրոպայի առաջնությանը և
13-ամյա ասպետը
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնոււթյան այսօրվա տուրի մեկնարկից առաջ Հայաստանի կանանց հավքականի առանցքային խաղացողներից Լիլիթ Մկրտչյանը մի փոքր հուզված տեսք ուներ: Ու, չնայած, խաղից առաջ ընդունված չէ շախմատիստներին հարցեր տալ, Aravot.am-ն, այնուամենայնիվ, հետաքրքրվեց Լիլիթից, թե ինչ է պատահել: «Այսօր խաղում եմ մեր շնորհաշատ պատանիներից մեկի՝ ՖԻԴԵ-ի վարպետ, 13-ամյա Հայկ Մարտիրոսյանի
«Ամոթ չէ ուշ տուն գալը», «Ամոթ չէ սովորելը», «ամոթ չէ աշխատելը». Քայլերթ՝ կանանց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
«Ֆեմիսիտ պլատֆորմ» նախաձեռնությունն այսօր կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրակացրեց քայլերթ-ֆլեշմոբ: Aravot.am-ի հետ զրույցում Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամ Էլվիրա Մելիքսեթյանը ասաց, որ քայլերթը նպատակ ունի բարձրաձայնել այն միտքը, որ ամոթ չէ պայքարել կնոջ իրավունքների պաշտպանության համար. «Մենք այսօր ցանկանում ենք հայտնել այն կարծրատիպերի մասին, որոնք առկա են մեր իրականության մեջ, եւ որոնք խոչընդոտ են
Ծաղիկներ՝ շախմատիստուհիներին (ֆոտոշարք)
Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնության վեցերորդ տուրի օրն է: Առաջնությանը մասնակցող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, խաղադահլիճ մտնելով, հաճելիորեն զարմացան՝ իրենց սեղաններին մեկական վարդ տեսնելով: Մինչեւ ժամացույցները գործի դնելը, գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը եւ նրա օգնականները երեք դահլիճներում խաղացող շախմատիստուհիներին կազմկոմիտեի անունից շնորհավորեցին Մարտի 8-ի առիթով, որից հետո
«Փաստորեն մենք կիրականացնենք ներքին ցեղասպանություն». Մարգարիտա Հովսեփյան (Տեսանյութ)
«Այսօր բոլորը շնորհավորում են իրենց մայրերին, քույրերին, դստրերին այս տոնի կապակցությամբ, սակայն մենք ունենք լուրջ խնդիր. վերջին տարիներին հատկապես` մի թիվ է արձանագրվել, որը շատ մտահոգիչ է: Երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին է խոսքը»-, մարտի 8-ին ասուլիսի ժամանակ ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հ/կ-ի նախագահ Մարգարիտա Հովսեփյանը: Տիկին Հովսեփյանը հիշեցնում է ՄԱԿ-ի բնակչության
Ավտոճանապարհին առաջացել են փոսեր
Meteo.am.Մարտի 8-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղ տանող ավտոճանապարհին առաջացել են փոսեր: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կամարիս գյուղի 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում առաջացել է 2.5 մ խորությամբ 0.3 քմ մակերեսով փոս: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:


















































