Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացի պետավտոտեսուչ. «Հայերը հարստացել են, շատ ավտոմեքենա են գնում»

Մարտ 09,2014 11:55

  Վրաստանից ներկրվող մեքենաների պատճառով հերթեր էին գոյացել

maqsaket2Մարտի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում  Սադախլոյի  մաքսակետի մոտ մոտ 1,5 կմ երկարությամբ հերթ էր  գոյացել: Մաքսակետի առաջ Հայաստան մտնող մեքենաները շարված էին  3 շարքով:  Վրացի պետավտոտեսուչին հարցրինք , թե ինչն է մեծ հերթի պատճառը:  Նա ասաց.

«Հայերը հարստացել են,  շատ ավտոմեքենա են գնում» :  Հերթում գտնվող մեքենաներից մեկը  հանդիպակած գիծ մտնելով՝ տեղ զբաղեցրեց հերթի սկզբում, սակայն վրացի պետավտոտեսուչը վարորդին  ստիպեց  զբաղեցնել նախկին տեղը:

Ռուսթավի քաղաքի  ավտոյի  շուկայում հայ գնորդները առավել շատ են շաբաթ-կիրակի օրերին, երբ  այնտեղ վաճառվող մեքենաների քանակն ավելի մեծ է լինում:  Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո արտասահմանյան ավտոմեքենաների թանկանալու մասին լուրերը նպաստում են Վրաստանից մեծ թվով  ավտոմեքենաների Հայաստան ներկրմանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31