Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Շտապօգնության» բժշկին ծեծելով սպանած Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել. News.am

Մարտ 09,2014 10:40

Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են առանձին խուց, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ Շիրակի մարզի դատախազի մերժել էր իրենց դիմումը՝ գործը վերանայելու մասին:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզի դատախազությունից ներկայացուցիչներ էին այցելել Արտակ Կարապետյանին, ասել էին, որ իսկապես իրեն առաջադրված հոդվածը սխալ է, կանեն ամեն ինչ, որ այն փոխեն, սակայն հետո զարմանալիորեն իրենց դիմումին բացասական պատասխան էին տվել:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31