Օրվա լրահոսը

Առաջատարներն ի հայտ են եկել

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ եւ կանանց 69-րդ առաջնությունները: Երեկ կայացած երրորդ տուրից հետո երկու մրցաշարերում էլ ի հայտ են եկել միանձնյա առաջատարները: Երեք անընդմեջ հաղթանակ տոնելով՝ Վայոց Ձորի ներկայացուցիչ Շուշաննա Սարգսյանը հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է միանձնյա: Տղամարդկանց առաջնությունում երեւանցի միջազգային գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը երեք

Մահվան ելքով պատահար Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում

Հունվարի 14-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես-Բենց Ե180» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի: Վարորդը` 1979 թ. ծնված Վլադիմիր Ծատուրյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ընթացքը զարդարում էին այս գեղեցկուհիները

2013 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությանը շքեղություն էին հաղորդում ոչ միայն մրցանակներն ու դափնեկիրները, այլեւ վերջիններին ուղեկցող ու պարգեւատրումներին մասնակցող կանայք, որոնք ամբողջ արարողությանը գեղեցկության յուրօրինակ շքահանդեսի տեսք հաղորդեցին: Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ սուպերմոդել Ադրիանա Լիման, չնայած ծնվել է Բրազիլիայում, որտեղ ֆուտբոլը իսկական հավատք է, Միլանի «Ինտերի» մոլի երկրպագու է: Ու թեեւ «Ինտերի» ոչ մի

Քոչարյան-Սարգսյան բանավեճի տնտեսական հիմնավորումները. փուչիկը ո՞վ է փչել և ո՞վ պայթեցրել

«Տիգրան Սարգսյանը Խաչիկ գյուղի կլուբի պահակը չի եղել չէ՞ նախորդ իշխանության օրոք: Նա եղել է ԿԲ նախագահը: Մենք` փորձագետներս, 2000-ի կեսերին նրա վարած քաղաքականությանը ընդդիմանում էինք, բայց մեր գնահատականները մերժվում էին, կուռք էին սարքել ուժեղ դրամի քաղաքականությունը: Ուստի, այնպես չէ, որ հանկարծ բոլորը արթնացել են, շինարարական փուչիկ տեսել»:

Ռուսաստանում ափսոսանքով են հիշում ԽՍՀՄ-ի փլուզման մասին. «Ազատություն» ռ/կ

Հետաքրքրական է սակայն, որ ըստ Gallup-ի հարցման` հայաստանցիների շրջանում Խորհրդային Միության փլուզումը ափսոսանքով ընկալողների թիվն ավելի մեծ է, քան Ռուսաստանում` շուրջ 66 տոկոս:

Չհայտնվել ծուղակում

Ո՞ր քաղաքական ուժը Սերժ Սարգսյանի համար կլինի հարմար «ընդդիմությունը» Ռոբերտ Քոչարյանի զույգ հարցազրույցները առիթ հանդիսացան քննարկելու իշխանական դաշտում հնարավոր վերադասավորումները, Քոչարյանին վարչապետի պաշտոն առաջարկելու հնարավորությունները: Սակայն պակաս կարեւոր չէ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկրորդ շրջանում «արժանավոր» ընդդիմության հասունացման հարցը, որին էլ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իշխանություն հանձնի արդեն հաջորդ նախագահական ընտրությունների արդյունքում: Խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական

Եղանակը Հայաստանում. մեկնաբանում են Հիդրոմետի մասնագետները

2013 թ. դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 13-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի հովիտներում և Մեղրու հատվածում   դիտվել է մառախուղ և մերկասառույց: Օդի ջերմաստիճանը, սկսած դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը, աստիճանաբար նվազեց և ամսվա վերջին հասավ իր նվազագույն արժեքին` Արարատյան դաշտում և դրա նախալեռներում գիշերը հասնելով -15…-200C, ցերեկը` -14…160C: Օդի առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային

«Այս գործարքը շահեկանորեն տարբերվում է Ձեր՝ գույք-պարտքի դիմաց գործարքից».Արմեն Մովսիսյանը հակադարձում է Ռ. Քոչարյանին. Tert.am

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am–ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադառնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել էր, գազի իրական գնի մասին հանրության չտեղեկացնելուն և դրա հետևանքով 300 միլիոն դոլար պարտքի կուտակելուն, «ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքին, համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ

«Սարի աղջիկ» երգի հայկական արմատները ապացուցելու համար ստեղծված նախաձեռնության անդամները ավելի լավ կլինի քննարկեն թուրքական ու արաբական երգեր մատուցելու խնդիրը. «Հայոց աշխարհ»

Վերջին շրջանում շատ է խոսվում «Սարի աղջիկ» երգի հայկական ծագման մասին: Երգը թուրք-ադրբեջանական սեփականաշնորհումից փրկելու նպատակով ստեղծվեց «Սարի աղջիկը» հայկական երգ է» նախաձեռնություն, որի հեղինակները քայլեր ձեռնարկեցին երգի թուրքական եւ ադրբեջանական արմատների մասին ապատեղեկատվությունը հերքելու համար: Նախաձեռնությանը միացավ նաեւ երգիչ Անդրեն: Հանրության շրջանում երգն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով վերջերս «Սարի աղջիկ» երգի հիման վրա Անդրեի

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ռուբեն Մեհրաբյան եւ Գառնիկ Իսագուլյան

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի բանավեճը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների շուրջ:

Քննիչին ու դատախազը չեն ներկայացել Վարդան Պետրոսյանի գործով դատական. «Փաստինֆո»

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նախանշված դատական հերթական նիստը դարձյալ հետաձգվել է՝ այս անգամ քննիչի և դատախազի բացակայության պատճառով: Հիշեցնենք՝ դատարանը պետք է քններ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու՝ փաստաբանի հայցը: Բացի այդ, երեկ մեզ հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր՝ դատավորին

Քոչարյանը Տիգրան Սարգսյանին հրավիրում է «Պապլավոկ». «Չորրորդ իշխանություն»

ՀՀ երկրորդ  նախագահի գրասենյակը  պաշտոնապես տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանը Տիգրան Սարգսյանին հրավիրում է հրապարակային բանավեճի՝ «Պապլավոկ» սրճարանում Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում  

Արմեն Աշոտյան. «Իսկ ե՞րբ է վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանն այցելել Պանթեոն» (Տեսանյութ)

Արմեն Աշոտյանը կարծում է, որ Քոչարյանը չի վերադառնա

«Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է». ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծանր վիճակով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանը, վերջինիս ծեծի են ենթարկել զորամասում: ԳԱԼԱ-ն զրուցել է զինվորի հարեւանների հետ, ովքեր պատմել են. «Մհերը շատ խելոք երեխա է, իրա նման բարի, բարեխիղճ երեխա չկա: Ես զարմանում եմ, որ էդ ձևի մարդուն կարելի է ծեծել»:

Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` ՊՆ նախկին քննիչը, վստահությունը չարաշահելով, տիրացել է իր գույքին

Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ա. Ա.-ի հաղորդման` ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին քննիչը, չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և եկամուտներ խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու համար, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական

Հարցը քաղաքականացնել-չքաղաքականացնելու ընտրություն չկա. «Չորրորդ իշխանություն»

Իշխանությունների ուզածը հենց այն է, որ մի քանի տասնյակ ակտիվիստներ իրար գլխի հավաքվեն, գոռգոռան «դե՛մ ենք» ու գնան տուն՝ ֆեյսբուքում իրար պատմելու, թե ով քանի անգամ գոռաց, ու քննարկելու, թե ում լուսանկարն է ավելի «կրեածիվ» ստացվել։ Իշխանությունները դրանից չեն վախենում, նրանք քաղաքական ուժերի համախմբումից ու հարցի քաղաքականացումից են վախենում։ Դրա համար էլ «կուտը» տալիս են՝

Սուրեն Սուրենյանցն ու Վահան Կարապետյանը փոխհամաձայնության են եկել

«Հատուկ քննչական ծառայությունում՝ իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ` Վահան Կարապետյանն ամբողջովին հատուցել է իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մենք հաշտության ենք եկել, և ես որևէ բողոք չունեմ ԱԺ պատգամավորի դեմ: Այսօր ես այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ ՀՔԾ–ում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ

Զորամասում մահացել է զինծառայող

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայություն

Ամերիկյան սկանդալ, որում կա Սերժ Սարգսյանի անունը. Civilnet

«Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին». այս վերնագրով Los Angeles Weekly պարբերականը հունվարի 2-ին հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ շոշափվում է նաև Սերժ Սարգսյանի անունը: Ահա այդ հատվածը. «Չեյզն ու նրա ընկերը ափ էին իջել: Սակայն նախքան նավամատույց հասնելն արդեն ձեռնաշղթաներով էին` Թմրանյութերի դեմ պայքարի վարչության գաղտնի գործակալներին կոկաին վաճառելու

Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձում քաղաքական պատվեր չկա՞. «Ժողովուրդ»

Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը, նշեց, որ ձերբակալվածներ Սերգեյն ու Արայիկը մորաքրոջ տղաներ են. «Սուտ են այն հրապարակումները, թե այդ տղաներն իմ եղբոր հետ տարաձայնություններ ունեն կամ վիճել են։ Նրանց հայրն արհեստավոր մարդ է, ու բոլորն էլ մեզ հետ նորմալ հարաբերություններ ունեն, ավելին, նրանք ընտրությունների ժամանակ մեր թիմում են եղել ու

Հանրայինը փնտրում է եկամտի այլընտրանքային աղբյուրներ. «Հայոց աշխարհ»

Կառավարության 2013թ. դեկտեմբերի 26-ի նիստում գործադիրը հավանություն էր տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթին եւ որոշել այն ներկայացնել Ազգային ժողով: Եվ եթե խորհրդարանը հաստատեց փաթեթը` Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի կոմերցիոն գովազդի ցուցադրումը: Արդյոք այդ նախագիծը չի՞ ազդի Հանրային հեռուստաընկերության որակի ու կադրային

Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանն ունի անկեղծ մտահոգություններ… «Ժողովուրդ»

«Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին եւ անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց»,- ասում է Քոչարյանը։ Սակայն արդյոք այդպես է։ Ի՞նչն էր, օրինակ, խանգարում, որպեսզի նա գազային խայտառակ համաձայնագրի մասին իր մտահոգությունները հնչեցներ ոչ թե պոստֆակտում՝ համաձայնագրի վավերացումից հետո, այլ ավելի վաղ երբ այն քննարկվում էր ԱԺ-ում։ Եթե Քոչարյանն անկեղծ է իր մտահոգություններում,

Հայկական պատվիրակության հայաստանյան անդամները վստահ են, թե որոշումը Փոստանջյանի օգտին չի կայացվի. «Հայկական ժամանակ»

Մեր նկատառմանը, որ ԵԽԽՎ-ն կարող է հայտարարել, որ ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմություն լինելու մասին եւ ըստ այդմ համամասնությունը պատվիրակության կազմում խախտված կհամարվի, հանրապետական պատգամավորները պնդում էին, թե չի կարող նման բան տեղի ունենալ։

«ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին

Հունվարի 15-ին, ժամը 06.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարտի մարզի Արևաբույր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արևաբույր գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 47 տան մոտակայքում N50 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 1178Տ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Ե.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին, ինչից

Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական օգուտներից որոշներն արդեն կարելի է համարել չեղյալ. «Հայկական ժամանակ»

Եվրասիական զարգացման բանկը կատարել է ուսումնասիրություն, թե ինչ կտա Հայաստանին ՄՄ-ին անդամակցելը։ Պայմանականորեն ասած, Մաքսային միության շահերը սպասարկող այս բանկի կատարած վերլուծությունների արդյունքում, սակայն, պարզվում է, որ այդ պտուղները մեղմ ասած այնքան էլ քաղցր չեն, եթե չասենք՝ բավականին դառն են։ Բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի կատարած այս վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի տնտեսության վրա ամենամեծ

Քոչարյանը, փաստորեն, մասնակցում է հունվարի 18-ի հանրահավաքին. «Հրապարակ»

Դե պաշտպանեք ձեր տիրոջը՝ վարչապետին, որի բերած օրենքներին կողմ եք քվեարկել բացառապես սեփական բիզնես շահերից ելնելով։ Մարդը նեղն է ընկել, ձեռք մեկնեք։ Այլապես շատ նման եք «քցողի»՝ կողքին եք, երբ տեղը լայն է, ու «թռած» եք, երբ նրան նեղն են դնում։

Իշխանությունը պետք է ավելի լավ մտածի, թե ինչ է ուզում անել. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանը: – Պարոն Հովնանյան, Դուք մշտապես բարձրաձայնել եք, որ Հայաստանում բիզնեսի, հատկապես շինարարական բիզնեսի, որով Դուք եք զբաղվում, զարգացման համար բազմաթիվ խոչընդոտներ կան, որոնցից մեկն էլ մենաշնորհն է: Հույս էիք հայտնել, որ կառավարությունը կհետապնդի մենաշնորհները: Ձեր սպասելիքներն արդարացե՞լ են: – Որոշակի շարժ, այո՛, տեսանք: Ճիշտ է, իմ

Խաչատուր Քոքոբելյան. ՀՀԿ-ն է ապահովել Ռոբերտ Քոչարյանի իշխանության հաստատումը. «Հրապարակ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ ոչ մի ողջամիտ մարդ չպետք է տարբերակում դնի Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության միջեւ, ցանկացած տարբերակում արհեստական է, քանի որ երկուսն էլ հակադեմոկրատական են, եւ մեկը մյուսի «ուղիղ շարունակությունն է». «Ես չեմ զարմանա, որ նույն հանրապետականների մեջ լինեն մարդիկ, որոնք պաշտպանեն հակառակ գիծը։ Պետք է

Ինչո՞ւ է Քոչարյանի թիմը շահարկում Անդրանիկ Մարգարյանի անունը. «Ժամանակ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակամարտությունը գնալով նոր երանգներ է ստանում: Ավելի շուտ Տ. Սարգսյանը հայտնվել է իշխանությունը կիսելու համար նախկին և գործող իշխանության միջև գոյություն ունեցող պայքարի թիրախում, քանի որ հենց նրա զբաղեցրած պաշտոնն է առանցքային դառնալու՝ առաջիկայում իշխանության գալու համար: Եվ առաջիկա տարիներին ՀՀ ներքաղաքական պայքարն ընթանալու է հենց վարչապետի

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Զորի Բալայանի նամակը կարդալուց հետո Համբոն էլ էր գտնում, որ Ղարաբաղը պիտի միանա Ռուսաստանին: Կինը չէր համաձայնվում:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031