Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

«ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին

Հունվար 15,2014 10:56 Share

Հունվարի 15-ին, ժամը 06.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարտի մարզի Արևաբույր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արևաբույր գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 47 տան մոտակայքում N50 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 1178Տ պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Ե.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.02-ին, մարվել` 07.17-ին:

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել