Օրվա լրահոսը
Բնապահպանության նախարարի խոստմանը չի հավատում (Տեսանյութ)
2013 թվականին պաշտոնական տվյալներով, բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը արձանագրել է 897 խախտում, կազմել է 663 ակտ` 145.5 միլիոն դրամի չափով, 438 արձանագրություն 103 միլիոն դրամի փոխհատուցմամբ: Այս մասին այսօր «Էկոլուր» ակումբում ասաց «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանը, որը նշեց, այդ տուգանքների մեծ մասն ընկնում է անտառհատումների, այսինքն` 1 ապօրինի հատվող ծառի փոխհատուցման գումարը 40-50
Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345,8 դրամ. «Փաստինֆո»
Ըստ «Փաստինֆո»- ի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քիչ առաջ մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով սոցիալական ապահովության, նպաստների, թոշակների ֆինանսավորման հարցի քննարկումը: Ըստ նախագծի, գալիք տարի սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 303, 2 մլրդ դրամ, ինչը 2012 թ.-ի պետական բյուջեով հաստատվածից պակաս է 4,1 մլրդ դրամով: Մասնավորապես, «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 167,5
Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի Գորիսի տարածաշրջանի Շուռնուխ գյուղի տարածքում և Սելիմի լեռնանցքի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից
ՀՖՖ-ն օգնում է Գերմանիայի ֆուտբոլի զարգացմանը
ՀՖՖ պաշտոնական կայքէջը հունիսի 6-ին Մայնցում կայանալիք Գերմանիա-Հայաստան ընկերական բարեգործական հանդիպման մասին թարմացված ինֆորմացիայում նշում է, որ հանդիպման կազմակերպիչը գերմանական DEB Egidius Braun հիմնադրամն է եւ խաղից ստացվելիք ողջ հասույթը փոխանցվելու է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Լիգայի ասոցիացիայի տարբեր հիմնադրամներին: Ստացվում է, որ մենք օգնում ենք Գերմանիայի ֆուտբոլի զարգացմանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Բենզին Ռուբո»-ի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել. «Փաստինֆո»
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ գործարար Ռուբեն Մասումյանի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հիշյալ հոդվածը նախատեսում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է
Բժշկուհին մեղադրվում է տարեցների տան բնակչուհուն վտանգի մեջ թողնելու մեջ
Բժշկուհու որդին վերջերս է ինքնասպան եղել: Շրջանառվող լուրերի համաձայն` ինքնասպանության պատճառը մոր դեմ հարուցված քրեական գործն է:
Ինչու հնարավոր չէ զարգացնել Երեւանի մետրոն. Ա1+
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն իր կառուցվածքով չի զիջում աշխարհի այլ երկրների մետրոպոլիտեններին՝ վստահեցնում է ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը: Այն, որ այսօր Մետրոյի ծննդյան օրն է, «Մարշալ Բաղրամյան» կայարանի ճարտարապետը չգիտեր, փոխարենը լավ գիտե հայկական մետրոյի կառուցման պատմության և խնդիրների մասին: Նրա խոսքով` հայկական մետրոպոլիտենը թերանում է միայն իր ծավալով և ժամանակակից դիզայնով: Ալբերտ Զուրաբյանը չի
Ի՞ նչ է ներառում ՄՄ-ին անդամակցության Հայաստանի ճանապարհային քարտեզը
«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտությունների եւ վերլուծությունների հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանի պատկերացմամբ` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը, որը հաստատվեց անցյալ տարեվերջին, գործողությունների ծրագիր եւ շրջան է, որով պետք է անցնի Հայաստանը` ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին: Պարոն Սաֆարյանը փաստաթղթին ծանոթ չէ հենց այն պատճառով, որ այն չի հրապարակվել, բայց կարծում է, թե այն իր մեջ ներառելու
Հրայր Թովմասյանը ցտեսություն ասաց ու հեռացավ սուլոցների ուղեկցությամբ (Տեսանյութ)
Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների՝ բողոքի երթն այսօր Ազատության հրապարակից հետո շարունակվեց կառավարության շենքի դիմաց: Երթի մասնակիցներն այստեղ հանդիպեցին կառավարության շենքից դուրս եկող արդարադատության նախարարին եւ վիրավորանքներ հնչեցրեցին: Լրագրողները պարոն Թովմասյանից հետաքրքրվեցին Շանթ Հարությունյանին տեւական ժամանակ տեսակցության հնարավորությունից զրկելու մասին, նախարարն ասաց. «Տեսակցություններն արգելել է նախաքննական մարմինը, բազմիցս եմ ասել` մի տվեք ինձ
Հունվարի 18-ին Ազատության հրապարակում երթ`ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի
«Քննարկվեցին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումից բխող նախապատրաստական աշխատանքներին և հրապարակային ակցիաներին վերաբերող հարցեր: Նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիաներին իրենց մասնակցությունը կունենան ԱԺ չորս խմբակցությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԱԺ ընդդիմադիր պատգամավորի և «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել
408.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.88 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
«Վարդան Պետրոսյանի տրամադրությունը լավ էր». Րաֆֆի Հովհաննիսյանը պատմում է հանդիպման մանրամասները (Տեսանյութ)
Վարդանը նայում է դեպի ապագա, պատահածին որեւէ քաղաքական աստառ չի տալիս, թեեւ պետք է ասեմ, որ եթե այլ արվեստագետ լիներ` պրոիշխանական, միգուցե այնտեղ հայտնված չլիներ:
Մազմանյանի վերջին աշխատանքային օրը
Դեկտեմբերի 28-ին տոնական տրամադրություն է ինստիտուտում: Պատուհանից դուրս եմ նայում: Մազմանյանը ուր որ է պետք է հասնի շենքին: Բնավորությունն իմանալով, գիտեմ, որ դեռ մի կես ժամ ունենք սպասելու: Զարմացա, երբ տեսա մեքենան կանգնեց բակում: Ծանր իջավ, ձեռքին կարմիր նվերների մեծ տոպրակով: Իջա մուտքի մոտ: -Բարի գալուստ: Գլխով հաստատեց բարին կամ էլ գալուստը, ու ժպտաց աչքերով,
Րաֆֆի Հովհաննիսյանն ափսոսում է. «Համաժողովրդական վերելքը հանգուցալուծում չստացավ» (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պատմեց, որ Հայաստանից բացակայում էր արտասահմանում բնակվող իր ընտանիքի մյուս անդամներին տեսնելու պատճառով: Այդ ընթացքում հետեւել է Հայաստանում զարգացող իրադարձություններին եւ այդ ամենի մասին իր խոսքը կասի փետրվարին. «Պետք է շարունակեմ պայքարը եւ այդ պայքարը պայմանավորված չէ ոչ պաշտոնով, ոչ կեղծված ընտրություններով: Իհարկե, ցավ կա, որ համաժողովրդական վերելքը հանգուցալուծում
Բրազիլիա մեկնելուց առաջ Գերմանիան վերջին խաղն անցկացնելու է Հայաստանի ազգային հավաքականի հետ
ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 6-ին Մայնցում ընկերական բարեգործական հանդիպում է անցկացնելու Գերմանիայի ընտրանու հետ: Աղբյուրի փոխանցմամբ, դա Գերմանիայի հավաքականի վերջին խաղն է լինելու 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից առաջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի
«Նրանք ուզում էին, որ ես լինեմ նրանց լրտեսը». Ազգությամբ քուրդը քաղաքական ապաստան է խնդրում Հայաստանում
56-ամյա ազգությամբ քուրդ Մոհամադ Ասո Ասադը Հայաստան է ժամանել Նիդերլանդներից նախորդ տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին: Երկար տեւող հանգստյան օրերը զարմացրել են նրան, իր համար կարեւոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում: Պարոն Մոհամադը պատմում է, որ ծնվել է Իրաքում, սակայն քաղաքական ապաստան է խնդրել Շվեդիայի իշխանություններից, որոշ ժամանակ ապրել է այնտեղ, հետո
Խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերն այսուհետ համատեղ են հանդես գալու. Yerkir.am
Yerkir.am-ի տեղեկություններով` ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ այլընտրանքային ԲՀԿ խմբակցությունը համատեղ նիստ են անցկացրել: Տեղեկությունը հաստատեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում: Նա նշեց, որ համատեղ հավաքի ընթացքում հստակեցվել են հետագա համատեղ գործողությունների ծրագրերը, անելիքները, քայլերը և մարտավարությունը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Սկսվել է կնոջն ու հարսին կացնահարած ծերունու դատաքննությունը
Նա ներկայումս «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում է:
Մարզիչը հեռացվել է սեռական ոտնձգությունների համար
Հարավային Կորեայի շորթտրեկի հավաքականի մարզիչներից մեկը, որի անունն առայժմ չի հրապարակվում, հեռացվել է աշխատանքից՝ իր սանուհիներից մեկի հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Այդ երեւույթը եղել է դեռ 2012 թվականին, սակայն այն ժամանակ մարզչի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել: Երկրի մարզական չինովնիկներն այդ մասին տեղեկանալով վերջերս՝ մասնագետին անմիջապես հեռացրել են աշխատանքից: Հիշեցնենք, որ Հարավային Կորեան
Բյուրակն Իշխանյան. «Արտերկրում ստացած գիտելիքներս մնացին օդում»
Արտերկրում կրթություն ստացած երիտասարդներից շատերը վերադառնալով հայրենիք՝ չեն կարողանում իրենց գիտելիքները իրացնել հայրենիքում: Ոմանք էլ ստիպված են լինում այլ աշխատանք կատարել: Aravot.am-ի հետ զրույցում Բյուրակն Իշխանյանը փաստեց, որ կրթություն ստանալով Գերմանիայում, Հոլանդիայում եւ Ֆինլանդիայում՝ ներկայումս չի կարողանում գտնել այն աշխատանքը, որը եւ իր մասնագիտությամբ կլինի, եւ կկերակրի իրեն: «Կոնկրետ իմ դեպքում տեսնում եմ, որ ինձանից
Երբ պետությունը միջամտում է օլիմպիական կոմիտեի գործերին
Հնդկաստանի մարզիկները Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում իրավունք չեն ունենալու ներկայացնել իրենց երկրի ազգային դրոշը: «Համաձայն 2012 թվականի դեկտեմբերին կայացած գործկոմի նիստի որոշման, ՄՕԿ-ը կգործադրի բոլոր միջոցները, որպեսզի հնդիկ մարզիկները Սոչիում հանդես գան անկախ մասնակցի կարգավիճակով՝ օլիմպիական դրոշի ներքո», – ասված է Միջազգային օլիմպիական կոմիտեի տարածած հայտարարության մեջ: ՄՕԿ-ը 2012 թվականի դեկտեմբերին որակազրկել է Հնդկաստանի ԱՕԿ-ը՝
Ինգա Զառաֆյան. «Բիզնեսը ճնշում է բնապահպանության նախարարությանը» (Տեսանյութ)
«Մենք ունենք էքստենսիվ ձեւով զարգացումներ տնտեսության մեջ, անխնա բնական պաշարների օգտագործում, շատ վատ մեխանիզմներ ունենք վերահսկման եւ վատացում շրջակա միջավայրի, պատասխանատվության բացակայություն` ամենաբարձր պաշտոնյաներից սկսած՝ մինչեւ ցածր օղակներ, ոչ ոք անգամ դրված ստորագրության համար պատասխանատվություն չի կրում»,-այսօր «Էկոլուր» ակումբում գնահատելով 2013 թվականի բնապահպանական ոլորտը, ասաց «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանը: Տիկին Զառաֆյանի ներկայացմամբ` բիզնես
Թեղուտի գյուղապետի որդին հետախուզման մեջ է
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով, ստացված վնասվածքներից հիվանդանոցներում մահացել էին Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդի Նավասարդ Աբգարյանը եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդի Արտավազդ Թամրազյանը:
Վթարի է ենթարկվել ճանաչված ու սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը. shamshyan.com
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ըստ shamshyan.com– ի, ծամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Վլադիմիր Պուտինից
Ի դեպ, Արամ Սարգսյանը կարծում է, որ ՌԴ նախկին դեսպանը ՀՀ վարչապետին ճիշտ պատասխան տվեց` ասելով` լավ պահեք ձեր ժողովրդին, թող չգնա եւ մեզ մեղադրելու փոխարեն՝ որոշեք, թե ինչպես անել,որ ձեր ժողովուրդը ձեր երկրում մնա:
Հայ-հնդկական համագործակցության նոր հեռանկարներ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում հայ-հնդկական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Կարևորելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը` նախարար Դումանյանն առաջնահերթ համարեց դեղարտադրության և դեղագիտության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնումը: Նախարարը նշված ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարևոր գրավական համարեց երկկողմ շփումները և փոխայցելությունները հայ և
Համոզեցին, որ նորածնի անունը Դաժան չդնեն. «Ա1+»
Պատճառաբանելով, որ, ճիշտ է, անունը Դաժան է, բայց շատ լավ մարդ է։
«Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգության» փոքրամասնություն լինելու մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է
«Ժառանգությունը» միշտ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան հետ է կապվել, և խմբակցության նախկին պատգամավորները շատ լավ են աշխատել, ու ձևավորվել էր «Ժառանգության» կերպար, որը վերացավ: Այժմ այն, ինչ տեղի է ունենում, բնական հետևանք է:
Ալիևը «կառուցողական դիրքորոշում» է սպասում Հայաստանից. «Ազատություն» ռ/կ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի համաձայնության գալ»։ Պնդելով, թե «Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական հարցի»՝ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում անցած տարի որևէ տեղաշարժ չի եղել, Ալիևը հավելել է. – «Ուղղակի տարվա վերջին որոշակի աշխուժացում է դիտվել»։
Մահացել է խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի օրենքով գողերից մեկը
Այսօր 66 տարեկանում հանկարծամահ է եղել Գյումրու Նորավան թաղամասում բնակվող, խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի օրենքով գողերից մեկը` Ասատուր Պետրոսյանը: Գյումրեցիների ասելով, նա վերջին շրջանում առողջական որոշակի խնդիրներ ուներ, մասնավորապես կապված արյան ճնշման հետ և գերադասում էր շատ ակտիվ գործունեությամբ չզբաղվել այն ոլորտում, որտեղ ճանաչվել էր օրենքով գող: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ















































