Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 18-ին Ազատության հրապարակում երթ`ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի

Հունվար 10,2014 17:00

 «Քննարկվեցին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումից բխող նախապատրաստական  աշխատանքներին և հրապարակային ակցիաներին վերաբերող հարցեր: Նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիաներին իրենց մասնակցությունը կունենան ԱԺ չորս խմբակցությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է  ունեցել աշխատանքային քննարկում ԱԺ ընդդիմադիր պատգամավորի և «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են հետագա պայքարի հետ կապված հարցեր:

Մեր հարցին` արդյոք ակցիաների ակտիվացում սպասվո՞ւմ է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, ակտիվացում լինելու է, քանի որ քաղաքացիական հասարակությունը և առհասարակ հասարակությունը ընդվզում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ: Եվ քանի որ ՍԴ-ն մինչև հունվարի 25-ը պիտի քննարկի օրենքի վիճարկվող դրույթների կասեցման հարցը, այդ ակցիաները լինելու են»: Պարոն Մինասյանը լավատես է, և ՍԴ-ից սպասելիքներ ունի:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են համագործակցության ձևաչափի հիմնական տարբերակները, այլընտրանքային ծրագրի ներկայացմանը վերաբերող հարցեր: Նա տեղեկացրեց, որ հունվարի 18-ին Ազատության հրապարակում, ժամը 14.00-ին կազմակերպվելու է հավաք-երթ` ընդդեմ կենսաթոշակային համակարգի:

Կապված ՍԴ առաջիկա որոշման հետ`Դավիթ Խաժակյանն ասաց, որ խնդրահարույց է այն, որ  որոշումը հրապարակային չի լինելու, դրա համար նիստ նախատեսված չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031