Օրվա լրահոսը
Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը
Նախարար Նալբանդյանը նշեց նաեւ, որ նախագահության ժամանակահատվածում առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը:
«Ժառանգության» Կապանի կառույցը հայտարարությամբ է հանդես եկել Դավութօղլուի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ
«Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցից մեզ տեղեկացրեցին, որ քիչ առաջ Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակ են ներկայացրել կապանցիների ուղերձը՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ: Կապանի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը նշեց, որ իրենք անընդունելի են համարում 2013թ. դեկտեմբերի 12-ին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով, Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ
Նախարարությունն ու ՀԱՕԿ-ը տարին կամփոփեն առանձի՞ն
Ավանդաբար, տարեվերջին մարզաշխարհն ամփոփում է մրցաշրջանը: Հրավիրվում են օլիմպիական խաղերի մրցանակակիրները, եթե տարին օլիմպիական է եւ հայ մարզիկները մեդալ են նվաճել, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, միջազգային բարձրակարգ մրցաշարերի հաղթողներն ու մրցանակակիրները, նրանց անձնական ու հավաքականների մարզիչները, նրանք, ովքեր աշխատել են չեմպիոն ու մեդալակիր դարձած մարզիկների հետ, սպորտի երախտավորները, մարզաշխարհի աշխատողները, մարզական լրագրողները, հյուրեր: Բոլորը հավաքվում են
Մարգարիտ Եսայան. «Զինվորը նույն քաղաքացին է՝ պարզապես համազգեստով»
Ոմանք սիրում են կրկնել, թե բանակը հասարակության հայելին է, այո, այդպես է , բայց իմ անձնական կարծիքով, մեր բանակն ավելի կարգապահ է, քան մենք բոլորս միասին եւ մեզնից յուրաքանչյուրն առանձին-առանձին:
69 ՀՀԿ-ՕԵԿ-ական եւ մեկ անկախ պատգամավոր հաստատեցին մյուս տարվա բյուջեն
40 ոչ իշխանական պատգամավորներ դեմ եւ 1-ը ձեռնպահ լինելով՝ ոչինչ չկարողացան անել. 70 կողմ ձայներով (իշխանական պատգամավորները եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը) Ազգային ժողովը ընդունեց 2014թ. պետական բյուջեն: Մինչ բյուջեի հաստատումը՝ ՀՀ պառլամենտի՝ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում բյուջեի վերաբերյալ ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասաց, որ բյուջեում տեղ են գտել մեր
ՊՈԱԿ-ը վաճառում է կեղծ ՀԴՄ-նե՞ր
Գրահրատարակչական ոլորտում ներդրվող ՀԴՄ-ների առիթով ժամանակին «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի մտահոգությունը, թե դրանք կվտանգեն փոքր գրախանութների գոյությունը, այսօր ավելի է սրվել: «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, մոնոպոլ ձեւով խախտելով Սահմանադրությունը, վաճառում է MF 2351 մակնիշի կեղծ ՀԴՄ, մինչդեռ կառավարության որոշմամբ պետք է տեղադրվեր MS 2351»,- «Առավոտին» հավաստիացրեց պարոն Մարտիրոսյանը, կատակով էլ հավելեց,
«Համեստ» «ձիպուտատներն» ու «սադրիչ» լրագրողները
Բադեյանի «սովեստը» մաքո՞ւր է Ինձ երբեմն թվում է, թե ՀՀԿ-ի վերջին հավաքների ժամանակ այդ կուսակցության կարկառուն ներկայացուցիչները հրահանգավորվել են (վայ, ներեցեք, պետք է «ինստրուկտաժ են անցել» գրեի), թե ոնց «ատբիտ ըլնեն» էդ հղփացած լրագրողներից, որ «նիզնայեշ ատկուդա» հայտնվում են հենց իրենց դիմաց եւ հարցուփորձ անում, ասենք՝ «Լեզվի մասին» «զակոնի» կամ «զակոնը» պահպանել-չպահպանելու ու էլի ինչ-որ
Նալբանդյանն ու Դավութօղլուն կհանդիպեն
«Ինչի մասին ենք խոսելու հանդիպման ժամանակ` կհայտնենք հանդիպումից հետո», -ասում է ՀՀ ԱԳ նախարարը
«Թուրքական քաղաքականությունը բլեֆ է»
Ասում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Դավութօղլուն շանս դեռ ունի, եթե շատ է ցանկանում՝ այսօր մի քանի քայլեր պետք է անի, եթե, իհարկե, թուրքական քաղաքականությունը բլեֆ չէ: Այսօր նա պետք է ապացուցի՝ գալիս է այստեղ իրական նպատակներով: Թե՞ սա թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Ես կարծում եմ, որ սա բլեֆ է, բայց Դավութօղլուն հնարավորություն ունի
Ստվերային գումարները կկրճատեն
Հիվանդանոցների գործունեությունը թափանցիկ կդառնա Հայաստանում բժշկական ծառայությունների որակի բարելավման, առողջապահության համակարգում ստվերային գումարների շրջանառությունը բացառելու, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունը քաղաքակիրթ մակարդակի հասցնելու եւ երկկողմանի վստահություն ձեռք բերելու եւ մի շարք այլ բարեփոխումներ իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ եւ անմիջական հսկողությամբ նախաձեռնվել եւ իրականացվում են համակարգված ու լայնածավալ միջոցառումներ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց
Մարդու այս տեսակը չկա
Տարիներ առաջ ընկերուհիներիցս մեկը՝ մասնագիտությամբ բուժքույր Սեդա Քոչարյանը, որն ապրում է Արմավիրի Սարդարապատ գյուղում, շատ հետաքրքիր ու ցավալի մի իրողության մասին էր պատմել, որ երկար ժամանակ հիշողությունիցս չի ջնջվել: Հավանաբար, չէի հրապարակի, եթե պահը չթելադրեր: Երբ ընկերներիցս մեկ ուրիշն օրերս կարեւորեց մարդու իմ տեսակը, ես անմիջապես հակադարձեցի, որ իմ ու իր տեսակը շատ է, այ,
Մանվել Բադեյան. «Եթե ես ուզենայի վիրավորեի աղջիկ լրագրողներին, «ախչի» կասեի, «արա»-ով չէի դիմի»
«Էն մարդուն եմ վիրավորել, ով բանսարկությամբ է զբաղվել, հերյուրանք է տարածել, ով վիրավորում է, և եթե պետք լինի, նորից կկրկնեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Վերջինս լսել է, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները պատրաստվում են դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով` իր վարքագիծը քննարկելու պահանջով: Բադեյանն ասաց, որ եթե ԱԺ էթիկայի հանձնաժողովն ընդունի լրագրողների
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վայք – Սարավան – Սիսիանի սահման ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն: Դժվարանցանելի են Սելիմի ոլորանը, Իջևան- Նոյեմբերյան ( ծանրաքաշ մեքենաների համար), Սիսիան – Գորիս, Գավառ- Մարտունի, Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածները: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով, փակ է Վայք- Սարավան – Սիսիանի սահման ճանապարհահատվածը: Եղանակային դժվարություններից
Սեյրան Օհանյանը «խիստ տույժեր» է խոստանում
«Կարգապահական պաշտոնանկությունների մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ ծառայողական քննություն է ընթանում: Երբ հանձնաժողովի նախագահը կզեկուցի`մենք համապատասխան միջոցները կձեռնարկենք: Իհարկե, տույժեր, շատ խիստ, կլինեն: Պաշտոնանկություններ կլինեն: Գոնե այդ ստորաբաժանման ղեկավարը պաշտոնից կազատվի, որովհետեւ իրենք պարտավոր են իմանալ իրադրությունը, որը տիրում է իրենց ստորաբաժանումում»,- այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`անդրադառնալով
Թերահավատություն կար 2-4 մլն ծպտյալ ու մահմեդական հայերի մասին լսելիս
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի դիտարկումները ԱԺ ԲՀԿ -ական պատգամավոր, Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ Արագած Ախոյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ անպատրաստ ենք մարտահրավերներին, եւ խոսքը կոնկրետ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին չի վերաբերվում: «Եթե բացել աչքերը ու տեսնել, թե ինչ է կատարվում՝ Կարսից մինչեւ Իգդիր, Արդահանից մինչեւ Բայազետ, բոլոր սահմանամերձ մասերը բնակեցնում են ադրբեջանցի փախստականներով, որոնց
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արձագանքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին մասը նվիրվել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին։ Այս հատվածը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեականացված արարքների մասին, ինչպիսիք են կաշառք տալը, կաշառք ստանալը և կաշառքի միջնորդությունը՝ առանց կոնկրետ
Շաբոյանն ասում է՝ օրենքը փոխվել է ՀԲ-ի առաջարկությամբ, ՀԲ-ն էլ ասում է՝ այն վերախմբագրվել է ու թուլացվել (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո, Aravot.am-ը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած այն զեկույցը, որ Հայաստանում մենաշնորհների մակարդակը բարձր է: Այս առնչությամբ պարոն Շաբոյանն ասաց, որ այդ զեկույցն իրականությանը չի համապատասխանում, ցուցանիշները սխալ են եւ վերաբերում են 2009-2010 թվականներին: Մեր այն հարցին էլ՝ հենց հանձնաժողովի
Հայաստանում ծառահատումների քանակը գնալով նվազում է
Եթե անձը կատարում է ծառահատում, ապա նա ստիպված է վերականգնել անտառը իր հատածի կրկնակի չափով
Շանթ Հարությունյանի պաշտպանի բողոքը մերժվեց (Տեսանյութ)
ՀՀ քրեական վարչական դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, լսեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը: Դատարան չէին ներկայացել ոչ դատախազ Գեւորգյանը, ոչ քննիչը, սակայն դատարանը որեւէ խոչընդոտ չտեսավ բողոքի քննության համար: Բողոքը մերժվեց, որոշման հրապարակումը եղավ դռնբաց: Ինեսա Պետրոսյանն ասաց, որ պահանջել է, որպեսզի իր պաշտպանյալը՝ Շանթը, նույնպես ներկա գտնվի բողոքի քննությանը, սակայն դատարանը մերժել
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին ՍԾՏՀ 29րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում համատեղ ասուլիսում
Հարգելի գործընկերներ, պարոն Գլխավոր քարտուղար, տիկնայք և պարոնայք, Կես տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը, մենք հայտարարեցինք, որ նպաստելու ենք նրա աշխատանքներին՝ ուղղված սևծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության խթանմանը, կազմակերպության գործունեության արդյունավետության և միջազգային ասպարեզում նրա տեսանելիության բարձրացմանը: Հայկական նախագահության ընթացքում կազմակերպվել են շուրջ 70 միջոցառումներ, առաջ են քաշվել մի շարք
«Թող իրենց նեղություն տան ու կասկածները փարատեն»
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ «Արձակ. լավագույն պատմվածք» մրցույթի մասին Հրապարակվել են հունիսին մեկնարկած «Գրանիշ» ակումբի եւ «Անտարես» մեդիա հոլդինգի կողմից երրորդ անգամ անցկացվող «Արձակ. լավագույն պատմվածք» մրցույթի եզրափակիչ փուլ անցած գործերը: Մասնակից 96 գրողի ստեղծագործություններից ժյուրին ընտրել է 21-ը: Այս առիթով մեծ աղմուկ է բարձրացել սոցիալական ցանցերում: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ «Անտարես» մեդիա
Մահ թագավորին
Մեր զրուցակիցն է ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը – Պարոն Խալիկյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հայ շախմատիստները ձախողվեցին Եվրոպայի եւ աշխարհի թիմային առաջնություններում: – Փաստորեն, դուք ոչ թե հարց եք տալիս, այլ գնահատական: Ես չեմ կիսում ձեր կարծիքը: Ցանկացած բնագավառում Հայաստանի ներկայացուցիչների միջազգային ելույթները, որտեղ նրանք տեղ են զբաղեցնում առաջին հնգյակում՝ Ռուսաստանի եւ
Ֆինանսների նախարարությունը հետևողականորեն շարունակում է իջեցնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները
Ֆինանսների նախարարությունը 6,25 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի թողարկումից հետո հայտարարել էր, որ ստացված միջոցներն օգտագործելու է այնպիսի տրամաբանությամբ, որ նվազի նաև դրամային պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը: Այդ որոշման հիմքում այն համոզմունքն ու նաև միջազգային փորձն է, որի համաձայն արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ: Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն
Լևոն Բարսեղյանը՝ ՀՌԱՀ-ի աշխատանքի մասին. «Խոշոր հաշվով դա անգործություն է» (Տեսանյութ)
«Անցյալ տարի մեր ուղարկած հաշվետվությունները հանձնաժողովին իրենք ուղարկել էին Ալեքսան Հարությունյանին, այնտեղից մեկնաբանություն էր ստացել ու ուղարկել մեզ: Փաստորեն, մեզ համար հանձնաժողովը փոստատարի դեր էր ստանձնել, փոխանակ նայեր ինչ նկատողություն ենք արել»:
Ձվի, կաթնամթերքի եւ այլ շուկաներում գների մոնիթորինգ են սկսել (Տեսանյութ)
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սկսել է ամենօրյա մոնիթորինգ իրականացնել այն շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ, ինչպես նաեւ` սոցիալական նշանակության ապրանքներ` ձու, կաթնամթերք եւ այլն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ամանորյա թանկացումներին արդյոք հետեւո՞ւմ է հանձնաժողովը: Պարոն Շաբոյանի ներկայացմամբ` հանձնաժողովը
«Պասերով» խաղը
Շարունակում եմ զարմանալ, թե ինչպես են աշխարհում եւ Հայաստանում ծայրահեղ դիրքորոշում ունեցող ուժերը իրար հետ «պասերով խաղում»: Նրանք գուցեեւ չեն պայմանավորվում, բայց նրանց պարզապես ձեռնտու է տարբեր կողմերից խնդիրը «բզբզելը»՝ այսպիսով ինչ-որ տեղ ինչ-որ դիվիդենդներ ստանալու համար: Նրանք շահագրգռված են, որ աշխարհում եւ առանձին վերցրած երկրներում խաղաղություն, հաշտություն չլինի, որովհետեւ նրանց «բիզնեսը» կռիվն է, հակադրությունը,
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է ուսուցողական սեմինար դատավորների և դատախազների համար
Այսօր Ծաղկաձորում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկել է թրաֆիքինգի դեմ պայքարի լավագույն պրակտիկայի թեմայով սեմինար դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար: Սեմինարի ընթացքում դատական համակարգի ներկայացուցիչները և ոչ կառավարական կազմակերպությունների փորձագետները կքննարկեն թրաֆիքինգին առնչվող քրեական գործերի դատական պրակտիկան, ինչպես նաև կուսումնասիրեն, թե ինչպես են միջազգային իրավական գործիքները ներառվում թրաֆիքինգին վերաբերող դատական պրակտիկայում: Մասնակիցները նաև
Հայտնաբերվել են 5 չգրանցված կրոնական կառույցներ
Հարցմանը մասնակցած 8357 ՀՀ քաղաքացուց Առաքելական եկեղեցու հետեւորդները կազմել են 6.37 տոկոսը, 1.95 տոկոսը Կաթոլիկ եկեղեցու հետեւորդներ են, 24. 42 տոկոսը՝ Կյանքի խոսք աղանդից են, 9.8 տոկոս՝ Եհովայի վկա կրոնական կառույցից, Կենդանի հավատքից՝ 3.82 տոկոսն են, Ռեմայից՝ 3.23 տոկոսը, նվազագույն տոկոսներ են կազմել հեթանոսները, աթեիստները եւ այլ աղանդները:
Խաղաղ պայմաններում զոհվածների ծնողներին արգելել էին մասնակցել լսումներին
«Բանակն իրականում» կազմակերպության ներկայացուցիչ Սեդա Մանուկյանը, խաղաղ պայմաններում զոհվածների ծնողների կողմից լիազորված էր հարց հնչեցնել. «Ինչո՞վ է պայմանավորված այդ արգելքը. միգուցե նրանով, որ նրանց արյունը կապույտ չէ՞»:
Ինտրիգը պահպանվում է. կհանդիպի՞ Դավութօղլուն Նալբանդյանին
Դավութօղլուն նիստի ավարտին հեռացավ` առանց լրագրողների հետ շփվելու


















































