Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի ամանորյա նվերը իրարանցում ստեղծեց Գյումրիում

Դեկտեմբեր 17,2013 17:40

Ինչպես հայտնի է` ԲՀԿ առաջնորդը մի քանի օր առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում խստորեն քննադատելով երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին` դեռ սոված ու աղքատ ընտանիքներ ունենալու համար, 60 միլիոն դրամ նվիրեց գյումրեցի, տնակներում բնակվող անօթևաններին` Ամանորը նշելու համար: Ըստ հաշվարկների, յուրաքանչյուր ընտանիքի հասնում է 20 հազար դրամ:

Երեկվանից Գյումրու քաղաքապետարանի օգնությամբ սկսվել է ԲՀԿ առաջնորդի նվիրաբերած գումարի բաշխումը, կազմակերպիչները տնակներում ապրողների հասցեներով գնում ու բաժանում են գումարները: Սակայն, պարոն Ծառուկյանի նվերը մեծ իրարանցում, խառնաշփոթ է ստեղծել քաղաքում, շատերն են հետաքրքրվում` մի ՞թե իրենց Ծառուկյանի նվերից բաժին չի հասնում:

Գյումրեցի մտավորականների մեծ մասն էլ կարծիք է հայտնում, որ պարոն Ծառուկյանը լավ կաներ այդ գումարով մի քանի անօթևաների բնակարան գներ: Նրանց հաշվարկներով, այդ գումարով կարելի էր մոտ 20 հատ` սենյակների տարբեր քանակներով բնակարան գնել` մարդկանց հանելով անմարդկային պայմաններից, փրկելով առնետներից: Անօթևանները 20 հազար դրամը մի ժամում կծախսեն, կգնա, իսկ բնակարան գնելու դեպքում պարոն Ծառուկյանը անօթևանների հիշողության մեջ հավերժ կմնար ու նրանց օրհնանքին կարժանանար: Ի դեպ, այդպիսի կարծիք-առաջարկներ հնչել են նաև մեր կայքի մեկնաբանությունների բաժնում:

Aravot.am-ը լրագրող Համլետ Մոսինյանին հարցրեց` թե բարեգործության ո՞ր տեսակը ավելի արդյունավետ կլիներ գյումրեցիների համար:

«Մի քիչ կոռեկտ չէ բարեգործության մասին կարծիք հայտնել, եթե մարդը որոշել է այս ձևով գյումրեցի անօթևանների Նոր Տարին շնորհավորել, ուրեմն այդպես է հարմար գտել: Բայց եթե ես երբևիցե ունենայի նման հնարավորություն, առանց երկմտելու բնակարան կգնեի անօթևաններին, սա ավելի հիշվող, մնացող, ավելի ծանրակշիռ նվեր է: Տեսեք մեր եկեղեցու սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդները սիմվոլիկ գումարով բացիկներ վաճառեցին` մի ընտանիքի բնակարան գնելու համար, ինչքան կարևոր է բնակարանը գյումրեցիների համար, որ ամեն ինչ մտածում են այն ձեռք բերելու համար, փաստորեն բացիկով բնակարան գնեցին:

Ես մի նկատառում էլ ունեմ` կապված պարոն Ծառուկյանի Գյումրիում կատարած բարեգործության հետ. մեկ շաբաթ է` «Կենտրոն» հեռուստաընկերությունը նրա բարեգործությունն է ցուցադրում, չափից ավելի շատ են ցուցադրում, չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի վարկանիշը դրանից կբարձրանա, և ամեն վայրկյան ցուցադրելու կարիքը կա: Կոնկրետ ինձ դուր չի գալիս, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ պարոն Ծառուկյանը երկրի մեծահարուստներից է և այս երկրում ամենաշատ բարեգործություն անող անձն է: Նորից եմ կրկնում, ես ինձ թույլ չէի տա նրա բարեգործությունը քննարկելու, եթե նա չհայտարարեր, որ հունվար ամսին Սամվել Բալասանյանի հետ հանդիպելու է, որպեսզի որոշեն ինչ բարեգործական ծրագրեր անել Գյումրիում:

Ես իրեն մի առաջարկ ունեմ. հետագայում դրամի տեսքով բարեգործություն անելու փոխարեն լավ կանի բնակարան գնի, իսկ որ ամենաարդյունավետն է ` մի 10-20 հոգիանոց արտադրամաս դնի Գյումրիում ու 10-20 հոգու փող տա` աշխատելու համար, ինչպես ասում են` ավելի լավ է կարթը տանք, քան ձուկը: Ի՞նչ կլինի, որ իր գործարաններից որևէ մեկի մասնաճյուղը հիմնի Գյումրիում »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վահան says:

    60 միլիոնը փոշիացնել…իմ ընկալմամբ սա ոչ թե բարեգործություն է, այլ վիրավորանք, ծաղր…տեսեք, ես 60 միլիոն ունեմ ու դրանից կարող եմ հրաժարվել, ինձ ոչինչ չի լինի, իսկ այ դուք, 20 000-ի վրա վազում եք, հուզվում, շնորհակալ լինում… ես սա որպես ցինիզմ եմ ընլկալում, երեւույթ եմ ընկալում, որը ոչ մի ընդհանուր բան չունի բարեգործության հետ….. խեղճ կումայրեցիներ…. ով ասաց, որ եթե մարդը «դոմիկում» չի ապրում, ապա լավ է ապրում…բայց դա չէ կարեւորը… էդ 20 000-ը մի փոր հաց է դառնալու, իսկ 60 միլիոնով ինչքան բան կարելի է անել…հարց. ինչո՞ւ չանել օգտավետ բան, իրոք այնպիսի մի բան անել այդ 60 միլիոնով, որ մնայուն լինի, իրոք օգուտ բերի, միթե կարելի է 60 միլիոնի իսկ այս դեպքում նույնն է թե այդ 60 միլիոնը-ը ճղես թափես…ո՞ւմ լավություն եղավ….ինձ թվում է, այս արարքը եթե հետին մտքեր չունի, ապա ոչ թե լավություն է, այլ վատություն, թշնամություն, ցոփություն, անխելքություն

  2. Արսեն Գ. says:

    Բարեգործությամբ երկիր չես կառուցի,հարգելի այլընտրանք:Իսկ ինչքան հարկ ես վճարում?Ցավոք սրտի մեր մեծահարուստները չեն հպարտանում իրենց վճարած հարկերի մեծության չափով,գուցե դա մեր երկրի հիմնախնդիրն է ,որովհետև բնակչությունը վստահ չե ,թե ինչպես է ծախսվում այդ գումարները և դրանով հարգեիի այլընտրանքը վարկանիշը չի կարող բարձրացնել,չէ որ վերջնական նպատակը դա է,իմ կարծիքով:

  3. Ազատ says:

    Շնորհակալություն ենք հայտնում Պարոն Ծառուկյանին գյումրեցիներին մուրացկանների նման վերաբերվելու համար,այս ժողովուրդը արժանի չի նման վերաբերմունքի….ՈՒղղակի խոսքեր չեմ գտում հայտնելու այն ինչ զգում եմ, ցավ եմ ապրում այն ամենի համար ինչ տեսնում եմ…Ի՞նչ էր սա, ինչ օգուտ եղավ այս ամենից, ոչ մի , ուղղակի թնդաց՝ բարեգործություն է կատարվել, ես խեղճ ժողովուրդը հենց այս իշխանության շնորհիվ է, որ գտնվում է նման սարսափելի վիճակում…60 միլիոն, ասելն է հեշտ , միթե՞ հնարավոր չէր նման ահռելի մեծ գումարով որևէ աշխատատեղ կառուցել կամ սատար կանգնել,որ գոնե մի 2 բնակելի շենք կառուցվեր դրանով հաստատ ավելի շատ գոհաբանության կարժանանիք…Իսկ ինչ վերաբերվում է գումարներն արդարացիորեն բաժանելուն, կարող եմ ասել, որ այստեղ էլ էլի ամենքը մտածում են իրանց գրպանը լցնելու մասին շատ մարդիկ կան, ովքեր չեն բնակվում տնակներում, բայց կարողացել են օգտվել<>,իսկ այն մարդիկ ովքեր փաստացի բնակվում են տնակներում անտեսվել են…ի՞նչ է կատարվում, ինչու՞ պետությունը չի մտածում իր ժողովրդի մասին, ես զարմացած եմ ձեր մտածելակերպի վրա պարոնայք <> ու <> ձեր անտարբերության վրա….խոսքեր չունեմ հիաստթափությունս նկարագրելու համար….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031