Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ցավում եմ, որ 125-ամյա ՍԴՀԿ-ն այդքան էժան վաճառվեց իշխանությանը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 17,2013 17:05 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ցավում եմ, որ 125- ամյա կուսակցությունը չկարողացավ դիմանալ գայթակղությանը և այդքան էժան  վաճառվեց իշխանությանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նոր ատենապետ նշանակելուն  և կուսակցությունը  «վարչապետի պրոյեկտ» համարելուն, այսպես արտահայտվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որը պատրաստվում է ստեղծել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը:

Տիկին Սարգսյանը նշեց, թե դեռ մեկ տարի առաջ ինքը գիտեր, որ դա «վարչապետի պրոյեկտն» է ու ասաց. «Որևէ մեկը չի կասկածում, որ դա պրոյեկտ է, որը իրականացրել է Տիգրան Սարգսյանը: Այսօր ՍԴՀԿ-ն կամովին գերեվարվել է Տիգրան Սարգսյանի կողմից և այսուհետև օգտագործվելու է կոնկրետ նպատակներով»:

Լյուդմիլա Սարգսյանը կարծում  է, որ իրենք չեն պարտվել, այլ պատվով են դուրս եկել իրավիճակից ու նշում. «Ես չորս տարի պայքարել եմ կուսակցության  պահպանման  համար, բայց դժբախտաբար ապրում ենք երկրում, որտեղ ոչ մի արդարություն չի իրականացվում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: