Օրվա լրահոսը

Ինչպես կարձագանքի իշխանությունը

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ սկսված բողոքի ալիքին իշխանության հնարավոր արձագանքը կամ լուծումները իշխանության համար բավական բարդ են լինելու: Ըստ էության՝ իշխանության համար ստեղծվել է փակուղային իրավիճակ, և յուրաքանչյուր որոշում կարող է շրջվել իր դեմ: Հնարավոր տարբերակ է համարվում, որ բարձրագույն իշխանության հրահանգով ոստիկանությունը կոշտ մեթոդներով փորձի վերջ դնել քաղաքացիների ընդվզմանը: Սակայն այս տարբերակը վտանգավոր է,

Խմելու ջրի որակի վերաբերյալ

«Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. ապրիլ-հունիս ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4481 փորձանմուշ: Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:  Սույն մամուլի հաղորդագրությունը հրապարակվում է համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

Ոստիկանությունը պարզաբանում է

Կենտրոն  վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է: Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք)  24-րդ հոդվածի` առանց իրազեկման կարող են անցկացվել մինչև 100 մասնակից ունեցող հավաքները, իսկ ըստ 26-րդ հոդվածի 1-ին մասի` ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը: Ընդ որում,

Հարուցվել է քրեական գործ

2013 թ. հուլիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի  տարածքում` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 316

Մարիա Կուրսովան էլ հաղթեց ու միացավ երկու Լիլիթներին

Հայաստանցի երրորդ շախմատիստուհին էլ հաղթանակ տարավ Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունում՝ միանալով Լիլիթ Գալոյանին ու Լիլիթ Մկրտչյանին: Կուրսովան առավելության հասավ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Տիյանա Բլագոեւիչի նկատմամբ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Եվրոպայի առաջնության կայքը մի պահ Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը գրանցել էր մրցակցի օգտին

Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնության մեկնարկային տուրում Լիլիթ Մկրտչյանը քիչ առաջ 47-րդ քայլում պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Շուլակովային: Սակայն առաջնության պաշտոնական կայքում հաղթանակը գրանցվել էր մրցակցի օգտին: Սակայն սխալը րոպեներ անց ուղղվեց:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Վահե Էնֆիաջյանը միացել է «Չենք վճարում 150 դր.» ակցիային․ (Տեսանյութ)

«ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր նույնպես միացավ «Չենք վճարում 150 դր.» ակցիային և ԲՀԿ ԵՄ անդամների հետ միասին երևանյան կանգառներից ողջ օրվա ընթացքում անվճար քաղաքացիներին տեղափոխում էին տարբեր ուղություններով», ասվում է ԲՀԿ Երիտասարդական միության տարածած հաղորդագրության մեջ:

Լիլիթ Գալոյանը մեկնարկեց հաղթանակով

Աննա Հայրապետյանը պարտություն կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան դեռ խաղում են:

Գրականագետները նշեցին Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակը

Հանրությունն այսօր հետընթաց է ապրում բարձր արժեքներից ու գրականությունից Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի դահլիճում տոնեցին արձակագիր Մուշեղ Գալշոյանի ծննդյան 80-ամյակը: Նա ծնվել է 1933թ. Թալինի Կաթնաղբյուր գյուղում: Միջոցառման կազմակերպիչներից` Հանրության հետ կապերի միջոցառումների բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը տեղեկացրեց, որ ներկայացվել են Մուշեղ Գալշոյանի գրականությանը նվիրված ցուցահանդես, որտեղ տեղ են գտել գրողի ստեղծագործությունները` հրատարակված տարբեր տարիներին,

Հատուկ քննչական ծառայությունը հաղթեց բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի չեմպիոնին

Ճանաչված մարզիկ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Արմեն Խալոյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 258-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում և դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման և նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի` երկու հարյուր

Արմեն Ռուստամյան. «Փոխանակ հարցերը ճիշտ ճանապարհով լուծեն` բախումներ են առաջացնում»․ (Տեսանյութ)

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որն այսօր եւս միացավ տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին, միացավ ոստիկանության մոտ հավաքվածներին: Ռուստամյանը մտավ ոստիկանական բաժանմունք, ճշտելու բերման ենթարկվածների մասին որոշակի ինֆորմացիա: Լրագրողների հետ զրույցում Ռուստամյանն ասաց. «Ապօրինի գործողություններով ապօրինի կերպով զրկել մարդկանց ազատությունից` բնական է, որ այս գործընթացը նման իրավիճակ կառաջացնի: Երեւանցիներին վերաբերվող այն խնդիրները, հարցերը որ մենք

«Հուսո առագաստը» առանց հույսի

«Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին եւ ունի մոտ 400 անդամ: Կազմակերպությունը զբաղվում է կալանավայրից վերադարձած մարդկանց եւ նրանց ընտանիքի հոգսերով: Նրա գլխավոր նպատակն է՝ աշխատավայրեր ստեղծել եւ կանխել նոր հանցագործությունները: Ըստ հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Կոշերյանի նրանք մտադիր են զբաղվել խմորեղենի արտադրությամբ, բայց ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքները դեռ չեն սկսել: Ըստ հիմնադրամի

Ալեն Սիմոնյան. «Շնորհավորում եմ ոստիկանապետին, ինքը քաղբանտարկյալներ ստեղծեց» (Տեսանյութ)

Ակտիվիստ Ալեն Սիմոնյանը  Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով բերման ենթարկված երիտասարդներին, ասաց, որ նրանց բերման են ենթարկել, քանի որ իբրեւ թե խոչընդոտել են ոստիկանության գործունեությանը: Սիմոնյանի խոսքով` եթե այդպես է, ուրեմն խոչընդոտել են ոչ միայն այդ վեց հոգին, խոչընդոտել են շատերը, այդ թվում և ինքը, հետեւաբար․ «Կամ թող բերման ենթարկեն բոլորիս, կամ` նրանց էլ բաց թողնեն:

«Տարոն՝ 150 դրամանոց քիլլեր». Ոստիկանները խոչընդոտեցին Հայազնի ցույցը․ (Տեսանյութեր, ֆոտոշարք)

Այսօր 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստներին առանձին ցույցով միացավ նաեւ «Հայազն» կուսակցությունը, որը որոշել էր նամակներ հանձնել Տարոն Մարգարյանին եւ կառավարության շենքում էլ՝ Տիգրան Սարգսյանին: Սակայն երբ ցուցարարներն ուզում էին առաջանալ դեպի քաղաքապետարանի մուտք, ոստիկանները շղթա կազմեցին եւ թույլ չտվեցին առաջ գնալ: Ոստիկանների բացատրելով՝ ակտիվիստները խաթարում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: «Հայազնի» անդամները չհամաձայնեցին. «Մենք

Ցուցարարների ոտանավորը. «ՀՀ կառավարություն, գլորիր շարիկ գույնզգույն…»․ (Տեսանյութ)

«Հայազն» կուսակցության անդամները այսօր 150 դրամ ուղեվարձի դեմ բողոքի երթով քաղաքապետարանի մոտից հասան կառավարության շենք: Կուսակցության անդամները ներկայացրեցին երկրում ստեղծված տնտեսական, սոցիալական վիճակը, իսկ ակտիվիստները, արձագանքելով դրան՝ ժամանակ առ ժամանակ բղավում էին՝  «Ամոթ, ամոթ, Տիգրան, հեռացի՛ր»: «Հայազնի» անդամների խոսքերով՝ «Այս կառավարությունը  գլխավորում է մի մարդ, որը հեղինակել է պետության վախճանի ծրագիրը: Ամենավատն այն է, որ

Դեպք՝ Կապանի կոմբինատում, աշխատակցի առողջական վիճակը ծանր է այս պահին

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ում, մեքենաների վերանորոգման արտադրամասում ապարաբարձիչ մեքենան հարվածել է տվյալ պահին մեքենայի դիմացով անցնող ընկերության աշխատակից 27-ամյա Սամվել Զաքարյանին: Վերջինս 14:45-րոպեին զույգ ոտքերի սրունքների հատվածում բազմաբեկոր բաց կոտրվածքներով  տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակցի վիճակն այս պահին

«Բեգլարյանի ժամանակ տրանսպորտի վիճակն ավելի լավ չէր». ցույց՝ նախարարության մոտ (Տեսանյութեր)

Այսօր «Հայազն» կուսակցության անդամները քաղաքապետարանի մոտից երթով եկան տրանսպորտի նախարարության մոտ: Ակտիվիստների խոսքերով՝ իշխանության ներկայացուցիչները փորձում են ուղեվարձի թանկացման ամբողջ պատասխանատվությունը դնել միայն քաղաքապետարանի վրա. «Տրանսպորտի նախարարության կամ կառավարության պատասխանատվությունը ոչ մի գրամով պակաս չէ: Վստահ ենք, որ նման որոշումներ, որոնք կարող էին սոցիալական հուզումներ առաջացնել Հայաստանում, ոչ մի քաղաքապետ, ոչ մի Տարոն Մարգարյան ռիսկ

Շտեֆան Ֆյուլե․ Եվրամիության կողմից ճնշումներ չկան

Аzatutyun.am. Եվրամիության կողմից ճնշումներ չկան, Հայաստանը ազատ է կատարել ինքնակամ որոշում, երեկ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց Եվրամիության հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է նախապատվություն տա ԵՄ Ասոցացման համաձայնագրին և ոչ թե Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցությանը: «Ես վերջերս Հայաստանում էի և չհանդիպեցի մեկին, ով կասեր,

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հանքավանի ճամբարներում հանգստացող երեխաներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» և «Հասմիկ» ճամբարներ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հանդիպելու նպատակով: Ճամբարներում հանգստացող երեխաները Տիգրան Սարգսյանին դիմավորել են իրենց պատրաստած պարային երաժշտական ելույթներով: Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարներում, ծանոթացել հանգստի և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,

Քաղաքապետարանը տրանսպորտի գնի վերանայման հարցով քննարկում է հրավիրել

Tert.am.  Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ժամը 17։00-ից հրավիրվել է տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում, որին մասնակցում են ավագանու խմբակցությունների հանձնաժողովների նախագահները, վարչության անդամները. այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը։ Նա, թեև հրավիրվածների ցուցակում չէր, բայց տեղյակ էր, որ քաղաքապետարանում մտահոգ են հարցի շուրջ և փորձում են լուծումներ գտնել, քանի

Дело. «Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել 2014թ.»

Այս տարի Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան կարող են նախաստորագրել, իսկ մյուս տարի ստորագրել Եվրոմիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր, ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը: Հայտնում է «Դելո» լրատվականը: «Ազատ առևտրի մասին նախաստորագրելու համաձայնությունը Մոլդովայի, Վրաստանի և, հավանաբար, Հայաստանի հետ մենք կարող ենք ակնկալել մինչև Վիլնյուսի գագաթաժողովը: Այդժամ կփորձենք ստորագրել որքան հնարավոր է շուտ: Լավ

Եթե Կարեն Անդրեասյանը մեքենա ունենար`սիրով կմիանար մարդկանց անվճար տեղափոխողներին

«Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը երեք-չորս ամիս առաջ Երևանի քաղաքապետը խոստանում էր, որ այս թանկացումը չի լինելու, ու ինձ հետաքրիր է լսել այդ հիմնավորումը քաղաքապետարանի կողմից, թե ինչն է փոխվել»,- այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին`իր կարծիքով օրինակա՞ն է ուղեվարձի թանկացումն այն պարագայում, երբ Երեւանի ավագանու նիստ չի եղել, խորհրդակցություն չի եղել՝ ասաց ՀՀ մարդու

Կարգին Հայկոն ոստիկանությանը կոչ է անում ավելի խորը ուսումնասիրել վարորդների հոգեբանական վիճակը (Տեսանյութ)

Այսօր Կարգին Հայկոն՝ նույն ինքը Հայկ Մարությանն անդրադառնալով ոստիկանության երեկ տարածած հաղորդագրությանը, կոչ արեց, որ նրանք վարորդների բարոյահոգեբանական վիճակն ավելի խորը ուսումնասիրեն, քանի որ ըստ նրա` «Գծի տերերը պլան են դնում վարորդների վրա, որոնք էլ ստիպված  իրար վազանցում են, մտնում մրցակցության մեջ, իրար դեմ կտրում… Շատ ահավոր վիճակ է, իսկ այդ պլանը ազդում է վարորդի

«Բարև Երևան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Երևանի ավագանու ուղերձի նախագիծ

Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով` Երեւան քաղաքի ավագանին արձանագրում է. 1. 2013թ. հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից պաշտոնապես հայտարարվեց մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայման եւ մասնագիտական հանձնաժողովի կողմից նախկինում սահմանված ուղեվարձի բարձրացման մասին, ինչը հասարակական լայն արձագանք եւ ընդվզում է

ՀՀ ՄԻՊ-ը ազգամիջյան խնդիր չի տեսնում

«Համեմատություններ չեմ անի, վեց հոգանոց խուց էր, պայմանները համեմատաբար բարվոք են, բայց համեմատություններ չեմ անի, շատ զգայուն է ու իմ ամեն մի խոսքը կարող է դառնալ ՌԴ-ի, Հայաստանի…որոնք հիմա պետք չեն`հենց նույն Հրաչյա Հարությունյանի շահերի եւ իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ պայմաններում էր գտնվում հայ վարորդը ռուսական կալանավայրում, ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Հայտարարություն ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Սույն թվականի հուլիսի 22-ին Մաշտոցի պողոտայում` ուղեվարձի թանկացման դեմ տեղի ունեցած խաղաղ հավաքների վերաբերյալ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որով փորձ է արվում  հավաքը պիտակավորել որպես <<մի խումբ անձանց անօրինական գործողություններ>>, որոնք կարող են պատճառ հանդիսանալ  վարորդների  հոգեկան և բարոյահոգեբանական վիճակի վատթարացման առիթ և վտանգ ներկայացնել ուղևորների փոխադրման համար: Ոստիկանության նմանատիպ հայտարարությունները նպատակ են հետապնդում նախ

«Կատարվում է տոտալ խաբեբայություն». Գրիշա Բալասանյան

«Գիտության փորձագիտության բնագավառում քաոս է տիրում: Եվ այսօր գիտությունը ամբողջովին գտնվում է կրիմինալ, կոռուպցիոն ազդեցության տակ: Ցանկացած տառաճանաչ անհատ, ով ունակ է օգտվել համացանցից, ապա կարող է մտնել գիտության պետական կոմիտեի կայք եւ տեսնել՝ արդյոք թեմաները համապատասխա՞ն են, թե՞ ոչ»,-այսօր այս մասին «Արմատ» մամուլի ակումբում ասաց համահայկական գիտական խորհուրդ ՀԿ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ

Սամվել Ալեքսանյանին պատկանող գիծը 100 դրամո՞վ է սպասարկում (Տեսանյութ)

Դերասան Անդրանիկ Հարությունյանը, որը «Կարգին սերիալում» մարմնավորում է Հալալին՝ երեկվանից միացել է իրենց անձնական ավտոմեքենաներով մարդկանց անվճար տեղափոխողներին, եւ պայքարում է տրանսպորտի սակագնի թանկացման դեմ: Aravot.am-ի հետ զրույցում Անդրանիկն ասաց, որ երեկ քաղաքի տարբեր մասերում է եղել, սկսած Քանաքեռից, Մասիվից, եղել է Բանգլադեշում, Կոմիտասում, իսկ այսօր` կգնա Օպերայից- Բանգլադեշ ուղղությամբ: –Ի՞նչ արդյունքի եք հասել: –

Կարեն Անդրեասյանը`Հրաչյա Հարությունյանի մասին. «Կար դեպրեսիայից դուրս եկած մարդ, նույնիսկ կար ժպիտ»

«Այո, հանդիպել եմ Հրաչյա Հարությունյանի հետ, «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում: Դա վերջին հանդիպումն էր, որը ես ունեցել եմ ՌԴ-ում: Այստեղ հատուկ սիմվոլիզմ չէր, ուղղակի մեկ աշխատանքային օրում այդ բոլոր հանդիպումները կազմակերպելն իսկապես հերոսություն էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը`շնորհակալություն հայտնելով Օլեգ Եսայանին: «Հրաչյա Հարությունյանի վիճակն այնպիսին

Ավարտվել է մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Ընդհանուր առմամբ 2013թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքի բակային տարածքներում ընթացող բարեկարգման ու խաղային ատրակցիոններով կահավորման աշխատանքներին զուգահեռ, նաև 431398 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Դրան զուգահեռ լայն թափով շարունակվում է նաև

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930