Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «ՍԴՀԿ-ն պառակտվեց Սեդրակ Աճեմյանի եւ Տիգրան Սարգսյանի ձեռքերով»

Հունվար 25,2014 18:35

Այսօր Վանաձորում մեկնարկեց  «ՎՍԴՀԿ» հիմնադիր համագումարը:

Այսօր Վանաձորում ՍԴՀԿ նախկին անդամների նախաձեռնությամբ մեկնարկել է «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության» հիմնադիր համագումարը:

Համագումարին մասնակցում են նաեւ կուսակցության մարզային կառույցները`Կոտայք, Արմավիր, Լոռի, Տավուշ, Երեւան:

«Այստեղ են բոլորը, եւ, բնականաբար, նրանցից ոչ ոք չի թեքվել իշխանության կողմը, որովհետեւ բոլորը սկզբունքային մարդիկ են եւ հասկանում են, որ երկրում ստեղծված վիճակի համար իրենք պատասխանատվություն են կրում, եթե չեն պայքարում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՍԴՀԿ-ի ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա անդրադարձավ կուսակցության պառակտման պատճառներին` նկատելով, որ այդ ամենը կատարվեց առաջին հերթին համահնչակյան կենտրոնի ատենապետ Սեդրակ Աճեմյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքերով:

«Սկզբում խնդիր էր դրված ՀԱԿ դաշինքը պառակտելու, դա իշխանության համար առաջնային խնդիր էր, եւ դա որոշեցին անել ՍԴՀԿ-ով, քանի որ ՍԴՀԿ-ն ամեն դեպքում բրենդ է: Ըստ էության, ՍԴՀԿ-ի  դրսի ղեկավարությունը կողմ էր դրան, ուրեմն շատ ավելի հեշտ լուծելի խնդիր էր, բայց իրենք չպատկերացրին, որ մենք ընկերներով կարող ենք այսքան սկզբունքային լինել եւ պահպանել մեր ընդդիմադիր դիրքերը, այստեղ նույնիսկ ՀԱԿ-ը չէր, խնդիրն այն էր, որ կուսակցությունը լրջագույն դերակատարություն  էր վերցրել իր վրա ընդդիմադիր դաշտում, եւ պետք էր այդ  հնարավորությունը զարգացնել, ոչ թե ջախջախել, որը արվեց համահնչակյան կենտրոնի ատենապետի եւ Տիգրան Սարգսյանի ձեռքերով»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նա նկատեց, որ ՍԴՀԿ-ի ներսում կային մարդիկ, ովքեր հակված էին դաշտը փոխելու եւ օգտվելու իշխանության կերակրատաշտից:

«Բնականաբար, նրանց հաջողվեց կուսակցությունը պառակտել, բայց 4 տարի մենք կարողացանք պայքարել կուսակցության համար: Մենք չվաճառվեցինք, մենք մեր խղճի դեմ արդար մնացինք, ներդաշնակ մնացինք մեր գաղափարների խղճի ու հոգու հետ,  քանի որ մենք շատ կարեւորում ենք մեր պատիվը, մեր քաղաքական դեմքը, մեր սկզբունքները: Մենք շատ լավ հասկանում էինք, որ մենք որեւէ այլ կուսակցության անդամ չենք կարող դառնալ, եւ մեր ընտանիքը մեր կուսակցությունն է, որը մենք պարտավոր ենք պահպանել: Եւ քանի որ ամբողջ թիմը մնաց մեզ հետ, պայքարեց հանուն կուսակցության, չկարողացանք պահպանել անունը, բայց  որոշեցինք հին արմատների եւ հին հիմքերի վրա ստեղծել «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»:

Համագումարի ընթացքում ընտրվելու է  ղեկավար կազմ, որն էլ իր հերթին կընտրի  «ՎՍԴՀԿ»-ի ատենապետ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031