Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Կիևի Արհմիությունների տանը զենք չկա. պարետ

Հունվար 25,2014 18:15

Արհմիությունների տանը զենք չի պահվում, վստահեցրել է  Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Ստեփան Կուբինը՝ պատասխանելով ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի մեղադրանքներին, թե Արհմիությունների տանը և Կիևի քաղաքային վարչությունում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկման տակ, զենքեր են պահվում: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

Զախարչենկոն նաև հայտնել էր, որ ընդդիմությունն այլևս ի վիճակի չէ հսկել ծայրահեղականներին՝ հիշեցնելով, որ հունվարի 24-ի գիշերը մեկ ոստիկան սպանվել է, երկուսը ծանր վիճակում են:

Կուբինը զենք պահելու մասին հայտարարությունները սադրանք է որակել. «Որպես Արհմիությունների տան պարետ ես հերքում եմ այն տեղեկատվությունը, թե իբր այստեղ զենքի պահեստ կա: Մենք խաղաղ ցույց ենք անում: Մենք չենք զբաղվել, չենք զբաղվում և չենք զբաղվելու Մայդանում մարդկանց զինելու գործով: Դա սադրանք է, – ասել Կուբինը՝ սադրանք համարելով նաև ցույցերին զինված մարդկանց մուտքը,-սրանք հատուկ ձևավորված հանցավոր իշխանության խմբեր են, որոնք ուզում են կործանանար գործողություններ անել Մայդանում»:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ Կիևում հայտնաբերվել է զինված խմբավորում, որը զենք էր մատակարարում ցուցարարներին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031