Օրվա լրահոսը
Թունել փորեք, թունել. «Հայկական ժամանակ»
Գործող իշխանությունը, կարծես, տառապում է «հետապնդման մանիայով»։ Երեկ կառավարության նիստում մի որոշում կայացվեց, որը հերթական անգամ ապացուցում է այդ պնդումը։ ՀՀ «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքներում կառավարությունը առաջարկեց կատարել փոփոխություն, որի արդյունքում Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի «կեցության, սննդի, եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ
Սահմանագոտու համայնքապետերը բոյկոտել են մարզպետարանում կայացած խորհրդակցությունը
Համայնքապետերը նամակ են գրել Սերժ Սարգսյանին
Զոհեր և վիրավորներ Ռիգայում առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով
«Ազատություն» ռադիոկայան. Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առնվազն 50 մարդ մնացել է «Մաքսիմա» առևտրի կենտրոնի փլուզված տանիքի տակ։ Տանիքի փլուզման հետևանքով 6 մարդ մարդ զոհվել է, 17-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել։ Նաիրա Բուլղադարյան
Սխալ հաշվել եւ խնայել 23 միլիոն. «Հայկական ժամանակ»
Նախօրեին «ՀԺ»–ի խմբագրություն են դիմել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անվտանգության 10 նախկին աշխատակիցներ, հայտնելով, որ ընկերությունն իրենց հետ փոխհարաբերություններում օրենք է խախտել՝ զրկելով աշխատավարձից։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ նախկին աշխատակիցների ասելով՝ խոսքը 23 միլիոն դրամ ընդհանուր գումարի մասին է։ Ըստ մեզ դիմած քաղաքացիների, բոլոր դժբախտությունները սկսվել են ազգությամբ թաթար Շեւքեթ Շայդուլինի՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն նշանակվելուց հետո։
Սերժ Սարգսյանի մտահոգության հետեւանքը. «Ժողովուրդ».
ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ իրավիճակը բավական լարված էր։ Մի խումբ քաղաքացիներ պահանջում էին, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվի, սակայն ժամեր շարունակ ընթացող բողոքի ակցիան այդպես էլ արդյունք չտվեց։ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց դերասանի փաստաբանի բողոքը, եւ Վարդան Պետրոսյանը մնաց կալանքի տակ։ Ինչպես տեսանք, Սերժ Սարգսյանի մտահոգությունն էլ իրավիճակը չփրկեց։ Նրա
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում
Նոյեմբերի 21-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը համակողմանիորեն ներկայացրեց ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ արվեց
«Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 21-ին, ժամը 15.45-ին, «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը 2009 թ. մարտի 17-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
«Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ»
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կիրականացնի «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը: Երևանում ծրագիրն անցկացվում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ: Երևանի հինգ բուհերում ուսանողներին կտրամադրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները
Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժողի ներկայացուցիչը զսպվածության կոչ է անում ԶԼՄ-ներին
«Պարոն Բալոյանը դեռ տեղյակ չէր, թե ինչպիսի խախտումներով էր տեղի ունեցել այդ դատավարությունը, երբ դատարանը գոնե մեկ հիմք չի նշել»,-երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից դուրս գալով լրատվամիջոցների հարցերին պատասխանելով՝ ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Երեկ սիրված դերասանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությանը մասնակցում էր տուժող վարորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը (լուսանկարում):
Համակարգիչներ` «Էօռնեկյան» դպրոցի աշակերտներին
Նոյեմբերի 21-ին «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան հանրակրթական դպրոցի» առաջին դասարանի աշակերտներին և նրանց դասվարներին համակարգիչներ բաժանեց: Ազգային բարերար Էդուարդո Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրն արդեն երկրորդ տարին է, որ գործում է բարերարի անունը կրող հանրակրթական դպրոցում: Միջոցառումը դպրոցի աշակերտների կողմից բացվեց Տերունական աղոթքով, ապա ՀՀ Օրհներգի
Վթար Ստեփանավանում. կա զոհ
Նոյեմբերի 22-ին, ժամը 00.42-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Արևելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է ,որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 OA 931 և «ԲՄՎ» մակնիշի 25 ՍՍ 286 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Կարող ա՞ ղարաբաղցի ես, ախպեր: – Հա: Ի՞նչ ա էղել: – Որ ղարաբաղցի ես, ինչի՞ ես էդ աթոռին նստել: – Բա ո՞ւր նստեմ: – Արի նստի գլխիս:
Hurriyet. Դավութօղլուի՝ Երևան գալուն կարող է խանգարել մեկ այլ հանդիպո՞ւմ
Թուրքիան խորացնում է ջանքերը Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու համար, ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 20-ին խորհրդարանի բյուջետային հանձնաժողովում արտաքին գործերի նախարարության հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: «Կովկասում խաղաղություն հաստատելու ժամանակն է», – ասել է Դավութօղլուն՝ նշելով, որ Վաշինգտոն կատարած վերջին այցի ժամանակ իրենք Մինսկի խմբի գործընթացը նորից կյանքի
Համաշխարհային Բանկի խորհուրդները Հայաստանին. Ինչպես ավելացնել աշխատատեղերը
Հայաստանը պետք է վերանայի աշխատատեղերի աճն ապահովելու իր մոտեցումները: Գրում է Համաշխարհային բանկի պաշտոնական կայքը՝ առաջարկելով չորս հիմնական գործոններ, ինչի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի: Ներդրումային ծրագրերին աջակցելու խորհուրդ տալով՝ ՀԲ-ն գրում է, որ Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ներդրումային հարցերի ճյուղային բաշխումը խնդրահարույց է: Այդպես է նաև խնայողությունների և միջնորդության
Սուրիկ Խաչատրյանին հայհոյած երկու ոստիկան է ազատվել աշխատանքից
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը մտավախություն ունի ՀՀԿ-ի հետ երկխոսության մտքից: Այսօր Ազատության հրապարակում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հայտարարությանը, թե ազատամարտիկների ցանկության դեպքում, ՀՀԿ-ն երկխոսության սեղանի շուրջ կարող է նստել ազատամարտիկների հետ, հիշեցրեց. «ՀՀԿ-ն երկխոսության կոչ արեց ՀԱԿ-ին, հետո ձերբակալեցին Տիգրան Առաքելյանին, մեր ընկեր Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպեցին, այդ տղան հիմա բանտում է: Հանկարծ չշփոթեք, ուզո՞ւմ
Քաղաքացիական ակտիվիստը կարող է տուգանվել 50.000 դրամով
Օգոստոսի 27-ին Երեւանի Քաղաքապետարանի շենքի դիմացի աստիճանների վրա պառկելու համար քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը կարող է տուգանվել 50.000 դրամով։ Ոստիկանությունը նրան մեղադրում է իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Մինչդեռ Վահագն Մինասյանը չենթարկվելու իր պատճառներն ունի։ «Աստիճանահարթակին էինք քնել, որպեսզի տեսախցիկների առաջ լինեինք, որպեսզի հանցագործներին բացահայտելը հեշտ լիներ։ Նախորդ օրերին բազմաթիվ միջադեպեր էին եղել մեր անվտանգության
Euronews. «Ռուսաստանը կայսերական նկրտումներ ունի». Թևան Պողոսյան
Արդյո՞ք Եվրոմիության և Ռուսաստանի հակամարտությունը կոմերցիոն սառը պատերազմ է: «Եվրոնյուզ»-ը փորձել է գտնել հարցի պատասխանը՝ զրուցելով «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի, Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի վերլուծաբան Հրանտ Կոստանյանի և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Նեմիրյայի հետ: Կոստանյանի կարծիքով, Արևելյան գործընկերության երկրներին ԵՄ առաջարկած ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերը բարեփոխումների համար փորձարկված և
Կոչ ՀՀԿ-ին՝ «լուրջ մոտեցեք հնարավոր երկխոսությանը»
«Այս իշխանությունը գողացած անհատների պես՝ առանց արմատ չենք, արմատներ ունենք եւ մեր արմատները Եռաբլուրներում են»,- այսօր Ազատության հրապարակում այս խոսքերով սկսեց ամենշաբաթյա ազատամարտիկների հանդիպումը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Առաջին ելույթը փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանինն էր: Նա անդրադարձավ իրենց ուղղված ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի երեկվա երկխոսության պատրաստակամությանը: Փոխգնդապետը` ի պատասխան Կարինե Աճեմյանի հրավերքին, իրենց նախապայմանները ներկայացրեց ՀՀԿ-ի
«Լույս» հիմնադրամի շրջանավարտները Հայաստանում հիմնել են 5 նոր ընկերություն
«Լույս» հիմնադրամի շրջանավարտների 60%-ն աշխատում է Հայաստանի հանրային, մասնավոր և քաղաքացիական հասարակության հատվածներում, 25%-ը շարունակում է իր կրթությունը նույն կամ այլ բուհում՝ ամբողջական ֆինանսավորում ստանալով նրանից: Շրջանավարտների մյուս՝ 15%-ն աշխատանքի է անցել միջազգային այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Amazon-ը, HSBC-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն
Ուկրաինան դադարեցրեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները
Azatutyun.am. Ուկրաինան դադարեցնում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված նախապատրաստական բոլոր աշխատանքները: Ուկրաինայի նախարարների կաբինետը նման որոշում կայացրեց բառացիորեն մի քանի ժամ առաջ: Ուկրաինական կառավարությունը հանձնարարել է տնտեսական բլոկի բոլոր նախարարություններին. – «ԱՊՀ պետությունների հետ առևտրի զարգացմանն, արտադրական կոոպերացիան խթանելուն և տեխնոլոգիաների փոխանակմանն ուղղված միջոցներ ձեռնարկել, ինչը կնպաստի աշխատատեղերի պահպանմանն ու պետության տնտեսական կայունության ապահովմանը»:
«Եթե Օբաման կամ մյուսները Գյումրի չեն եկել, իրենք են տուժել …». Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան ու առհասարակ Գյումրի արդեն իսկ խոշոր իրադարձություն է: Ըստ նրա, ՌԴ նախագահի այցից Գյումրին միմիայն շահելու է, այս իրադարձությունը թե քաղաքական, թե տնտեսական առումով դրական հետևանքներն է բերելու, մեծ դեր է կատարելու քաղաքի զարգացման գործում: Մեր այն
Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը մնաց անփոփոխ
Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանն անփոփոխ թողեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիս Սիսակյանի որոշումը՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ երկու ամսով կալանք ընտրելու մասին: Սիրված մտավորականի, դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ ներկայացրել է առարկություններ, եւ որեւէ հիմք Վարդան Պետրոսյանին խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ չկա: «Դատախազը որեւէ հիմք խափանման միջոցի
Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործը վկաների հարցաքննության փուլում է. (Տեսանյութ)
Փաստաբանի մոտ ընկերը փոխում է նախաքննության ընթացքում տված որոշ ցուցմունքներ` նկատելով, որ դրանք քննիչն է ավելացրել
«Համատեղ մշակել մեխանիզմներ՝ աշակերտին արվեստի աշխարհին մերձեցելու». Արմեն Աշոտյան
Օրերս տեղի ունեցած Հայաստանի թատերական գործիչների միության համագումարի ընթացքում միության որոշ անդամներ իրենց մտահոգություն էին հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ դրամահավաքության դեմ իրականացվող գործընթացների շրջանակներում հանրակրթական դպրոցներում տոմսերի վաճառքի արգելքի կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար Հակոբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Պատվիրակության անդամներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընձեռված հնարավորության համար և շնորհավորել
Milliyet. Հայաստանի հրավերը սովորական գործընթաց է. Ահմեդ Դավութօղլու
Հայաստանից ստացված հրավերը սովորական գործընթաց է և պետք չէ գագաթնաժողովի հրավերները տարբերակել միմյանցից, ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հրավեր է ստացել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երևանյան գագաթնաժողովին: Հայտում է «Միլիյեթ» թերթը: «Դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպման հրավեր ստանալը սովորական արարողակարգ է: Բոլոր անդամները հրավիրվել են այդ հանդիպմանը: Պետք չէ
ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին՝ ՀՀ Նախագահի հրամանագիրը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` որոշում եմ. 1. 2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը
Ագարակում ամուսինը կնոջը սպանելուց հետո հանձնվել է ոստիկանությանը
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»: «Տղաս չպետք է ձեռքերը կեղտոտեր»,- արցունքներն աչքերին ասում է Նադեժդա
Հայկական կոնյակի ներկայացումներ արտերկրում
Նոյեմբերի 19-ին Վիեննայի Hotel de France հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արարատ կոնյակի համտեսի միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Երեւանի «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարանը` Ավստրիայի Գինեգործական եղբայրության եւ գինու ասպետների ընկերության օժանդակությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկաներին ողջունեց «ԱՐԱՐԱՏ» Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: միջոցառման


















































