Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտու համայնքապետերը բոյկոտել են մարզպետարանում կայացած խորհրդակցությունը

Նոյեմբեր 22,2013 12:06 Share

Նոյեմբերի 19-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 17 համայնքապետերից 15-ի ստորագրությամբ նամակ է ուղարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ բողոք է հայտնվել Վազաշեն-Պառավաքար սահմանամերձ, վտանգավոր  հատվածում նախատեսվող նոր ճանապարհի կառուցման  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ծրագրի դեմ:  Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարները համոզված են, որ նոր ճանապարհը չի ապահովելու երթեւեկողների անվտանգությունը: Մեր տեղեկություններով՝ նամակի տակ չի ստորագրել այդ օրը գործերով  Երեւանում գտնված  համայնքապետերից մեկը եւ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը: Վերջինիս դիրքորոշումը պարզ է, քանի որ պառավաքարցիներին ձեռնտու չէ Պառավաքար-Վազաշեն ճանապարհի փակ լինելը:  Նոյեմբերի 20-ին մի խումբ պառավաքարցիներ  Վարագավանի  խաչմերուկի մոտ ցրել են վերոհիշյալ  ճանապարհը փակող  քարակույտը:

Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզպետարանում կայացել է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների, համայքների ղեկավարների  մասնակցությամբ խորհրդակցություն, որին մասնակցել է նաեւ  արտակարգ իրավիճակների նախարարության  Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:  Բերդի տարածաշրջանի համայնքապետերը  ի  նշան Վազաշեն-Պառավաքար հատվածում նոր  ճանապարհի կառուցման ծրագրի դեմ բողոքի, բոյկոտել են այդ խորհրդակցությունը:  Մեր տեղեկություններով՝  խորհդակցությանը Բերդի տարածաշրջանի 17 համայնքների ղեկավարներից  մասնակցել է միայն  2 -ը: Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի  բաժնի աշխատող Աննա Մանգասարյանին հարցրեցինք, թե մարզպետարանում խորհրդակցությանը Բերդի տարածաշրջանի քանի՞ համայնքապետ է մասնակցում:  Նա ասաց, որ կճշտի եւ մեզ կփոխանցի: Որոշ ժամանակ անց նա  հեռախոսով տեղեկացրեց, որ ինքը չի կարող այդ տեղեկությունը հայտնել, քանի որ  մարզպետարանում փակ խորհրդակցություն է՝ ըստ քաղաքացիական պաշտպանության պլանի:

Վազաշեն-Պառավաքար հատվածում նոր ճանապարհ կառուցելու, երթեւեկը սահմանամերձ, վտանգավոր  հատվածով իրականացնելու մարզպետ Արմեն Ղուլարյանի մտադրությունը Բերդի տարածաշրջանում, ի թիվս այլ պատճառների, բացատրում են նաեւ Իջեւան-Ազատամուտ ճանապարհին  եւ Բերդ քաղաքի մուտքի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մարզպետի ունեցած  շահերով: Եթե  Իջեւան-Բերդ երթեւեկը կատարվի Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհով, այդ 2  կայաններում քիչ ավտոմեքենաներ կլիցքավորվեն:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Vahe says:

    Ղուլարյանը յոթ երգ գիտի,յոթն էլ իր գրպանի մասին:Նա մոռանում է,որ սահմանամերձ մարզի մարզպետը պետք է մտածի ժողովրդի մասին,ամեն ինչ անի նրանց Տավուշում պահելու համար,ոչ թե իր կամայականությունների պատճառով բոլորին հեռացնեի այստեղից:Ինչ ուզում է ասենք,ասողին լսող է պետք,իսկ նա ,, անմահ կաշչեյն,, է,իր որոշ համախոհների հետ….

  2. David says:

    Այս պահին զինված ավտոմատավորները կանգնած են մարզպետարանի դռների առաջ:Երևի հանուն Ղուլի /մարզպետին այդպես են ասում մարզում/ ոսկու հանքի շահագործման:Հա, ես էլ կարծեցի նկար են կախելու պատերից սև շրջանակներով:

  3. Arsen says:

    Հավանաբար փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը և Տավուշի մարզպետն իրենց այս անհեթեթ խորհրդակցության փոխարեն պետք է մեկնեին Բերդի տարածաշրջան և համայնքների ղեկավարների հետ քննարկեին փաստացի շրջափակման մեջ գտնվող բնակչությանը ձմեռվա ամիսներին սննդամթերքով, վառելիքով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցերը: Դրա փոխարեն Իջևանում քննարկում են ինչ-որ պլանով նախատեսված ինչ-որ անհեթեթ հարց: Լավ է այս անգամ Իջևան քաղաքի կենտրոնի կիսակառույց շենքում անվադող չվառեցիք ու հերոսաբար հանգցիրիք: Դրա համար էլ ժողովուրդն իր հույսն իր վրա է դնում և դժբախտ են նրանք, ում հույսը դուք եք:

  4. Lyusi says:

    Ժողովուրդը շատ լավ ծանոթ է մարզային իշխանությունների անարդյունավետ ու վատ կառավարմանը,դրա համար էլ հույսը դրել է ինքը իր վրա:Տավուշցիներն էլ անկախ երկրի քաղաքացի լինելով իրավունք ունենք պահանջատեր լինել սեփական իշխանությունից,բայց նրանց լսող չկա:Ձայն բարձրացնողը միշտ սխալ է,խելացին միշտ ոտնահարված է,Ղուլարյանի նմանները առաջին շարքերում են:Խեղճ ժողովուրդ,դե արի ու սահման պահի:

  5. David says:

    EVERY NATION HAS THE GOVERNMENT IT DESERVES,EVERY SHOE FITS NOT EVERY .

  6. David says:

    Ոչ ոսկին է ձեզ փրկելու,
    Ոչ սերժանտի ազատը,
    Ոչ ռուսն է ձեզ պաշտպանելու,
    Ոչ ձեր տեր հոր աղոթքը…

    Ղուլը փրկված է գոմայգու
    Աղա ախպոր բիզնեսով,
    Ոսկու հանքով ու սերժանտի,
    Քթից մտնող դոլարով:

    ԱԱԾ-ում են իրար հետ,
    Ծաղր ու ծիծաղ աշխարհի,
    Էս բութիզմի վերջը միայն,
    Մեծ կրակը կբերի:

  7. David says:

    That man that sits within a monarch’s heard,
    And ripens in the sunshine of his favour,
    Would be abuse the countenance of the king,
    Alack! what mischiefs might be set abroach
    In shadow of such greatness.

Պատասխանել