Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործը վկաների հարցաքննության փուլում է. (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2013 19:53

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Դատաքննությունն արդեն վկաների հարցաքննության փուլում է:

Այսօր դատարանում հարցաքննվեց Սամվել Շարբաթյանի մոտ ընկեր Էդիկ Խլղաթյանը:

IMG_9896

«Ճաշկերույթից հետո, որ դուրս եկան, մենք գուսան Ջիվանի հետ մնացինք: Գուսանը սկսեց երգելը, երաժշտությունը միացրինք,մեկ էլ մի քիչ հետո Հայկը եկավ, ներս մտավ, այլայլված, թե վիճում են, հասեք: Ես անմիջապես դուրս եկա: Դուրս եկա, մութ էր, տեսա ռեստորանի պատի աջ կողմում հավաքված են, վազելով եկա, կանգնած էին, երեւի մի երեք հոգի, մեկը ընկած էր, մեջների մարմնով կազմվածքով,որը մեծ էր, խտտեցի,հրեցի մի կողմ, հետո լույսի տակ տեսա, որ Դիլոյան Սամվելն էր: Ու կանգնած էին, մարդիկ կային կանգնած այնտեղ, երեւի 4-5 մարդ էին կանգնած, բայց հանգիստ, այսինքն` ոչ մեկը ոչ մի այնպես բան չկար: Այն տեղը, որտեղ որ ընկած էր մեկը,  մեկը Դիլոյանն էր, այն մեկը չեմ կարող ասել, թե նա ինչ էր անում, թե մեկին վերեւից քաշում էր, հանում էր, ինչ էր անում, ես հասկացա, որ կռիվը հենց դա է: Հետո չեմ կարում հիշել այդ մարդկանց գործողությունը, թե ինչքան տեւեց դա, դրանից հետո էլի մեքենա եկավ, ես մտածեցի, որ այդ մեքենայից իջնողները կարող ա նորից հարձակվեն դեպի Սամվելը Շարբաթյան, կանգնած պահում էի, իսկ իրենք իմ մեջքի մասում էին, այնտեղ ես այդ գործողությունները չէի կարող տեսնել: Բայց հայհոյանքներ լսում էի, փոխադարձ հայհոյանքներ կային, թե կոնկրետ ում կողմից այդ չեմ կարող ասել:  Հետո ես զայրացած ասի` էս ինչ արեցիք, բոլորդ գնացեք, վաղն առավոտը կգաք, տեսնենք էս ինչ արեցիք: Թողեցին, գնացին, շրջվեցի, Սամվելը Շարբաթյան ընկած էր, խնդրեցի, որ զանգեն անմիջապես շտապօգնություն,խնդրել եմ, որ տեղափոխեն իրեն ներս, շտապօգնությունը եկավ,տեսանք, որ արդեն Սամվել  Շարբաթյանը ողջ չէր: Զանգեցի Դիլոյանին, ասի` եկեք տեր կանգնեք: Բնականաբար չեկան, դրանից հետո զանգեցի, հեռախոսն արդեն անջատված էր, դրանից հետո եկավ ոստիկանությունը»,- դատարանում ասաց Էդիկ Խլղաթյանը:

IMG_9906

Նախաքննական ցուցմունքներում, սակայն  Էդիկ Խլղաթյանն ասել էր, որ վեճի մասին տեղեկանալուց հետո, երբ գնացել է դեպքի վայր,  տեսել է, որ ընկած մարդուն քացահարում են: Քացահարողներից մեկին քաշել է, պարզվել է Սամվել Դիլոյանն է:

«Երբ որ ես Սամվել Դիլոյանին հետ քաշեցի, ասացի` այ տղա, էս ինչ եք անում, ինքը պատասխանեց` բա մայր էր հայհոյում»:

Դատարանում, արդեն, Էդիկ Խլղաթյանը հայտարարեց, որ այս եւ այլ մանրամասներ իր նախաքննական ցուցմունքում քննիչի կողմից են ավելացվել, վստահել է քննիչին ու առանց կարդալու ստորագրել ցուցմունքների տակ:

«Ինչ դատարանում ասացի, դա է ճիշտը: Հայհոյանքներ չեմ հիշում, չեմ էլ բացառում, որ հնչած լինեն»,-ասաց նա` մանրամասնելով, որ  Հայկի խնդրանքով դուրս գալով ռեստորանից տեսել է գետնին ընկածին, հետո պարզվել է Շարբաթյանն է, եւ որեւէ անձի կողմից, մասնավորապես,  մեղադրյալների կողմից որեւէ ագրեսիվ գործողություն ընդդեմ Շարբաթյանի չի  տեսել:

Մանրամասները` տեսանյութերում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930