Օրվա լրահոսը
Մկրտիչ Մինասյան. «Փակ շուկան մեր ամոթն է ու խայտառակությունը»
Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետի տան մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ճարտարապետների միության հերթական՝ 18-րդ համագումարը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը. «Պետք է ասեմ, որ համագումարից համագումար մենք առաջընթաց ենք գրանցում: Մենք կառուցում ենք գեղեցիկ քաղաք: Դուք չեք պատկերացնում, թե ինչ մեծ ոգևորությամբ եմ ես քայլում, ասենք, Բաղրամյան փողոցով»: Ողջունելով ճարտարապետներին և
Մահացել է Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ի առավոտյան կյանքի 76-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը: Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու
Փաստաբանների պալատը հիմնավորում է՝ ինչու՞ է դադարեցվել փաստաբանի գործունեությունը
Հայաստանի Փաստաբանների պալատի տարածած 11.11.2013թ. հաղորդագրության մեջ հայտնել էինք, որ դադարեցվել է Արթուր Շավարշի Սարգսյանի փաստաբանի գործունեության արտոնագիրը նախաքննական մարմնի հետ համագործակցելու համար: Այժմ ներկայացնում ենք այն հիմնավորումները, որոնք Փաստաբանների պալատի խորհրդին հիմք են տվել որոշում կայացնելու Արթուր Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: 24.06.2013թ. ՀՀ Փաստաբանների պալատ է ստացվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա
Parliament.am. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-26-ը պաշտոնական այցով կմեկնի Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ Արգենտինայի Հանրապետություն` վերոնշյալ երկրների խորհրդարանների նախագահների հրավերներով: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը:
29 գիտական աշխատանքից 12-ը արտագրված է եղել
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության կարեւոր սկզբունքներ» սեմինարի ժամանակ անդրադարձավ ԲՈՀ-ի գործառույթներին: Նա փաստեց, որ հատկապես թեկնածուական պաշտպանությունները չափազանց շատացել են. «Մարդիկ երեւի մտածում են, թե խոսքը ոչ թե գիտությանն է վերաբերում, այլ՝ հերթական վկայագրերին»: Տիկին Արզումանյանը փաստեց, որ գիտական աստիճաններ շնորհող որոշ խորհուրդներ անբարեխիղճ
Ադրբեջանական ԶՈւ-երը գնդացիրով կրակել են մեքենաների վրա
«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-երը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Հիմնականում, կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի
Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի խորհրդակցությունը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան
Ռուսաստանի դպրոցներում հնարավոր է հայոց լեզու անցնեն
ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը այսօր շարունակվող «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության կարեւոր սկզբունքներ» խորագրով սեմինարի ժամանակ ներկայացրեց իրենց վարչության աշխատանքի սկզբունքները: Ասաց, որ սերտորեն համագործակցում են ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների ու կառույցների հետ: Վարչության պետի տեղեկացմամբ, ավելի քան երեսուն երկրի հետ միջպետական համաձայնագրեր կան, ընթացիկ տարում շուրջ հինգ միջպետական
Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Մոսկվայի հայ համայնքի ղեկավարների և ներկայացուցիչների հետ
Նոյեմբերի 15-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Աշխատանք համայնքների հետ» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվա, Կալուգա և Տուլա քաղաքներում, մասնակցում է համայնքների հետ հանդիպումներին: Հանդիպումները կազմակերպվել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Նոյեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի
Արդարադատության նախարարությունը մերժել է Հանրային խորհրդի մշակած հայեցակարգը
Նոյեմբերի 16-ին Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիան կազմակերպել էր ընդլայնված նիստ, որին մասնակցեցին ՔՀԿ-ների և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Հանրային խորհուրդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2012 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացրել էր 2011-2012թթ ընթացքում ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի մշակած «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգ» նախագիծը՝ կառավարության քննարկմանն ու հաստատմանն առաջարկելու
«Մոբայլ Սոլյուշընս» թիմի առաջին քայլերը
Այժմ մոբայլ ծրագրերը արագորեն դառնում են կիրառելի` ապահովելով հասանելիություն` առցանց ռեսուրսների նկատմամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: «Դիջիթալ փրինթինգ»-ը (www.mobilesolutions.am/project/digital-printing) մոբայլ ծրագիր է, որը ստեղծվել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) (www.gitc.am) մոբայլ թիմի (www.mobilesolutions.am) անդամներ Լուսինե Խաչատրյանի և Անահիտ Մանուկյանի կողմից: Ծրագիրը հիմնված է, այսպես կոչված, հավելյալ իրականության (Metaio Augmented Reality (AR)) վրա
Երևանի և Փարիզի քաղաքապետերը քննարկել են երկու մայրաքաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր
Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորելով Ասոցիացիայի և Երևանի միջև առկա գործակցությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի դպրոցներին ու Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական
Ոչ-ոքի՝ 3։3, և դեղին քարտ՝ Կարեն Ավագյանին
Ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտվեց այսօր երիտասարդ քաղաքական, պետական գործիչների և ուսանողների ֆուտբոլային թիմերի միջև հանդիպումը։ Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։ Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արթուր Գևորգյանը,
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանին
President.am Նախագահը ողջունել է բարեկամ Ուրուգվայի կառավարության անդամ մեր հայրենակցին Հայաստանում, նշելով, որ մեծ հպարտություն է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման բարձր պաշտոններում: Նախագահի համոզմամբ, դա լավագույնս վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվորեն ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն ունենում երկրի զարգացման գործում: Նախարար Քեշիշյանին հայաստանյան այցի
ԱԳՆ-ն կպահի՞ խոստումը
Քաղաքական ուժերը դեռ չգիտեն, թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու Վիլնյուսում Խորհրդարանական հանձնաժողովներում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրելու Հայաստանը ԵՄ-ի հետ, ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ վիլնյուսյան գագաթնաժողովից առնվազն տասն օր առաջ արդեն որոշակիորեն հստակ կլինի Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները
Ուկրաինայի օրինակը «սեւ սրտի մխիթարանք» չէ
Մենք կարող ենք այնպիսի լուրջ խնդիրների առջեւ կանգնել, ինչը չի սպառնում Ուկրաինային Անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպումից հետո ինտենսիվացան խոսակցություններն այն մասին, թե Ուկրաինան կարող է հրաժարվել ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Նոյեմբերի 18-ին ԵՄ-ն որոշում է կայացնելու Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում տեղի
«Հայաստանի համար ամեն մի երեխայի կյանքը խիստ կարեւոր է»
Մեր երկրում տարեկան 250 անհաս երեխա է ծնվում, որոնց մեծ մասը մահանում էին՝ շնչելու համար նախատեսված դեղամիջոցի բացակայության պատճառով: «Դեմոգրաֆիական խնդիր ունեցող երկրի համար ամեն մի երեխայի կյանքը խիստ կարեւոր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Էբբ վի» ամերիկյան դեղագործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, բժիշկ Ինա Արզումանյանը՝ նշելով, թե որքան կարեւոր էր «Սուրվանտա» դեղամիջոցի մուտքը Հայաստան: Դեղը նախատեսված
Հատուկ դպրոց հաճախում են միայն մարզերից (Տեսանյութ)
«Առավոտը» այցելեց Երեւանի թիվ 12 հատուկ դպրոց Դպրոցի տնօրեն Արծվիկ Արշակյանը ներկայացրեց դպրոցում ուսանող երեխաների պատմությունները: Նա շեշտեց, որ մինչեւ 2011 թվականը դպրոց էր հաճախում շուրջ 150 երեխա, սակայն այս պահին ուսուցանում է 86 երեխա: Մեր այցելած պահին դպրոցում զգալի թվով քիչ էին երեխաները, սակայն դա բացատրեցին նրանով, որ երեխաները հաճախակի են բացակայում: «Այստեղ կան
«Չեմ ճանաչում շատ հայ գրողների, որոնց ընդունում է ռուսական գրական էլիտան»
Հայտարարում է պոետ Սոնա Վանը Այս օրերին Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ջավախք եւ Լեռնային Ղարաբաղ «գրական» շրջագայությունից հետո հայրենիքում է ամերիկաբնակ ճանաչված պոետ Սոնա Վանը: Շուրջ 30 տարի բնակվելով Կալիֆոռնիայում, իր խոսքերով՝ «ազգերի խառնարանում», արվեստագետն այս տարի արժանացել է «Կինը գրականության մեջ» ամենամյա ամերիկյան մրցանակի: «Առավոտի» հետ զրույցում գրողն իր հայտնի լինելը պատճառաբանեց սեփական բանաստեղծությունները տարբեր
«Առանձին անհատը շատ թույլ է, նման է լքված Ռոբինզոնի»
«Անձ եւ պաշտոն» գրքի շնորհանդեսին հոգեբանները վերլուծեցին անձի եւ պաշտոնի համապատասխանության հարցը: «Ասում են՝ լավագույն աշխատանքը բարձր վարձատրվող հոբին է: Իսկապես, եթե այդպես է, մարդը հաճույքով է գնում աշխատանքի»,- ասաց «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն, «Անձ եւ պաշտոն» գրքի հեղինակներից Արտաշես Ջավադյանը: Երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Անձ եւ պաշտոն» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակներն են «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»
Նա առաջիններից էր, ով ցույց տվեց գորբաչովյան «վերակառուցման» կործանարար հետեւանքները
Բենիամին Միրզոյանի 90-ամյակը Լրացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոնի վարչության անդամ՝ Բենիամին Սիմոնի Միրզոյանի ծննդյան 90 եւ գիտամանկավարժական գործունեության 65 տարին: Բ. Միրզոյանը ծնվել է 1923թ. նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Լյուլասազ (ներկայիս Վարանգաթաղ) գյուղում: 1940թ. գերազանցությամբ ավարտելով Մարտակերտի միջնակարգ դպրոցը, նույն տարում առանց քննության ընդունվել է
…Սրտի մխիթարանք
Ի տարբերություն Վրաստանի եւ Մոլդովայի, որոնք նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում պետք է Եվրամիության հետ նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը (մենք էլ այդպիսի հնարավորություն ունեինք, բայց սեպտեմբերի 3-ին դրանից հրաժարվեցինք), Ուկրաինան այդ փուլն արդեն անցել էր, եւ այդ համաձայնագիրը պետք է ստորագրեր: Այս շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ կասկածներ առաջացան: Ամեն ինչ սկսվեց չորեքշաբթի օրը, երբ Ուկրաինայի Գերագույն Ռադան (խորհրդարանը)
Ինչո՞ւ են ուսանողները դժգոհ մագիստրատուրայի պարապուրդից
Բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն այսօր Աղվերանում շարունակվող «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարեւոր սկզբունքներ» խորագրով սեմինարի ժամանակ անդրադարձավ բարձրագույն կրթության զարգացման միտումներին: Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ փորձնական ծրագիր կիրականացվի՝ Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի ստեղծումը: Շուտով առաջին արդյունքերը կներկայացվեն: Ընդ որում, արվեստի բուհերը առանձնացված կլինեն առանձին արդյունքներով:
Արձակվել է 900 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Տիգրան Սարգսյանն ընդունել է Բորիս Էյֆմանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանին: Կառավարության ղեկավարը ողջունել է մեծանուն մշակութային գործչի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի երևանյան հյուրախաղերի անցկացումը և վստահություն հայտնել, որ ներկայացումները կանցնեն մեծ հաջողությամբ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բորիս Էյֆմանի այցը մեր երկիր կնպաստի նաև բալետային արվեստի հետագա զարգացմանն ու համատեղ
Վարչական շրջաններում աշնանային ծառատունկ է
Աշնանային ծառատունկին վարչական բոլոր շրջաններում ընդհանուր հանրագումարով 20.000 ծառ և թուփ է տնկվելու։ Աջափնյակ վարչական շրջանում արդեն տնկվել է թփերի հատկացված խմբաքանակը։ 2200 թփից բացի վարչական շրջանում 1100 ծառ է տնկվում։ «Աշնանային ծառատունկին նոր տնկիներով են համալրվում Աջափնյակի հատկապես նոր բարեկարգված բակերը. այդպիսով իրականացնում ենք այդ բակերի լիարժեք բարեկարգումը։ Բնակիչների, համատիրությունների, ինչպես նաև կանաչապատման ձեռնարկության
Կայացել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստը
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրերին նվիրված Երևանի քաղաքապետարանում նախատեսվող միջոցառման հետ կապված հարցեր: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին, վերջինս առանձնակի կարևորել է երիատասարդության ակտիվ մասնակցությունը ինչպես քաղաքային տնտեսության տարբեր
Երիտասարդները չեն ուզում շինարար ու խառատ դառնալ
ՀՀ ԿԳ նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը այսօր շարունակվող կրթության ոլորտին վերաբերվող աղվերանյան սեմինարի ժամանակ անդրադարձավ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի բարեփոխումներին եւ մարտահրավերներին: Ռոբերտ Աբրահամյանը նշեց, որ ներկայումս մասնագիտական կրթության ոլորտում սովորում է 35000 մարդ, որից 7000-ը՝ արհեստագործական համակարգում: Աշխատում է նաեւ 4500 մանկավարժ եւ վարպետ: Նրա խոսքով, վերջին տարիներին
Վարչապետն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: Տիգրան Սարգսյանը շնորհավորելով Ցուգիո Մակիմոտոյին ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ
Կասկածվում են Սերգեյ Կարյակինը եւ Յան Նեպոմնյաշչին
Շախմատային աշխարհին հետաքրքրում է, թե աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտում բացի Լորան Ֆրեսինեից եւ Լյուդվիգ Համմերից, էլ ովքե՞ր են Մագնուս Կարլսենի մարտավկաները, որոնց անունները թաքցնում է հավակնորդը: Կասկածի տակ են ռուսաստանցի գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինն ու Յան Նեպոմնյաշչին, քանի որ, նախ, նրանք չեն մասնակցում Վարշավայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությանը, երկրորդ, նրանք երկուսն էլ


















































