Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ԶՈւ-երը գնդացիրով կրակել են մեքենաների վրա

Նոյեմբեր 16,2013 17:43

«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններում` մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-երը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Հիմնականում, կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:

Գնդակոծության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,- հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930