Օրվա լրահոսը
Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղարկվել է դատախազություն
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Գլխավոր դատախազություն է ուղարկել Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունը: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը: Վերջինիս փոխանցմամբ, արդեն իսկ օրենքով սահմանված կարգով Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ուղարկված նամակին ընթացք է տրվել: Մասնավորապես, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի բացահայտումները եւ այն
Ai Fax. «Վորոնեժի երկրամասում հայերը զանգվածային ծեծկռտուք են սարքել»
Վորոնեժում Կենտրոնական Մշակույթի տան վերանորոգման աշխատանքներին մասնակցող ՀՀ քաղաքացիները զանգվածային կռվի մեջ են ներքաշվել: Հաղորդում է «Այ ֆաքս» լրատվական գործակալությունը: Հունիսի 25-ին տեղի ունեցած կռվին մասնակցել են ավելի քան 20 ՀՀ քաղաքացիներ: Նրանք կռվել են իրար դեմ եւ բոլորը «Արսենալ» ընկերության աշխատողներ էին: Երբ դեպքի վայր են մեկնել ոստիկանները, նրանց ներկայությամբ հայերի միջեւ վեճը վերածվել
DW. «Հայաստանի արտագաղթը պարադոքսալ է. սոցիոլոգ»
Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը «Դոթչ Ուել» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի արտագաղթը պարադոքսալ է: Խոսելով արտագաղթի խոշոր չափերի մասին՝ նա նշել է, որ իրենք երջանկության, հայրենասիրության եւ արտագաղթի վերաբերյալ հարցում են անկացրել: Ըստ հարցման տվյալների, Երեւանի զգալի մեծամասնությունը՝ 82%-ից ավել, իրենց համարում են իսկական հայրենասերներ, ասել է Պողոսյանը: «Ճնշող մեծամասնությունը՝ 69%-ը,
Սեռական փոքրամասնությունների պաշտպանության հարցը՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի ընթացքում քննարկվեց սեռական կողմնորոշման հիման վրա սեռական խտրականության դեմ պայքարին եւ գենդերային ինքնությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես եկավ նորվեգացի պատվիրակ Հեկոն Հուգլին, ով իր զեկույցում առաջարկում էր խորացնել պայքարը ԵԽ անդամ երկրներում հանուն սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության: Եվրոպացի պատվիրակների կարծիքներն այս հարցում չէին համընկնում: Շվեդ պատվիրակներից մեկը հանդես եկավ
Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ
Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակը տարավ: Այսօր՝ 10-րդ տուրում, Էլինան սպիտակներով 43-րդ քայլում առավելության հասավ Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլու նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում 4,0 միավորով շրջանցեց նրան՝ տեղափոխվելով նախավերջին հորիզոնական: Վաղը եզրափակիչ տուրում Դանիելյանը սեւերով խաղալու է երկրորդ հորիզոնականում ընթացող սլովենուհի Աննա Մուզիչուկի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների և փորձագետների մասնակցությամբ Երևանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության Նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արդարադատության փոխնախարար. «Աշխատում ենք փոխհատուցման մեխանիզմը ներդնելու վրա»
Այսօր «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք» համաժողովի ժամանակ «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը համաժողովին ներկա արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց՝ եթե զինվորը երկու տարի շարունակ անազատության մեջ է եղել՝ պարբերաբար ենթարկվելով խոշտանգումների, եւ երկու տարի անց դատարանը արդարացման վճիռ է կայացրել, մի՞թե նա չպետք է փոխհատուցում ստանա՝ անազատության մեջ անցկացրած տարիների եւ խոշտանգումների
Տարոն Մարգարյանն հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների
Ամենամասսայական մերսմանը մասնակից է եղել 1282 մարդ
Ամենամասսայական մերսումը, որը գրանցվել է նաև Գինեսի գրքում, անցկացվել է Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Միջոցառմանը մասնակից 641 հոգու սպասարկել է 641 մերսող: Գերմանացի Դիթեր Զենֆտը ներկայացրել է իր հեղինակած 6 մետրանոց «Tour Teufel» հեծանիվը: Իր հսկայական չափսերի համար այն դասվում է աշխարհի ամենամեծ հեծանիվների շարքին: Իսլանդիայում գտնվող Կապույտ ծովածոց անվանումով երկրաջերմային լողավազանի միջին ջերմաստիճանը կազմում
Էդուարդ Շարմազանով․ «Մենք պետք է միավորենք մեր ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում»
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ: Ողջունելով ՀՀ ԱԺ փոխնախագահին` Ապոստոլոս Կակլամանիսը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների` դարերի խորքից եկող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, որ իր` Հունաստանի խորհրդարանի խոսնակ լինելու
20-ամյա աղջկա աչքերից արցունքի փոխարեն արյուն է գալիս (Տեսանյութ)
Չիլիի բնակչուհի Յարիթզա Օլիվան (Yaritza Oliva) լուրջ խնդրի առջև է դրել անգամ ամենափորձառու բժիշկներին: Աղջա մոտ ի հայտ է եկել տարօրինակ հիվանդություն, ինչի հետևանքով նա արտասվում է սեփական արյունով: Տեղի բժիշկները ոչ մի բացատրություն չեն կարողանում գտնել կապված աղջկա հիվանդության հետ: Նրանց կարծիքով` հիվանդության առիթ կարող է դառնալ ինչ-որ նոր, դեռևս չհայտնաբերված վարակ, գրում է fedpost.ru-ն:
Կրկին նոր բացահայտումներ Սուրիկ Խաչատրյանի կյանքից
Այդ օբյեկտում է երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի մորաքրոջ թոռը` Գրիգոր Մանուչարյանը, առանձնակի դաժանությամբ կացնահարելով սպանել է Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու եւ դիակը նետել Վարարկն գետը եւ դատապարտվել է ընդամենը 13 տարի:
Քեթրին Լիչը և Ջոն Հեֆֆերնը այցելել են Ամուլսարի հանքավայր, Գորայք և Գնդեվազ գյուղեր
Հունիսի 26 ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր և շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք և Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին և Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման որոշ ծրագրերի: Այցելության ընթացքում Գեոթիմի և Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը
«Ամեն բան ավելի արագ է ստացվում». Համացանցի միջոցով աշխատանք գտնելու մասին
Մինչ շատերը մեկնում են արձակուրդի, ոմանք մտածում են աշխատանք գտնելու մասին: Ընդ որում ՝ պարտադիր չէ տանից դուրս գալ և երկար շրջել, տնային պայմաններում ևս կարող եք աշխատանք գտնել: Համացանցը տալիս է այդ հնարավորությունը: Այցելելով աշխատանքի մասին հայտարարություններ պարունակող կայքեր՝ Դուք կարող եք փնտրել, գտնել Ձեզ համապատասխան որևէ աշխատանք, զանգել-տեղեկանալ, հարկ եղած դեպքում՝ ինքներդ հայտարարություն
Հեղինակն ինքնասպան եղավ, ռեժիսորն «Օսկար» շահեց
Աշխարհահռչակ հունգարացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Իշտվան Սաբոն այս տարի կգլխավորի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրին: Հայ հանդիսատեսն էլ փառատոնին հնարավորություն կունենա մեծ էկրանին դիտել նրա հանրահայտ «Մեֆիստոֆելը», որը ի թիվս այլ մրցանակների, արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին, ինչպես նաեւ «Օսկարի»: Սաբոյի «Մեֆիստոֆելը» Գյոթեի «Ֆաուստի» յուրօրինակ մեկնաբանությունն է, ավելի շուտ` գաղափարի սաբոյական էկրանավորումը:
«Ցանկալի է մսեղեն քիչ օգտագործել». Սննդաբանը ամառային սննդի մասին
«Ամռանը չոր, շոգ եղանակ է, մարդիկ առհասարակ ուտելու ախորժակ չեն ունենում, ուստի պետք է սնվել թեթև, բայց ժամանակին, մսեղեն էլ ցանկալի է քիչ օգտագործել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը: Սննդաբանի խոսքով, այս եղանակին պետք է սննդակարգում ավելացնել ջրի քանակությունը: Առողջ մարդն օրական պետք
«Մանդելայի վիճակը շատ ծանր է»
«Ամերիկայի Ձայն». Նելսոն Մանդելան հիվանդանոցում է գտնվում արդեն 19 օր Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի դստեր համաձայն, Մանդելայի վիճակը «շատ ծանր է»: Մաքազիվեն Մանդելան հինգշաբթի օրն այս մասին հայտնել է Հարավային Աֆրիկայի պետական ռադիոյին այն ժամանակ, երբ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մայրաքաղաք Պրետորիայի այն հիվանդանոցում, որտեղ Նելսոն Մանդելան գտնվում է արդեն 19 օր: Մանդելային հիվանդանոցում
Քննարկվել են Երևանի բրենդավորմանն առնչվող հարցեր
Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էին մայրաքաղաքում գործող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են Երևանի բրենդավորման հարցեր։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային և զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Երևանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաև փորձի փոխանակումը։ Մասնակիցները
Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով
Hetq.am. Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների՝ «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում ունեցած հաշվեհամարներին. «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին՝ 7 մլն 20 հազար 450 դոլար, «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար, «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
Դատապարտվեց անձնակազմի կառավարման դեպարտամենտի պետը
«ՓԱՍՏԻՆՖՈ». «Միջազգային էներգետիկ կոորպորատիվ» ՓԲԸ անձնակազմի կառավարման դեպարտամենտի պետ Լիլիթ Միրզոյանին մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ նա 2013 թվականի մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ` ժամը 17:00-ի սահմաններում թիվ 4/23 ընտրական տեղամասում, նույն տեղամասի հանձնաժողովի անդամ Անահիտ Հարությունյանից ստացել է երկու քվեաթերթիկ և երկու ծրար, որից հետո քվեարկելով երկու քվեաթերթիկներում` փորձել է քվեաթերթիկները գցել
Սիրիահայ համայնքի հարցը բարձրացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսում
«Ամերիկայի Ձայն». Լսումներն արտացոլում են Սիրիայի կրոնական փոքրամասնությունների վիճակով ԱՄՆ-ում աճող մտահոգությունը «ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում անցկացված լսումներին մասնակցած փորձագետները, փորձագետների խմբի նախագահ, Նյու Ջերսի նահանգի հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի գլխավորությամբ, բարձրաձայնել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի աճող մտահոգությունը Սիրիայում հայերի, այլ քրիստոնյաների և կրոնական բոլոր փոքրամասնությունների բարեկեցությամբ»: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ
«Հյուսիս-հարավ» ծրագրում թերությունները վերացվում են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 27-ին ընդունեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ: Ֆրանսիական «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը: Հանդիպման ընթացքում Նիկոլաս Ջայն Նիելսոնը նախարարին տեղեկացրեց, որ իրականացվում է բացթողումները շտկելու գործողությունների հստակ ծրագիր . խնդիրներին ավելի արագ արձագանքելու համար ստեղծվել է թեժ գիծ, բացի
Դատախազ. «Ոչ մի դատախազ չի ցանկանա դատարան գնալ անթույլատրելի «զենքով»
Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արմեն Դավթյանը այսօր «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք» համաժողովի ժամանակ ասաց. «Ոչ մի երկիր չի կարող ասել, որ իր երկրում բացառված է խոշտանգումը: Ես չեմ էլ փորձելու համոզել, որ մեր երկրում բացառված է, չկա խոշտանգում, իհարկե, կա խոշտանգում, բայց չեմ համաձայնվի, որ վերջին տարիներին ոչինչ չի արվել դրա դեմ պայքարի
Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թիվը հասավ 100-ի
«Ազատություն» ռադիոկայան. Եգիպտոսը դարձել է Կոսովոյի անկախությունը ճանաչած 100-րդ պետությունը: Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` երեկ այդ մասին հայտարարել են Կոսովոյի կառավարության պաշտոնյաները: Երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոջայը, Twitter-ում գրել են, որ պաշտոնական Կահիրեն ճանաչել է իրենց անկախությունը: «Աշխարհի հնագույն պետությունը` Եգիպտոսը այժմ ճանաչել է Եվրոպայի նորագույն պետությունը` Կոսովոն», – գրել է
Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման համար
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ
Որդու լրացուցիչ ցուցմունքից հետո՝ ուշագնաց է լինում մայրը (Ֆոտոշարք)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդուանիանի, Վիգեն Նովասարտիանսի եւ ՀՀ քաղաքացի Վարդան Մարտիրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են 90 կգ թմրամիջոց Հայաստանով փոխադրելու, օժանդակելու համար: Ինչպես մեր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էինք, մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել էր 15 տարվա ազատազրկում Սարգեզ Անդուանիանի համար,
Ինչպես դիմակայել շոգին
Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց,
409.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ: