Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովի աշխատանքներին

Նոյեմբեր 15,2013 20:48

Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) նախագահ Բերտրան Դելանոեի հրավերով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարագարյանը մասնակցել է ասոցիացիայի 33–րդ գլխավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են աշխարհի հիսուն երկրներից ժամանած ավելի քան հինգ հարյուր պատվիրակներ, ասոցիացիային անդամակցող քաղաքների քաղաքապետեր,  տարածաշրջանային ղեկավարներ և պաշտոնատար այլ անձիք: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն: «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ  հասարակական և համերաշխ տնտեսության» խորագրով համաժողովի քննարկումներն ընթանում են երեք՝ «Խթանել Սոցիալական և համերաշխ տնտեսությունը։ Տեղական իշխանությունների դերը»,  «Աջակցություն բիզնեսի ստեղծման համար՝ ծառայություններ, ուսուցում, ֆինանսներ» և «Խթանել տարածքների համակարգումը և կայուն համագործակցության շրջանակները» աշխատանքային խմբերում։

Համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ասոցիացիայի անդամ մի շարք քաղաքների քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930