Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի կարծիքով, Սերժ Սարգսյանին պետք է ճնշել դրականով

Նոյեմբեր 15,2013 21:12

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ այսօր մի խումբ քաղաքացիներ նախագահական նստավայրի առջեւ բողոքում էին Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների որոշման դեմ:

MHM83323-copy

«Մինչեւ երկու ամիս առաջ, երբ Հայաստանի քաղաքացին գիտեր՝ ընտրում է ժողովորդավարական արժեհամակարգ ունեցող, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ունեցող ԵՄ կողմնորոշումը, քաղաքացիները հանգիստ էին, վերջին պահին կատարած փոփոխությունը շոկի մեջ գցեց: Հանկարծ պարզվեց, որ հայերս ընդունում ենք դիկտատոր Պուտինին, Լուկաշենկոյին եւ արհամարհում մյուս բոլոր տարբերակները»,- ասաց պարոն Հայրիկյանը:

MHM83324-copy

Հետո նկատեց, որ ՀՀ նախագահը ճնշման տակ եւ առաջարկեց. «Եթե ինքը ճնշման տակ է, ապա Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ ճնշման ենթարկվելու ընդունակ մարդուն պետք է ճնշել դրականով, եթե բացասականը կարող է ճնշել ու իրենը առաջ տանել, մենք էլ մեր դրականով, ազգայինով պետք է ճնշում գործադրենք»:

MHM83327-copy

Պարոն Հայրիկյանն այսօր նախագահական նստավայր հանձնեց իր «դարձի գալու» ուղերձ-նամակը ուղղված  Սերժ Սարգսյանին. «Այս դիմումը իմ բարեկամական զգուշացումն է: ՀՀ ոչ մի քաղաքական գործչի թշնամի չեմ համարել ու չեմ համարում, հետեւաբար մինչեւ վերջին պահը պետք է փորձեմ համոզել, ներկայացնել այն ճշմարտությունները, որոնք հայտնի են ինձ… սա վերջին փորձն է նրան հասկացնելու, որ սխալ ճանապարհ են ընտրել»:

Հարցին, թե ձեր հաջորդ քայլը իշխանությունների հրաժարականի պահա՞նջն է լինելու, պարոն Հայրիկյանն ասաց. «Մաքսային միության ուղղությունը պահպանելու դեպքում Հայաստանի իշխանությունները սկսում են իրենց հրաժարականի գործընթացը…իմ նպատակը էդ պրիմիտիվ ցանկությունը չէ՝ հրաժարական»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Քո իմացած ճիշտ ճանապարհը միայն քեզ է բարիք բերել և …
    Երազից զարթնեք, դուք նույնիսկ ՄՄ ին պետք չեք և արդյունքում չեք լինելու ոչ նրա հետ , ոչ էլ`մեջ:Արդյունքում `թափառախումբը սլանում է երկինք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930