Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գինին հաղթեց վրացականին, իտալականին եւ շատ-շատերին

Նոյեմբեր 15,2013 21:24

«Մալիշկայի Արենին» հայկական գինին, այսպես ասած` հաղթել է իտալական, պորտուգալական, իսպանական, վրացական եւ շատ երկրների արտադրած գինիներին` յուրահատուկ համային հատկանիշների եւ փնջի համար: «Մալիշկայի Արենին», որը հնեցված գին է, ոսկե մեդալը ստացել «Սեղանի կարմիր անապակ գինիներ» անվանակարգում, նոյեմբերի 13-15-ին Լեհաստանում անցկացված «Էնոէքսպո 2013» միջազգային համտես-մրցույթում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մարան» ընկերության սեփականատեր, գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Պարոն Հարությունյանի ներկայացմամբ` Լեհաստանում անցկացված այս մրցույթը համարվում է եվրոպական նման կարգի կարեւորագույն եւ ներկայացուցչական միջոցառումներից մեկը:

«Լեհական «Էնոէքսպո 2013» համտես-մրցույթին մասնակցել են ավելի քան 500 գինիներ աշխարհի բազմաթիվ գինեգործական երկրներից`Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Պորտուգալիա, Հունգարիա, Հունաստան, Սերբիա, Վրաստան, Կանադա, Կիպրոս, Խորվաթիա, Սլովակիա, Չեխիա եւ այլն: Սա Լեհաստանի ներքին շուկային ուղղված ամենակարեւոր մրցույթն է, իր գործունեությամբ այն շատ կարեւոր մրցույթ է. հայկական գինու ռեյտինգը կտրուկ կբարձրանա»,-ասաց պարոն Հարությունյանը, նշելով, որ ընկերությունն այս մրցույթին առաջին անգամ է մասնակցել:

Մինչ այս, ինչպես ասաց պարոն Հարությունյանը, «Բագրատունին» է ոսկե մեդալ ստացել «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության» (OIV) այս տարի Մոսկվայում անցկացված համաշխարհային մրցույթում`«Սեղանի սպիտակ գինիներ» անվանակարգում:

«OIV»-ին գինեգործական ամենակարեւոր եւ հիմնական կազմակերպությունն է աշխարհում, նստավայրը Փարիզում է: Մոսկվայի մրցույթին էլ մասնակցում էին 28 երկրներից 302 գինիներ, եւ փաստորեն նորից հայկական գինին ոսկե մեդալ է ստացել, այսինքն` հայկական գինին սկսում են ճանաչել Եվրոպայում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930