Օրվա լրահոսը
Որոշվել ենՍիսակյան 3 վթարային շենքի` առաջին փուլով վերաբնակեցվող 25 ընտանիքները
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Չորրորդ հանդիպմանը հրավիրվել են շենքի բոլոր բնակիչները: Հիշեցնենք, որ նախորդ երեք հանդիպումների արդյունքում առաջին փուլով առաջնահերթության կարգով 25 բնակարանների բաշխման վերաբերյալ բնակիչների միասնական կարծիք չէր ձևավորվել: Նախորդ՝ հոկտեմբերի 9-ի քննարկմանը ներկա բնակիչները միաձայն կողմ էին արտահայտվել
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 15-ին սահմանադրական դատարանում տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի յոթերորդ նիստը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: «Սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի անդամ Դ. Հարությունյանը: «Դատական իշխանության գործունակության ու անկախության ամրապնդման հիմնախնդիրները» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես եկան հանձնաժողովի անդամներ Գ. Ղազինյանը, Գ. Մուրադյանը: Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվեց վերոնշյալ
Գյումրու երիտասարդությունը գլուխ է ջարդում քաղաքապետարանի 60-70 հազար դրամի համար
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել համայնքային ծառայողի կրտսեր մասնագետների թափուր պաշտոնների համար հայտարարված հերթական մրցույթը, որը լրագրողներին ապշեցրել է մասնակիցների աննախադեպ թվով. 10 տեղի համար պայքարել են ուղիղ 150 հոգի: Այսինքն՝ միջինը մեկ տեղի համար 10 հոգի են մրցել: Սա, ի դեպ, փայլուն ապացույցն է Գյումրիում առկա գործազրկության մակարդակի: Բարձրագույն կրթությամբ երիտասարդները այնպիսի մի
Քաղաքապետի օգնականը հանդիպել է «Մատչելի միջավայր բոլորին» քայլարշավի մասնակիցների հետ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Սամվել Մերթարջյանը Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հանդիպել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Մատչելի միջավայր բոլորին» խորագրով քայլարշավ-ակցիայի մասնակիցներին, ովքեր քաղաքապետարան էին եկել նոր կառուցվող և վերանորոգվող շենքերում մատչելիության չափորոշիչների խախտման վերաբերյալ իրենց նամակը քաղաքապետին փոխանցելու համար: Նամակում ակցիայի մասնակիցները մասնավորապես նշել էին մայրաքաղաքի կրթական, մշակութային հաստատություններում և հանրային նշանակության այլ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան․ «Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը»
Аzatutyun.am. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով`անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Նման հայտարարություն Վոլինկինն արեց այսօր «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեսպանը հավելեց, որ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաև Մաքսային միության այլ անդամները, ներառյալ` Ռուսաստանը: Հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանում բարձրաձայնվող մտահգություններին, թե անդամակցելով Մաքսային միությանը՝
Էրդողան․ «Ղարաբաղյան խնդրի կարգավորումից կշահեն բոլորը»
Аzatutyun.am. Անհրաժեշտ է, որպեսզի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայլ Գուսմանին տված հարցազրույցում: «Եթե հակամարտությունը կարգավորվի, ապա արդյունքում կշահեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, կշահի և Թուրքիան, կշահեն
Շուկայի կամարները քանդել են, որպեսզի չխանգարեն ավտոկայանատեղի կառուցելուն․ (Տեսանյութ)
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում էին լսել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը, որով նա վիճարկում է Փակ շուկայի հանդեպ իրականացված ապօրինությունների համար քրեական գործի հարուցման մերժումը: Նա դիմել էր իրավապահներին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ շուկայի սեփականատիրոջ նկատմամբ՝ պատմամշակութային արժեքը վնասելու համար քրեական գործ հարուցելու համար, սակայն իրավապահները որոշել էին, որ դրա
Արկադի Վարդանյան. «Արյունահոսում եմ, ունեմ աներեւակայելի ցավեր»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց մեղադրող Արամ Ամիրզադյանի դեմ ամբաստանյալ Արսեն Ավետյանի բացարկի միջնորդությունը: Արսեն Ավետյանի, Արկադի Վարդանյանի եւ Վարուժան Սավտալյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարության ժամանակ միջնորդությամբ հանդես եկավ Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը: Նա միջնորդեց կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով: Գայանե Գալոյանն անդրադարձավ Արկադի Վարդանյանի բարեգործական
Ո՞րն է բուհերը միավորելու իրական նպատակը
Տևական ժամանակ է՝ կարծես սև-մութ ամպեր են կուտակվում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գլխին: Լոռու մարզի մայր բուհ անունը ստացած ինստիտուտի հետագա ճակատագիրն այսօր անորոշ է՝ ասում են՝ իբր մանկավարժականի և ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի միավորման արդյունքում Լոռու պետական համալսարան ստեղծելու գաղափարով պայմանավորված: Բուհերի միավորում, նոր բուհերի հիմնադրում, անշուշտ, կարող է տեղի ունենալ (և հավանաբար տեղի է
Արտերկրում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրման գործընթացը շարունակական է լինելու
Հոկտեմբերի 30-31-ը Բուխարեստում՝ Ռումինիայի ազգային գրադարանի Մեծ սրահում և Դմիտրիե Գուստի անվան Գյուղի թանգարանի ժողովասրահում կայացել է ռումինահայ մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին նվիրված «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը: «Այս միջոցառումը ՀՀ մշակույթի նախարարության կողմից որդեգրած մի քաղաքականություն է, որը նպատակ ունի հաշվառելու և աշխարհին ներկայացնելու արտերկրի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը՝ այդպիսով նաև ցույց տալով,
Մայրաքաղաքում բացվել է վաստակավոր շինարար Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը
Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Ամիրյան 12 հասցեում հանդիսավորությամբ բացվել է վաստակավոր շինարար, պետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Կանեցյանի հուշատախտակը: Վաստակավոր շինարարը 1974-1991թթ ապրել է այս շենքում: Հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է նրա որդուն՝ Սամվել Կանեցյանին և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռաֆայել Կանեցյանի ընտանիքի անդամները, գործընկերներն ու շինարարի սաները: Հուշատախտակի
Աճարկուտի դպրոցն ունի 7 աշակերտ, 11 աշխատող
Աճարկուտի դպրոցում մասնագետ ուսուցիչների պակաս կա, ավելի քան մեկ տասնամյակ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում Վանաձորից եկած քիմիայի լաբորանտը:
New York Times. Սարսափելի հոգեկան էներգիայով լուսանկարը՝ Ղարաբաղի պատերազմից
Բրուկլինի թանգարանում «Պատերազմ և լուսանկարչություն» ցուցահանդեսին անդրադառնալով՝ «Նյու Յորք Թայմս» թերթը կանգ է առել նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ արված Ալեքսանդրա Ավագյանի լուսանկարին: 1992թ. գունավոր լուսանկարը պատկերում է անկողնու վրա նստած մի կնոջ, որի հիվանդանոցի բացված խալաթից երևում է բինտով փաթաթած կուրծքը: Նա նայում է իր աջ կողմը, իսկ փոքրիկ տղան կանգնած է նրա կողքն ու
«Ձյունը գա, կապրոնե անվադողերով չենք կարողանալու գիծ դուրս գալ» (Տեսանյութ)
Գծատերերը սպառնում են գործադուլ անել, եթե տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնեն
404 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Նոյեմբերի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404 դրամ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը
Նոյեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Նշանի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին դիմումը: Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Արմեն Պետրոսյան ավազանի անունով: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ
Արկադի Վարդանյան. «Մտածեցին ինձ լռեցնելը հեշտ կլինի »
Մինչ օրս հրավիրված նիստերից սա թերեւս «ամենաթեժն» էր. նախ իրար հետ վիճեցին Արսեն Ավետյանի պաշտպան Գեւորգ Մելքոնյանն ու Վարուժան Սավտալյանի պաշտպանը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ
Մենք այսօր ապրում ենք գլոբալ փոփոխությունների շրջանում: Ի հայտ են գալիս ուժի և տնտեսական շարժի նոր կենտրոններ: Տեխնոլոգիաները ավելի քան երբևէ մոտեցնում են մեզ, և միջմշակութային փոխանակումներն օրեցօր խորանում են: Բայց դա չի նշանակում, որ ըմբռնողականությունը ևս աճել է: Հասարակությունները դարձել են ավելի բազմազան, բայց անհանդուրժողականությունը շատ տեղերում աճում է: Ամբողջ աշխարհում ժողովուրդներն ու համայնքները
Սուրեն Սարգսյան. «ՀՀԿ-ն խոչընդոտում է Հայաստանի պետական կառավարմանը»
Այս իշխանությունները պետք է գնան. համոզված են ազատամարտիկները, որոնք այսօր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին հավաքվել էին քննարկելու երկրի առջեւ ծառացած խնդիրները, լուծելու իշխանափոխության հարցը: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի խոսքով` պետք է մաքուր էջից սկսել մեր երկիրը կարգավորելու գործընթացը, ըստ նրա` մինչ այս բոլոր նախագահները գողացել են երկրի եղածը: «Պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գանք, եւ
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2013թ. մրցանակի դափնեկիր Ցուգիո Մակիմոտոյին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում
Սթ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր, «Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին։ Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում
Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն. Թող ուսուցիչները խոսեն ժամանակին
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) տնօրեն Նորայր Ղուկասյանն այսօր կրթական սեմինարի ժամանակ անդրադարձավ դասագրքերի փորձարկումներին: Նա ասաց, որ փորձարկումը կանոնակարգելու նպատակով մշակվել է մեթոդաբանություն. «Ուսուցիչները պետք է հետեւողական իրականացնեն գործընթացը, ստանանք նրանց դիտարկումներն ու առաջարկությունները, որով կբարելավվի դասագրքերի բովանդակությունը եւ կրթության որակը: Մենք ներգրավում ենք ուսուցիչներին, չի կարելի մի քանի մեթոդիստի միջոցով դասագրքի բովանդակության հարց լուծել…Ուսուցիչների
Այսօր կայանալու է Հայաստան-Ռուսաստան շախմատային կզբունքային հակամարտություն
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում հաղթանակներ տանելուց հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 9,0 միավորով բարձրացել է 4-րդ հորիզոնական, իսկ կանանց ընտրանին նույնքան միավորով 2-րդն է: Այսօր, մոտ երկու ժամից մեր տղաներն ուժերը չափելու են մրցաշարային աղյուսակում միայն անհատական հաղթանակներով մեկ աստիճան վեր գտնվող Ռուսաստանի ընտրանու հետ: Ըստ խաղատախտակների զույգեր կազմել են. Ալեքսանդր Գրիշչուկ-Լեւոն
Երվանդ Մանարյան. Ազատամարտիկների հմայքը սկսում է խամրել
«Ժողովուրդն ուզում է քայլ տեսնել, տեսնել, թե ինչ են անում կուսակցությունները, իսկ առայժմ միայն խոսքն ենք լսում»,- այսօր ազատամարտիկների եւ քաղաքական կուսակցությունների հետ քննարկման ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված դերասան Երվանդ Մանարյանը: Դիմելով հավաքվածներին` նա ասաց. «Գուցե դուք բարձրանաք ու ասեք, որ քայլ անելուց առաջ պետք է խոսել, բայց հենց այնպես մարդկանց հավաքել
«Բոլոնյա բառն արտաբերելը դեռևս հարցի լուծում չէ»
Շատ դժվար է Հայաստանի կրթության ոլորտն առանձնացված բարեփոխել, երբ երկրում կան տնտեսական, աշխարհաքաղաքական մարտահրավերներ. կարծում է Լիվիու Մաթեյը՝ «Բարձրագույն կրթությունը Հայաստանում այսօր» զեկույցի փորձագետը: Մաթեյի խոսքով՝ մարտահրավերները շատ են, և խնդիր է՝ ինչպես մշակել բարեփոխումների ծրագիր, որը Հայաստանի համար կլինի կիրառական: «Բոլոնյա բառն արտաբերելը դեռևս հարցի լուծում չէ: Կա հիմնարար մեկ դժվարություն: Մինչ օրս իրականացված
Կանայք հերթը զիջեցին տղամարդկանց
Չեննայում այսօր մեկնարկել է շախմատի տղամարդկանց միջազգային մրցաշար, որին մասնակցող 124 շախմատիստներից 28-ը գրոսմայստեր է: Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը եւ Մարիա Գեւորգյանը: Օփենում խաղում է նաեւ Ռուսաստանը ներկայացնող կանանց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան: Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Վահե Բաղդասարյանը, Մարիա Գեւորգյանը
Ռուբեն Մելիքյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն այսօր գաղտնի քվեարկությամբ ակադեմիայի ռեկտոր ընտրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի համաձայն Ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ: Եթե Խորհուրդը Ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված
ԿՏԱԿ-ը կես ժամում դպրոցների համար կայք կստեղծի
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն այսօր Աղվերանում մեկնարկած կրթական սեմինարի ժամանակ անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը` կրթության ոլորտում: Ի թիվս մի շարք նախագծերի, նա ներկայացրեց իրենց շարժական ինտերնետային կայանը, որը, ըստ էության յոթ հոգու համար նախատեսված դասարան է: Այն ինտերնետային արբանյակային կապով է ապահովված, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ եւ Արցախի ցանկացած կետում
Տարոն Մարգարյանը խախտել է Երևանի ավագանու կանոնակարգը
15 նոյեմբերի 2013, Երևան: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հետևյալ խնդրով. «Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի» 20-րդ կետի համաձայն՝ «Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը` Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններից»: Ս.թ. նոյեմբերի
ABC. Հայոց ցեղասպանության հերքման միջոցառում՝ Կանբերայի խորհրդարանում
Հայոց ցեղասպանության փաստը հերքող աշխարհի ամենաակտիվ գործիչները մյուս շաբաթ ելույթ են ունենալու Կանբերայի խորհրդարանում: Հայտնում է «Էյ Բի Սի» լրատվականը: Նոյեմբերի 21-ին նախատեսված «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.» խորագրով միջոցառումը կազմակերպել է Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լորի Ֆերգյուսոնը: Ճառով հանդես է գալու նաև ամերիկացի պրոֆեսոր Ջասթին Մաքարթին, որն ամբողջ աշխարհով քարոզ է անում, որպեսզի չճանաչվի Հայոց
Արմեն Պողոսյան. «Մինչեւ 30% կեղծում կար հացի քաշի եւ գնի մեջ» (Տեսանյութ)
«Բացի հացի նոմինալ թանկացումից, կա նաեւ կրիմինալ թանկացում»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով` պետք է ստուգվի հացի քաշը, խոնավությունը եւ բացահայտվի որքան է գնի կեղծ բարձրացումը. «Եվ դա միայն հացին չի վերաբերում, հաց, շաքարավազ, կարագ, բենզին, եւ հետո մնացածը»: Այս առնչությամբ, ինչպես վստահեցրեց սպառողների իրավունքների պաշտպանը, նամակներ է


















































