Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյանը եկեղեցի է գնալու
Գուցե վերահսկողությունն ավելի լավ է փետրվարի 18-ի համեմատությամբ: Բայց եթե այս որակը, այս մակարդակը, այս բազմակուսակցական հետաքրքրությունը լիներ ընդամենը մի քանի ամիս առաջ , կարող է ուրիշ վիճակի մեջ այսօր գտնվենք:
Ըստ ԿԸՀ-ի՝ սեփական գրիչով քվեարկելը, կամ տրանսպորտային միջոցով ընտրատեղամաս հասնելն օրենքի խախտում չէ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ ուշադրություն է դարձվում բոլոր ահազանգերին, դրանք ֆիլտրվում են, ստուգվում, լուծվում բոլոր խնդիրները: «Եթե խմբավորենք` կստացվի երեք տիպի, մի մասը վերաբերում է թանաքներին, մի մասը` կնիքներին, մյուս մասն էլ` տրանսպորտային միջոցներով տեղամասեր գալուն: Նախ ասեմ, որ թանաքանյութը ոչ մի կերպ չի մաքրվում, նույնիսկ թաց անձեռոցիկով, կմաքրվի միայն այն
«Բարեւ Երեւանի» արձանագրած ահազանգերը ընտրախախտումների վերաբերյալ
ժամը 12.00-ի դրությամբ 05 մայիսի 2013թ. 1. 07:00 մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտեռնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից մեզ դա բացատրել են «տեխնիկական խնդիրների» առկայությամբ: 2. 08:00, Էրեբունու 13/25 տեղամասից ահազանգել է «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս
Ժամը11:30-ի դրությամբ ՀԱԿ-ի գրանցած ընտրախախտումները
1/8 – Առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել են: Այժմ կազմվում է արձանագրություն: 1/27 – Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ
Ժամը 11:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 123 000 մարդ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը տեղեկություններ հաղորդեց մինչեւ ժամը 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Աջափնյակ վարչական շրջան- 16 240 Ավան վարչական շրջան- 7 349 Արաբկիր վարչական շրջան-11 480 Դավթաշեն վարչական շրջան- 4 805 Էրեբունի վարչական շրջան- 13 272 Կենտրոն վարչական շրջան- 10 727 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան- 11 818 Նոր-Նորք վարչական շրջան- 15 437
Մհեր Սեդրակյանին տեսախցիկը կրկին նյարդայնացրեց (Տեսանյութ)
Մհեր Սեդրակյանի «կողմնակիցներից» մեկը մոտեցավ Aravot.am-ի թղթակցին` հորդորելով չնկարել
Կարուսելի դեպք՝ 9/32 տեղամասում
11:45- ի սահմաններում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ին ահազանգեց. «9-րդ ընտրատարածքի 32-րդ տեղամասում «Առաքելություն» կուսակցության վստահված անձը հայտնաբերել է կարուսելի դեպք, ահազանգվել է հանձնաժողովի նախագահին, որը մեր տեղեկություններով «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչն է: Վերջինս արձանագրություն է կազմում այդ մասին: Մանրամասները՝ առաջիկայում» Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ահազանգում ենք, ասում են` արի, բացատրություն տուր
Aravot.am-ը առավոտյան ժ.10.02-ին Ֆեյսբուքով ահազանգ էր ստացել քաղաքացի Հովսեփ Կարախանյանից. «Հենց հիմա «Կորեայի ձոր» կոչեցյալ վայրի տեղամասում՝ Արաբկիր, Տարոն Մարգարյանի օգտին քվեարկելու համար տալիս են մարդա 10000 դրամ»: Դիմել ենք անմիջապես ոստիկանության «Թեժ գծին», այնտեղ ասել են, որ կփոխանցեն տարածքային ոստիկաններին: Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Հայկ Թունյանը զանգահարեց տողերիս հեղինակին եւ հրավիրեց բաժին` բացատրություն տալու:
«Եթե դու չես մասնակցում որևէ ընտրության, ապա որոշ չափով թուլացնում ես քո դիրքերը».Դավիթ Պետրոսյան
«Երևան քաղաքում ապրում է ընտրողների 45%-ը, 35% -ից ոչ պակաս: Եթե այնպես լինի, որ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնի ոչ թե գործող իշխանության, այլ ընդդիմության ներկայացուցիչը, ապա գործերի բաշխումը ընկնում է երկուսի վրա: Երևանի քաղաքապետի պաշտոնը մասամբ կարող է լինել հակակշիռ նախագահի պաշտոնի նկատմամբ»,-այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը:
Ընտրողի մոտ 2 քվեաթերթիկ է հայտնաբերվել
Մայիսի 5-ին, ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել: Մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը
Ավագանու թեկնածու. Կնիքի թանաքը մեկ ժամ անց անտեսանելի է
«Մեկ ժամ էլ չկա, որ քվեարկել եմ, բայց արդեն անձնագրումս դրված կնիքի թանաքը գրեթե անտեսանելի է, չնչին մասն է երեւում»,-Aravot.am-ին քիչ առաջ հայտնեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը: «Վստահված անձին ահազանգեցինք, ասաց, որ տեղում՝ 1/17 տեղամասում խնդիրը նկատվել է, թանաքն արդեն փոխել են, արձանագրություն կազմել: Խնդիրն այն է, որ մինչ
Արմեն Մարտիրոսյանն ահազանգում է, որ մարդկանց ձեռքին 20 հազար դրամանոցներ են
Քիչ առաջ Աջափնյակի 6/28 ընտրատեղամասում քվեարկեց «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: Ընտրատեղամասում կուտակումներ էին, բայց թեկնածուին թույլ տվեցին առանց հերթի մտնել տեղամաս: Քվեարկելու նա եկել էր մայրիկի հետ: Ասաց, որ ընտանիքի մյուս անդամները հանձնաժողովի անդամներ են, դրա համար էլ չեն եկել: Քվեարկությունից հետո պարոն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ խանութներից
Քարոզարշավի սկզբից մինչ այսօր ոստիկանությունում 23 ահազանգ է ստացվել` 2-ով արդեն գործ է հարուցվել
Այս պահին ԿԸՀ-ում ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչութան պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը տվյալներ հաղորդեց մինչեւ քվեարկության օրվա ու այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ: Նրա փոխանցմամբ` ոստիկանապետի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ, հանձնարարվել է առավելագույնս արձագանքել իրավախախտումներից յուրաքանչյուրին, պատշաճ կարգով քննարկել, ստուգումներ իրականացնել: «Իրավախախտումների հստակ արձագանքման համար գործում է
Կնիքները կրկին անհետանում են
Քիչ առաջ միջադեպ է գրանցվել Ավան վարչական շրջանում տեղակայված 1/17 ընտրատեղամասում, որտեղ քվեարկելու է նաեւ Հանրապետական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: www.7or.am կայքի թղթակից Արեգնազ Մանուկյանի անձնագրից այս տեղամասում քվեարկություն կատարելուց հետո անհետացել է կնիքը: Aravot.am-ի հետ զրույցում լրագրողը պատմեց, որ պարզապես հետաքրքրության համար , նախորդ ընտրությունների փորձից ելնելով, փորձել է ձեռքով մաքրել անձնագրի
«ԶԼՄ-ներում նյութեր են հրապարակվել ընտրողների կուտակումների մասին, բայց ԿԸՀ-ն որեւէ փաստ չկարողացավ ճշտել». Նունե Հովհաննիսյան
ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանն այսօր տեղեկացրեց, որ ԿԸՀ-ին ներկայացվել է հինգ դիմում, որոնցից մեկով պահանջվել է պաշտոնական պարզաբանում տալ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների վերաբերյալ: Մյուս չորս դիմումները վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգին և ԸՕ-ով կարգավորվող իրավահարաբերությունների նորմերի կիրառմանը այս կամ այն թեկնածուի կողմից: Հիմնական բողոքը վերաբերում է տպագիր քարոզչական
Մինչ Արմեն Երիցյանի ժամանելը՝ փոքրիկ միջադեպ գրանցվեց (Տեսանյութ)
Ընտրատեղամասում կուտակումների համար «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի դիտորդը հանձնաժողովի նախագահից բացատրություններ պահանջեց
Լեւոն Բարսեղյանը բողոք է հղել ԿԸՀ նախագահին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը էլեկտրոնային նամակով բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, բողոքում ասվում է. «…Պարոն Մուկուչյան, Երեւանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.amեւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին եւ դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենցի ինթերյեշնլ հակակոռուպցիոն
Այսօր ահազանգերի հիման վրա երկու քրեական գործ է հարուցվել
«Ոստիկանության պետի կողմից ստեղծվել է համակարգող խումբ, որը հետևելու է ընտրական ընթացքին և պատշաճ կերպով կատարելու իրենց ծառայությունը»,-այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՀ Ոստիկանության Իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Ըստ բանախոսի`եթե անհրաժեշտություն առաջանա, ապա ոստիկանները կարող են ներգրավվել հարակից տարածքներից: Ոստիկանության աշխատանքը բաժանվում է երկու խմբի` նախընտրական շրջանի և բուն ընտրական, ինչպես
Մանուկ Սուքիասյան. 3-րդ ընտրատարածքում խախտում է գրանցվել
Այսօր 10:40-ի սահմաններում Aravot.am-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ ահազանգ են ստացել ընտրախախտման վերաբերյալ, որը վերաբերում է 3-րդ ընտրատարածքի 1-ին տեղամասին: «Այս պահին մանրամասներ ասել չեմ կարող, փորձում ենք կոնկրետացնել ինչի մասին է խոսքը: Առաջիկայում հույս ունենք ինֆորմացիայի տիրապետել, վստահված անձի հետ ենք փորձում կապվել, բայց քանի
ԿԸՀ-ն հերքեց ՀԱԿ-ի տարածած տեղեկատվությունը
ԿԸՀ հանձնաժոողովի անդամ Տաթեւ Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ. «ՀԱԿ-ի կողմից տարածած տեղեկատվությունը, թե թիվ 9/3 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ոչ սթափ վիճակում է ներկայացել ընտրության, չի համապատասխանում իրականությանը, ընտրատարածքային նախագահն անձամբ է այցելել այնտեղ ու հավաստիացել, որ նա սթափ վիճակում է ու իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունները»: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀԿ-ն 71, 40 երթուղային տաքսիներով ընտրողներին տեղամաս է բերում ու հետ տանում (ձայնագրություն)
Արաբկիր համայնքի 4-րդ ընտրատարածքի 4/2 տեղամասում առավոտից 71, 40 երթուղային տաքսիներով եւ անհայտ համարի գազելներով Քանաքեռի բնակիչներին բերում են ընտրության: Aravot.am-ի հետ զրույցում Քանաքեռի Թբիլիսյան խճուղուց ընտրության բերված բնակիչները պատմեցին, որ ամեն ընտրության էլ ՀՀԿ-ն ապահովում է նրանց անվճար տեղափոխությունը: [soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/90817727″ iframe=”true” /] Տեղամասի առջեւ մեծ կուտակումներ կան, իսկ մարդկանց հոսքը չի դադարում: Հանձնաժողովի
ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի փոխանցմամբ` 31 հազար 103 րոպե եթերաժամ է հատկացվել կուսակցություններին
Այս պահին ԿԸՀ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկման, մշտական մեթոդաբանության մասին տվյալներ: «Չեն լուսաբանվել վերահեռարձակողները եւ երաժշտական ուղղվածություն ունեցողները: Վճարովի եթերաժամանակի մեկ րոպեն արժեցել է նվազագույնը 15 հազար, առավելագույնը` 100 հազար դրամ: Գնային առաջարկները համապատասխանել են օրենսդրության պահանջներին:
Աղվան Վարդանյանը ծրարը մոռացել էր քվեախցիկում (Տեսանյութ)
Ավագանու ՀՅԴ թեկնածուն վստահեցրեց, որ երեկ ամբողջ գիշեր ահազանգեր են ստացել
Ընտրություններ. ՔՀԻ դիտորդների գրանցած խախտումները
www.hra.am. 09:37, ԸՏ 05/01,Դավթաշեն- Ըտրատեղամասում նկատվել են կուտակումներ: Ընտրատեղամասում գրանցման են սպասում ավելի քան 20 ընտրող, իսկ ամբողջ տեղամասում քաղաքացիների թիվն հասնում է 60-ի: 09։00, ԸՏ 01/08, Ավան –ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ մի կին, դռների արանքում կանգնած, մարդկանց ուղղորդում է։ Հանձնաժողովի նախագահն ասում է, որ նա ընտրող է, սակայն այդ կինը չի մոտենում գրանցվելու և
Մայիս ամսին Երեւանի ընտրողների թիվը եղել է 816 475 հոգի
Այս պահին ԿԸՀ-ում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, որը տեղեկություններ հրապարակելով ընտրացուցակների վերաբերյալ՝ ասաց, որ ոստիկանությունը մայիսի 3-ին համացանցում տեղադրել էր ընտրողների ցուցակները: Նրա փոխանցմամբ, մարտ ամսին Երեւանում ընտրողների թիվը եղել է 817814 հոգի, ապրիլին` 817835 հոգի, մայիսին`816475 հոգի: Հաշվառում չունեցողների թիվը 3000 է: Ինչ վերաբերում է մահացածների թվին, ապա
«Ժառանգության»՝ 8, ՀՅԴ-ի 2 հանձնաժողովականները չեն եկել ՏԸՀ-ներ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր տեղեկություններ հաղորդեց ընտրությունների մասին: Նրա փոխանցմամբ` այսօր ժամը 07:00-ին մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում ձեւավորված 464 տեղամասային ընտրական հանձնաժողովները գումարել են նիստեր: Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ ) 3712 անդամներից ներկա չեն եղել 12-ը: Բացակայող 12 քաղաքացիներից 2-ը նշանակված են եղել ընտրարածքային ընտրական հանձնաժողովների կողմից, 8 քաղաքացի նշանակված է
Առաջին ահազանգերը Երեւանի ավագանու ընտրություններից
Asparez.am. 07/34 տեղամասում` 37 մանկապարտեզ, Սիլիկյան թաղամաս, ընտրակաշառք են բաժանում: 07/14 տեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը: 13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը: 12/22 տեղամասում` 142 նախակրթարան, տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական
Եթե գրում ես որևէ երկրի մասին, պետք է հասկանաս ինչ ես գրում. ռուս լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը լրագրողական էթիկայի և Ռուսաստանում ԱՊՀ երկրների լուսաբանման մասին
Երևանի մամուլի ակումբի «Այլ կարծիք» վիդեո-բլոգ. Անցյալ տարվա աշնանը Հայաստանում բավականին լայն տարածում ստացավ ռուս հրապարակախոս Միխայիլ Լեոնտեւի մի հոդված Հայաստանի մասին, որը լի էր ոչ կոռեկտ և վիրավորական արտահայտություններով: Միայն հոդվածի վերնագիրն արդեն բավականին խոսուն է` «Հայաստանն իր ներկայիս տեսքով առաջացել է Ռուսաստանի շնորհիվ»: Հոդվածը բավականին շատ աղմուկ հանեց Հայաստանում և նորից առիթ դարձավ այսպես կոչված եվրասիական ինտեգրման թեման քննարկելուհամար:
Ուղիղ միացում. Ընտրությունների մասնակից ուժերը՝ «Մեդիա» կենտրոնում
«Մեդիա կենտրոն»-ի հյուրերն են 23:00 Մանուկ Սուքիասյան, «Առաքելություն» կուսակցություն 23:30 Ստեփան Սաֆարյան, «Բարեւ Երեւան» դաշինք 24:00 Գևորգ Մելիքյան-քաղաքական վերլուծաբան 01:00 Վահրամ Մարտիրոսյան, արձակագիր- հրապարակախոս