Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւ. «Բարձր ենք գնահատում նախագահների հայտարարությունը»

Հունիս 21,2013 16:08

«Ազատություն» ռադիոկայան. «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը», – այսօր Բրյուսելում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:


«Մենք երախտապարտ ենք նրանց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պահում են ուշադրության կենտրոնում` օգտագործելով դրա համար այնպիսի կարեւոր ֆորում, ինչպիսին Մեծ ութնյակն է», – հավելել է Ալիեւը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե որքան մոտ է իր երկիրը Եվրամիությանը, «այնքան շատ հնարավորություններ ունի ժողովրդավարական զարգացման համար»:

Արման Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարող եք կարդալ  azatutyun.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930