ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2013թ., Երևան:Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոն Զաքարյան, հաշվի առնելով Ձեր կողմից Ազգային ժողովի նիստում սույն թվականի հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում արձանագրված խախտումներն ու թերությունները, որոնց վերաբերյալ իրենց ելույթներում անդրադարձան ինչպես «Ժառանգություն» խմբակցության, այնպես էլ Աժ այլ պատգամավորներ, խնդրում եմ, ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն:
Միաժամանակ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետով՝ ակնկալում եմ 10-օրյա ժամկետում ստանալ գրավոր պատասխան:»
«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն