Օրվա լրահոսը
Սեյրան Օհանյանն ընդունել է բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է բանաստեղծ, հայտնի հասարակական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Մերուժան Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում անկեղծ զրույց է ծավալվել ներկա իրողություններին, այդ թվում՝ բանակ-հասարակություն կապերին առնչվող մի շարք թեմաների շուրջ՝ ընդգծելով մտավորականների դերը ազգապահպանության գործում և անկախ պետականության պայմաններում նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման օրինակով, հատկապես՝ սերունդների արժեհամակարգում հայրենիքի հանդեպ սիրո
Ես պեշկեքի հետ գործ չունեմ, նաչալնիկին եմ խփելու, ստեղից լարելու. Շանթ Հարությունյան (Տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկինում մեղադրվող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: – Շանթ, արդեն մի քանի օր է նստացույց եք անում Ազատության հրապարակում, պատրաստվում հեղափոխություն իրականացնել, հետաքրքիր է՝ աջակցողներ ունե՞ք : – Ես ասեցի, որ 15-45 օր միջանկյալ ժամանակ եմ վերցրել հեղափոխությունն իրականացնելու կամ տապալվելու համար: Այն, ինչ որ ես այս
Նման զինամթերքով ու զորախմբով հեղաշրջում անելը ֆանտազիայի ոլորտից է
Բահի կոթերով ու «Մոլոտովյան կոկտեյլներով» զինված մի քանի տասնյակ դիմակավորված երիտասարդներ փողոց էին ելել եւ կարծում էին, որ իրենց կհաջողվի իրականացնել այն, ինչ չկարողացան անել ընդդիմադիր ուժերը, ՀՀ նախագահի թեկնածուներն ու բողոքական զանգվածը միասին վերցրած։ Նման զինամթերքով ու զորախմբով հեղաշրջում անելն անշուշտ ֆանտազիայի ոլորտից է, սակայն մարդկանց արթնացնել, փողոց հանել, այնպես անել, որ իրենց մասին
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն պնդում էր, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան հենց լափ էլ պիտի Արթուր Բաղդասարյանը ղեկավարի: Կինը չէր համաձայնվում:
Շանթ Հարությունյանի հայրը դիմելու է ԱՄՆ նախագահին
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը: Հատվածներ հարցազրույցից: – Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր որդու արարքը, ճի՞շտ էր այս քայլին դիմելը, գուցե ծայրահե՞ղ էր: – Իր ամբողջ գործունեության հիմնական նպատակը արդարության հետևից գնալն էր, և պրովոկացիոն ձևով սարքեցին էդ բոլորը, էդ խաղաղ երթը պրովոկացիայի ենթարկեցին, այնպես որ,
Ոստիկանություն էին եկել նաեւ ՀԱԿ խմբակցության անդամները (Տեսանյութ)
Կենտրոնի ոստիկանության առջեւ Ալեն Սիմոնյանը պատմում է, թե ինչու էին իրեն բերման ենթարկել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացնում է, թե ինչ բացատրություններ են ստացել ոստիկանությունից: Տեսանյութը՝ https://civilnet.am-ի
Ձերբակալված ակտիվիստներին ուզում են դատել տխրահռչակ հոդվածով
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստներ Դավիթ Հարությունյանին, Կարեն Հարությունյանին եւ Վահագն Մինասյանին ձերբակալել են Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով կատարված գործողությունների կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ին ասաց տղաների փաստաբան Տիգրան Սաֆարյանը։ Նշենք, որ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասը (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով: Հիշեցնենք, սա
Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն նոյեմբերին
Ջեյմս Ուորլիքը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանում ու Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո «հնարավորությունների պատուհան է բացվել՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման համար»:
Կասպարովը դիմել է Լատվիային՝ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով
amerikayidzayn.com. Ռուսաստանի կառավարության քննադատ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է Լատվիայի քաղաքական գործիչներին այս երկրի քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով՝ նշելով, որ Լատվիայի քաղաքացիություն ունենալը կնպաստի Ռուսաստանում քաղաքական իր գործունեության իրականացման հարցում: Լատվիայի քաղաքական գործիչներին ուղղված նամակում Կասպարովը նշել է, որ Լատվիայի քաղաքացիությունը «հնարավորություն կընձեռի աշխատել Ռուսաստանում և աշխարհի այն երկրներում, որտեղ խախտվում են քաղաքացիական իրավունքներն
«Ոստիկանին հայհոյելը «լավ տղայություն» չէ»․ Էդուարդ Շարմազանով
«Այն քաղաքացին, այն երկիրը, որը դանակ է բարձրացնում իր ոստիկանի վրա, այդտեղից ժողովրդավարության հոտ չի գալիս»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին: ՀՀԿ խոսնակը կոչ է անում տարբերել միմյանցից ազատությունը, ժողովրդավարությունն ու անարխիան. «Մեր ոստիկանը դա մեր ազգակիցն է, մեր քաղաքացիների անդորրը պահպանողն է, ոստիկանին
Շանթ Հարությունյան. «Ավելի լավ է բենզինի շշերը ձեռքիս գնամ ու մեռնեմ»․ (Տեսանյութ)
«Ես դաստիարակվել եմ ընտանիքում եւ գիտեմ՝ ինչ է նշանակում ընկերություն, ազնվություն, հայրենասիրություն, դուխ »,- այսօր Ազատության հրապարակում հեղափոխությունը սկսելուց առաջ հպարտանում էր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Նրա խոսքով, աշխարհի մի շարք երկրներում էլիտան ներկայացնում են «լավագույն տղերքը». «Ու նրանք թույլ չեն տալիս իրենց կլոր սեղանի շուրջ նստել մարդկանց, որոնք սեփական խոսքը պահել չգիտեն»: Հետո
Մաշտոցի պողոտա նետված պայթուցիկները ոստիկանների ձեռագրո՞վ էր. (Տեսանյութ)
Այսօր Մաշտոցի պողոտայում հավաքված ակտիվիստների շրջանում շրջանառվում էին կարծիքներ, որ փողոց նետված պայթուցիկները ոչ թե Շանթ Հարությունյանի կողմնակիցների, այլ հենց ոստիկանների կողմից են արվել: «Այս պահի դրությամբ ես միայն տեսնում եմ ոստիկանների կողմից սադրանքներ: Ժողովրդի մեջ կան բազմաթիվ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք կիրառում են այս կամ այն սադրանքներ, որ ժողովրդի մեջից ձերբակալեն առավել ակտիվ անձանց»,-
BBC. Բոլշևիզմը փրկությո՞ւն էր, թե՞ անխուսափելիություն. ՀԽՍՀ և ՀՀ պատմության դասագրքերի տարբերությունները
Խորհրդային միության ժամանակ Հայաստանում ԽՍՀՄ պատմությունն անցնում էին 5-ից 10-րդ դասարաններում, իսկ «Հայ ժողովրդի պատմությունը» ընդամենը երկու տարի, և դասագրքերի ծավալն էլ ավելի փոքր էր: Գրում է «Բի Բի Սի»-ի ռուսական ծառայությունը՝ Խորհրդային և անկախ Հայաստանների պատմության դասագրքերի մասին զուգահեռներ անցկացնող նյութում: Խորհրդային միության փլուզումից հետո դպրոցական ծրագրի մեջ մտավ «Համաշխարհային պատմություն» և «Հայոց պատմություն»
Շանթ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞․ (Տեսանյութ)
«Մաշտոցի պողոտայում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով տասնյակ տուժած ոստիկաններ կան, տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք: Դրսևորել է ագրեսիա, կհարուցվի քրեական գործ»,- այսօր Մաշտոցի պողոտայում կատարվածի մասին ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ միջադեպի ժամանակ նաև դանակահարություն է տեղի ունեցել, կտրող-ծակող գործիքից ոստիկան է վնասվածք ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Պարոն Կարապետյանը դժվարացավ
Օրենքով` ընտրակաշառք չէ
Արարատի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված նախընտրական բուկլետի ներդիրը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանում, չգիտես ինչու, պատմվում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր եւ Արարատի նորանշանակ մարզպետ Գրիգորյան եղբայրների կատարած բարեգործությունները։ Այսօր առավոտից Aravot.am-ը փորձում է այս առիթով ստանալ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մեկնաբանությունները: Սակայն` ապարդյուն: Պարոն
Քաղաքացիական հագուստով ոստիկանների սադրանքը Մաշտոցի պողոտայում․ (Տեսանյութ)
Այսօր Մաշտոցի պողոտայում քաղաքացիական հագուստով ոստիկաններ շրջում էին հավաքված ամբոխի միջով ու սադրում ակտիվիստներին: «Փախար ստուց», ոստիկաններից մեկն այսպես դիմեց ակտիվիստին: Ոստիկանների եւ ակտիվիստների լեզվակռիվը սկսվեց նրանից, երբ ակտիվիստները ճանաչեցին քաղաքացիական հագուստով ոստիկաններին եւ սկսեցին նրանց լուսանկարել: Իսկ ոստիկանները խոչընդոտում էին ու պահանջում չլուսանկարել: Քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստ Վահագն Մինասյանի նյարդերը տեղիք տվեցին, սկսեց
Տեղի ունեցավ «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի բացման արարողությունը
«Դպրոցը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում արդեն իսկ գոյություն ունեցող ապակու մշակույթը, գիտությունը, արտադրությունը: Եվ այդ նպատակին հասնելու համար է ստեղծված այս դպրոցը, որը դասախոսությունների, դասավանդող դասախոսների գիտելիքների միջոցով, կարծում եմ, կխթանի այդ աշխատանքներին, այդ զարգացմանը»,- նոյեմբերի 5-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկած «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի բացման արարողության ժամանակ
Քաղաքացին արյունոտ գլխով հեռացավ, ոստիկանը՝ դանակահարված
Այսօր Մաշտոցի պողոտայում հեղափոխականների ու ոստիկանների բախման արդյունքում քաղաքացիական հագուստով մի տղամարդու գլուխ ամբողջովին արյունլվա էր եղել: Նա, գլուխը բռնած, մի կերպ ազատվեց ոստիկանների շղթայից եւ արագ վազելով անհետացավ փողոցից: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ ասաց, որ ոստիկան է դանակահարվել: Հեղափոխականներին բերման ենթարկելուց հետո դեպքի վայրում սկսվեցին քննչական գործողություններ: Փակվեց ոչ միայն Մաշտոցի պողոտան, այլեւ
Regnum. Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարի հայրը Հայաստանում է ծնվել, մեծացել
Ադրբեջանի վերջերս նշանակված պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայրը ծնվել և մեծացել է Հայաստանում: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ենի Մուսավաթ» թերթին: Կենսագրական հետազոտության առիթ է դարձել, նախարարի ծննդավայրի շուրջ ստեղված քննարկումները, նշում է թերթը: Պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ Հասանովը ծնունդով Աստարայից է, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, որ նա Նախիջևանում է ծնվել,
«Շտապ օգնությունը» տեղյակ է երեք վիրավորների մասին
«Ա1+»․ «Ազատության հրապարակից Շտապ օգնության մեքենաներով վիրավոր չի տեղափոխվել,- այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Շտապբուժօգնության» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Մենք միայն 3-րդ հիվանդանոցից Սուրբ Աստվածամայր հիվանդանոց ենք տեղափոխել 16 տարեկան մի տղայի, իսկ երկու ոստիկան էլ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց»,- նշեց նա: Այլ վիրավորների ու տուժածների մասին «Շտապ օգնությունը» տեղեկություններ չունի:
Ucom. «Այս պահին մտադիր չենք բջջային կապի 4-րդ օպերատոր դառնալ»
Aravot.am-ի հետ զրույցում «Ucom»-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը վստահեցրեց, որ ընկերությունն այս պահին մտադրություն չունի Հայաստանում դառնալ բջջային կապի 4-րդ օպերատոր, սակայն նման ձայնային ծառայության հնարավորություն ընկերությունը միշտ էլ ունեցել է: Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ «Ucom»-ին լիցենզիա է տրամադրել հանրային շարժական ինտերնետ կապի ծառայությունների մատուցման համար, ընկերությունը թույլատրություն է ստացել օգտագործելու է
Ոստիկանները Շանթ Հարությունյանին բերման ենթարկելուց առաջ ծեծեցին․ (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ազատության հրապարակում արդեն մի քանի օր նստացույց հայտարարած «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն այսօր իր նախատեսած հեղափոխությունը սկսեց ու ավարտեց Մաշտոցի պողոտայում: Իր աջակիցներով նա այսօր դիմակներով ու մահակներով երթ էր նախատեսել դեպի Բաղրամյան 26: Ազատության հրապարակից դուրս գալով՝ Շանթ Հարությունյանն ու նրա աջակիցները հատեցին Մաշտոցի պողոտան ու փորձեցին հենց փողոցի մեջտեղով` երթեւեկելի հատվածով անցնել
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հրադադարի պահպանման ջանքերի ակտիվացման հետ կապված հարցեր: Համանախագահները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Ողջունելով կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները` ՀՀ պաշտպանության
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց
Նոյեմբերի 5-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Տավուշի մարզ: ԱԺ նախագահին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ` Կարինե Աճեմյանը, Ռուբեն Հակոբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը, Աղվան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: ԱԺ
Բերման են ենթարկել Ալեն Սիմոնյանին, Վիլեն Գաբրիելյանին
Ըստ ճշտված տեղեկությունների՝ ոստիկանները քիչ առաջ մայրաքաղաքի կենտրոնից բերման են ենթարկել Ալեն Սիմոնյանին, Վիլեն Գաբրիելյանին, Կարեն Հարությունյանին, Վահագն Սինանյանին և մի շարք ակտիվիստների: Ըստ տեղեկությունների՝ կան վիրավորված քաղաքացիներ եւ դանակահարված ոստիկան: 5 հոգի տեղափոխվել են բուժհաստատություններ, որոնցից 4-ը ոստիկաններ են եղել, իսկ մեկը՝ 16-ամյա պատանի: Ոստիկանը որովայնի ստորին շրջանում դանակի թեթև վնասվածք է ստացել:
Ոստիկանության նախկին պաշտոնյան պաշտոնեական լիազորություններն անցնելով` ապօրինի թմրամիջոցներ է իրացրել
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ և 266-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով: Ըստ դատապարտյալի հաղորդման, ՀՀ ոստիկանությունում աշխատելու ընթացքում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի նախկին պետն, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները և կատարելով իր
Ոստիկանության արձագանքը Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին․ (ֆոտոշարք)
Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքը և անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված,
Новости-Азербайджан. ԱՄՆ-ն և ԵՄ-ն հետաքրքրված չեն Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ. Մաքսիմ Շևչենկո
Առանց Թուրքիային և Իրանին Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մեջ ընդգրկելու Ղարաբաղի հարցը չի լուծվի, կարծում է ռուս լրագրող, ՌԴ հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոն: «Նովոստի-Ազերբայջան»-ի հետ հարցազրույցում, հայտնելով իր տեսակետը Հարավային Կովկասի խաղաղ ապագայի մասին, Շևչենկոն ասել է, որ այն կապված է բոլոր վեճերը ռազմական եղանակով բացառելու հետ. «Մենք ականատես եղանք, թե ինչպես այդ
Հայաստանի ֆեդերացիան վեց ծանրորդների որակազրկման մասին պաշտոնական գրություն չի ստացել
Հայաստանյան լրատվամիջոցները գուժում են, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այս տարի արգելված խթանիչներ օգտագործած լինելու պատճառով Հայաստանի վեց ծանրորդների տարբեր ժամկետներով որակազրկել է ու նրանց անունները մյուս երկրների պատժված մարզիկների ընդհանուր ցուցակում տեղադրել իր պաշտոնական կայքում: Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նորընտիր փոխնախագահ Վահան Խեչոյանից, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չեղավ: Իսկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ


















































