Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյան. «Ավելի լավ է բենզինի շշերը ձեռքիս գնամ ու մեռնեմ»․ (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2013 22:32

«Ես դաստիարակվել եմ ընտանիքում եւ գիտեմ՝ ինչ է նշանակում ընկերություն, ազնվություն, հայրենասիրություն, դուխ »,- այսօր Ազատության հրապարակում հեղափոխությունը սկսելուց առաջ հպարտանում էր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

Նրա խոսքով, աշխարհի մի շարք երկրներում  էլիտան ներկայացնում են «լավագույն տղերքը». «Ու նրանք թույլ չեն տալիս իրենց կլոր սեղանի շուրջ նստել մարդկանց, որոնք սեփական խոսքը պահել չգիտեն»:

Հետո բանտային կյանքում ընդունված «օրենքները» մեջբերեց. «Կներեք՝ օրինակները կարող են  մի քիչ անհաջող թվալ, բայց բանտերում, եթե էն լուսամուտից մեկը խոսում է ու մաքուր տղա չի, ասում են՝ իջիր արա դու իրավունք չունես: Չի իջնում, ասում են՝ խցում լավ տղա չկա՞, եթե կա, ուրեմն դրան իջեցրեք, եթե ՝չէ, ուրեմն սաղ խցում փչացած են: Հայաստանում, եթե լավ տղերք չկան էդ իշխանություններին տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բարոյազարկվածներն են ապրում: Ավելի լավ է մեռնեմ, բենզինի շշերը ձեռքիս գնամ ու մեռնեմ, սնայպերը ինձ խփի: Չեմ ուզում Կիեւյանից ինձ գցեմ, Հայաստանից չեմ ուզում գնամ: Ես այդպես եմ ապրելու: Չեմ ուզում աշխարհում իմ ազգի մասին ասեն՝ էնտեղ սաղ փչացած են, ժողովուրդ չկա: Նրանց ինչ անում են, էդ ժողովուրդը հանդուրժում է»:

Հարցին, թե բացի երթից էլ ինչ են նախատեսել, Շանթ Հարությունյանն ասաց. «Հետո կերեւա: Կախված նրանից՝ ոնց իրենց կպահեն, էն էլ կստանան: Ուզում եմ հայտարարել, մենք բացի բենզինի շշից, քարից, փետից, ռագատկից, մեկ էլ մարգանցովկա բրոնզից ուրիշ զենք հլը որ չենք վերցրել: Եթե մեր դեմ զենք հանեցին, մեզնից ով կենդանի մնաց, զենքով կռվելու է իրենց դեմ: Մենք՝ հեղափոխականներս, չենք ուզում արյունահեղություն: Առանց արյունահեղության է լինելու, ոնց որ Վրաստանում արել է Սահակաշվիլին: Խելոք կպահեն, իրենց մի հատ վարդ կտանենք կամ մեխակ կտանք կճանապարհենք:  Խելոք չպահեն, արյուն թափեն, ստանալու են մեր այն ընկերներից, որոնք կենդանի կմնան»:

Իր ելույթն ավարտելուց հետո, նա հանեց իր նարնջագույն վերնաշապիկը, եւ իր վրա ամրացված պաշտպանական գոտին կապեց որդու Շահենի մեջքին. «Իմ տղեն ա՝ Շահենը, ինքն էլ է հետս կռվելու: Ան Շահեն ջան, ոստիկաններին դուբինկով՝ գլխներին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930