Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի պողոտա նետված պայթուցիկները ոստիկանների ձեռագրո՞վ էր. (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2013 22:28

Այսօր Մաշտոցի պողոտայում հավաքված ակտիվիստների շրջանում շրջանառվում էին կարծիքներ, որ փողոց նետված պայթուցիկները ոչ թե Շանթ Հարությունյանի կողմնակիցների, այլ հենց ոստիկանների կողմից են արվել:

«Այս պահի դրությամբ ես միայն տեսնում եմ ոստիկանների կողմից սադրանքներ: Ժողովրդի մեջ կան բազմաթիվ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք կիրառում են այս կամ այն սադրանքներ, որ ժողովրդի մեջից ձերբակալեն առավել ակտիվ անձանց»,- Aravot.am-ին ասաց  Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

Նրա տվյալներով բերման են ենթարկվել ավելի քան քսան քաղաքացիներ. «Ամեն մեկին տասը հոգով քարշ տալով ու անհիմն տանում են, այսինքն` ողջ նպատակը սադրանքներ կիրառելն է, որ փորձեն արդարացնեն իրենց կիրառած բռնությունները… ոչ մեկ չգիտի՝ ով է կիրառել այդ պայթուցիկները, բայց տեսնում ենք՝ րոպեներ հետո այստեղ շատ կազմակերպված ձեւով հավաքվում են 500-ից ավելի ոստիկաններ: Ես վստահ եմ, որ այստեղ գործ ունենք ոստիկանական դասական սադրանքի հետ: Սա նրանց ձեռագիրն է: Նման ձեռագիր կիրառել են 1996-ին, 2004-ին, 2008-ի «Մարտի 1-ին: Սադրել են ժողովրդի մեջից: Այսօր եղան վեճեր հենց քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ, ի՞նչ գործ ունի ոստիկանը քաղաքացիական հագուստով, օրենքով արգելվում է: Ինքը պետք է ունենա տարբերանշան: Եթե ինքը քաղաքացիական հագուստով խառնվել է ժողովրդին, ուրեմն դա նշանակում է, որ ինքը նախապատրաստում է սադրանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930