Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞․ (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2013 21:13

«Մաշտոցի պողոտայում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով տասնյակ  տուժած ոստիկաններ կան, տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք: Դրսևորել է ագրեսիա, կհարուցվի քրեական գործ»,- այսօր Մաշտոցի պողոտայում կատարվածի մասին ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ միջադեպի ժամանակ նաև դանակահարություն է տեղի ունեցել, կտրող-ծակող գործիքից ոստիկան է վնասվածք ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:

Պարոն Կարապետյանը դժվարացավ պատասխանել, թե բախման արդյունքում բացի ոստիկաններից կա՞ն նաեւ վիրավոր քաղաքացիներ․«Դեպքի վայրի զննություն է կատարվում, գիտեմ տուժածներ կան, ոստիկանների նկատմամբ ուժ են գործադրել, ոստիկանները ադեկվատ պատասխաններ չեն տվել»: Նա չբացառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու հավանականությունը:

Երեւանի ոստիկանապետը նաեւ դժվարացավ նշել, թե քանիսին են բերման ենթարկել. «Թվաքանակ չեմ կարող ասել: Համենայնդեպս, օրենքը խստագույնս կլինի օրենքը խախտողների նկատմամբ և այսուհետեւ մենք բիրտ ուժ ենք կիրառելու, որովհետև սա արդեն իրավիճակ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930