Օրվա լրահոսը

«Մենք Ադրբեջանից շատ առաջ ենք, բայց բավական հետ ենք Վրաստանից». Գագիկ Համբարյան

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով կիրակի օրը հարևան Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ու անդրադառնալով հաղթանակած թեկնածուին`«Վրացական երազանք»  կուսակցության ներկայացուցիչ  Գեորգի Մարգվելաշվիլիին, ասաց. «Նա փաստորեն ներկայացնում էր գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմը և պետք է նշեմ, որ մինչև ընտրությունները էդքան էլ մեծ վարկանիշ չուներ և փաստացի ընտրվեց ի շնորհիվ Իվանիշվիլիի: Իհարկե, Սաակաշվիլին էլ

Glendale News Press. Հայ պատանին Գլենդեյլում հեծանվաարշավներ է կազմակերպում մանկատներին օգնելու համար

Սեպուհ Բազիկյանը, լսելով, որ Քենիայի Մաչա մանկատան երեխաները դպրոց հասնելու համար մեկ ժամ ոտքով են քայլում, Գելնդեյլում հեծանվաարշավով գումար էր հավաքել, որով 43 հեծանիվ էր տրամադրել մանկատանը: Գրում է «Գլենդեյլ նյուզ փրես» թերթը: Այդ հաջողությունից հետո Բազիկյանը որոշել էր շարունակել ծրագիրն այլ երկրներում կարիքավորներին հեծանիվ նվիրելու համար: Շաբաթ օրը Սուրբ Ֆրանցիս դպրոցի աշակերտ Բազիկյանի ծրագրին

ԱԻ նախարարը կրկին զրուցել է ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի հետ

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ կրկին հանդիպել է շաբաթներ առաջ ինքնասպանության փորձ կատարած  երիտասարդի հետ, ում կյանքը նա փրկել էր: Գործազուրկ այդ երիտասարդին, ում նախարարն առաջարկել էր օգնել գտնել բանվորի կամ սուպերմարկետում աշխատանք, դեռ գործազուրկ է: Aravot.am-ի դիտարկմանը, թե նրան առաջարկել էիք բանվորի գործ կամ  սուպերմարկետում աշխատանք, որն ինքն անձամբ կարող էր գտնել, նախարարն ասաց.

Reuters. Սիրիայում պոլիոմիելիտի դեպքեր են գրանցվել. տարածաշրջանում տարածվելու վտանգ կա. ԱՀԿ

Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում երեխաների մոտ պոլիոմիելիտ հիվանդության դեպքեր են գրանցվել, և վտանգ կա, որ այն կարող է տարածվել երկրի ներսում և տարածաշրջանում: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Դեր Զոր նահանգում 22 երեխաների, որոնք ենթադրաբար կրում են այդ վարակը, ԱՀԿ-ի լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ 10-ը վարակված է պոլիոմիելիտով,

Հովսեփ Խուրշուդյան. «Ասում են՝ վերջ, այլեւս «Ժառանգություն» խմբակցություն չկա, ինձ դա հիշեցնում է 2008 թիվը»

«Ոչ մի քաոս Ժառանգությունում չկա: Մամուլն ուռճացնում է: Հավանաբար, շատ մեծ ցանկություն կա տեսնել «Ժառանգությունում» քաոս»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականի հետ կապված քննարկումները սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում: Մեր հարցին, թե Ռուբեն Հակոբյանի այդ քայլը ինչքանո՞վ կապ ուներ Մաքսային միության հետ կապված իր

«Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելը հակասահմանադրական է»․ (Տեսանյութ)

Ի՞նչ իրավահարաբերություններ կլինեն Հայաստանի Հանրապետության եւ այս պահին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, հաշվի առնելով, որ անդամակցության դեպքում ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային սահման է լինելու: Այսօր նման հարց ուղղեց «Ժառանգություն» կուսակցության  անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ: Զարուհի Փոստանջյանի այդ հարցին ի

Խորովածային դիվանագիտությամբ ընդդեմ խավիարային դիվանագիտության (ֆոտոշարք)

Եվրոպայի խորհրդի պալատում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, այսօր տարածվել էր խաղողի տերեւով տոլմայի եւ խորովածի հոտը: Սեղաններին նաեւ չամիչով փլավ էր, հայկական պանրի տեսականի, սուջուխ, գինի, լավաշ, մեղր, մածուն եւ այլն: Պաշտոնապես այս ամենը կոչվում էր գինու համտես՝ «Հայկական խաղողի կախարդանքը»: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, սեղաններին միայն գինի չէր: Ու այն, թե ինչպես անցավ

Գյումրու մանկավարժականի ռեկտորը`ՀՀԿ-ական պատգամավորուհու մոր դեկան ընտրվելու մասին

Այսօր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում  տեղ ունեցան երկու՝ օտար լեզուների, ինչպես նաև կենսաքիմիայի և աշխարհագրության ֆակուլտետների դեկանների ընտրություններ: Երկու ֆակուլտետների դեկանների պաշտոնների համար հավակնում էին մեկական թեկնածուներ: Նրանցից մեկը  Անահիտ Գրիգորյանն էր, ով Գյումրու մանկավարժականի ռեկտորի քույրն է և  արդեն իսկ մեկ շրջան` 5 տարի,  զբաղեցրել է կենսաքիմիայի և  աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Մյուս թեկնածուն`

«Մարդասպանները շատ տագնապային, լարված, խոցելի մարդիկ են»

Հոգեբանի կարծիքով մարդասպանները սպանությունով փորձում են թեթեւանալ, հանգստանալ

«Կինոգետը պետք է ճիշտ կարողանա ուղղորդել՝ վերեւից չնայելով երիտասարդ ռեժիսորներին». կինոգետ

«Սա մի ցուցադրությունների շարք է, որը մեզանում շատ սպասելի է, քանի որ,  թե մարզերում եւ թե գյուղերում տարբեր ֆիլմերի ցուցադրություններ է իրականացվում»,-այսօր այս մասին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Հայ կինոյի 90-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում ասաց ԵԹԿՊ ինստիտուտի կինոանիմացիայի ամբիոնի վարիչ Անիտա Երզնկյանը` հավելելով, որ գիտաժողովն անց է կացվում ազգային կինոկենտրոնի կողմից կազմակերպված «Կինոաշուն»

Արմեն Գեւորգյանը հանդիպել է Թորբյորն Յագլանդին, ելույթ է ունեցել ԵԽ Կոնգրեսի լիագումար նիստում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ստրասբուրգում հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Կողմերը քննարկեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը  եւ Հայաստան- Եվրախորհուրդ համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի նախագահության շրջանը եւ, մասնավորապես, տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված միջոցառումների անցկացումը: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահությանը ցուցաբերած աջակցության համար` ընդգծելով, որ

Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ։ *** Արմեն Հարությունյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1981 թ. 9 սեպտեմբերի, ք. Երևան Կրթություն  1998-2002 թթ. – ՀՀ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ 2000-2002 թթ. – ՀՀ պետական ագրարային համալսարան, Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոն 2006-2009 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հանրային

Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը ջերմաստիճանի նվազումից չի տուժել

Օրերս հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզում ցրտահարություն է սպասվում եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին զգուշացվել էր քայլեր ձեռնարկել՝  ցրտահարությունից բերքը պաշտպանելու համար: Նույնիսկ շատերը տեղեկանալով, որ ջերմաստիճանը հասնելու է -10 աստիճանի, ինչն իրականում սխալ տեղեկատվություն էր, ոմանք շտապել էին հավաքել  այգիների բերքը: Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը մեզ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի

ՀՀ գլխավոր դատախազի հրամանները` կադրային փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այսպես` ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից`սեփական դիմումի համաձայն:

Պատրաստվում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը նոյեմբերի 7-ից 18-ը Վարշավայում 31 թիմերի հետ պայքարում վիճարկելու է Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի կոչումը: Մարզիչ Արթուր Չիբուխչյանը թիմում ընդգրկել է մեր ներկայիս հինգ լավագույն շախմատիստուհիներին: Նրանք են. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան: Մեր աղջիկները խաղատախտակների առջեւ հանդես կգան նշված հերթականությամբ: Թիմային միջին վարկանիշով (2395)

Արարատի մարզպետը մեղադրանք ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ Արարատի ցեմենտի գործարանում աշխատանքից ազատել են այն աշխատակիցներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արարատի քաղաքապետի ընտրություններում աջակցել ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին: «Արդեն ցեմենտի գործարանի երկու աշխատակից ինձ դիմում են ներկայացրել»,- ասաց մարզպետը: Հիշեցնենք, որ Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ առաջնորդ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.«Անարգ ոճիրը չի բացահայտվել»

Մեծարգո պարոն Նախագահ, 2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: Անցել է յոթ ամիս: Նախաքննությունը շարունակվում է, և այդ անարգ ոճիրը դեռևս չի բացահայտվել: Հերթական անգամ հասարակության մեջ թերահավատություն է առաջացել արդարադատության հանդեպ: Մտահոգություն կա, որ այս երկար ընթացքում ամբողջական եւ

ՀՅԴ-ականները հասան Բաղրամյան 26․ (Տեսանյութ)

Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիներ, դաշնակցականներ այս պահին բողոքի երթով հասել են նախագահական նստավայր: Նրանք պահանջում են ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետի սպանության արագ բացահայտումը: ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը արդարադատության պակաս է տեսնում Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ձգձգման գործընթացում. «Տեղապտույտի մեջ է բացահայտումը: Յոթ ամիս է անցել, եւ որեւէ լուրջ տեղաշարժ չենք տեսնում:

Ջարդում են Իջեւանի գիշերային լուսավորության եւ լուսացույցների հենասյուները Գիշերները փողոցներում «մրցավազք» է

Վերջերս Իջեւանի քաղաքապետարանը գիշերային լուսավորության ցանց է անցկացրել քաղաքի մի շարք փողոցներում, նաեւ Իջեւանի կենտրոնի հենասյունները փոխարինել նորերով: Լույս կիրակի՝ հոկտեմբերի 27-ի գիշերը Տավուշի մարզպետարանի շենքից մոտ 50 մ հեռավորության վրա մի ավտոմեքենա հարվածելով ջարդել է գիշերային լուսավորության սյունը: Իջեւանցիների վկայությամբ՝ որոշ կարգազանց վարորդներ մարզկենտրոնի փողոցներում գիշերային ժամերին «մրցավազք» են կատարում:  Սեպտեմբերի կեսին մի ամբարձիչ

Կամո Արեյան. «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, անդրադառնալով քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացմանը, ասաց, որ համապատասխան հանձնաժողովն աշխատում է ծանրաբեռնված, բաց և թափանցիկ , հաշվարկներ են իրականացվում, և, հավանաբար, մեկ ամսից կամ մի քիչ ավելի ուշ կավարտի աշխատանքները։ Նա հայտարարեց, որ տրանսպորտի սակագինը նույնը չի մնալու, այն կբարձրանա՝ միտումը դեպի թանկացում

Նոյեմբերին Հայաստան են այցելելու ԵԽ կոնգրեսի համազեկուցողները

Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ԵԽ կոնգրեսում հարց ուղղեցին արվամոլների շքերթներն արգելելու եւ LGBT անձանց իրավունքները պաշտպանելու մասին:

Հրաչ Պետրոսյանց. «Ադրբեջանական կողմին համարժեք պատասխան ենք տվել» (Տեսանյութ)

ՀՀ սահմանի անվտանգության երաշխիքը միմիայն սահմանին կանգնած մեր զինվորն է Հայաստանի սահմաններում վերջին օրերին հատկապես Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական գործողությունները ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը պայմանավորում է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններով: Ըստ Հրաչ Պետրոսյանցի` Ադրբեջանում նոր պաշտպանության նախարար է նշանակվել, եւ նա էլ իր հերթին է ուզում ինչ-որ բան ապացուցել: Այսօր «Բլից ինֆո» մամուլի

Մարտի մեկնում են մարտական կազմով

Նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 37 երկիր: Հայաստանի ազգային հավաքականը, որ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, մրցաշարին մասնակցելու է մարտական կազմով: Մեր հավաքականը միջին վարկանիշով` 2713, երկրորդն է եւ զիջում է միայն Ռուսաստանին: Վարշավայում Հայաստանի շախմատային դրոշի պատիվը ըստ խաղատախտակների պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն

Կմեկնարկի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը

2013թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում և 30 օր ՀՀ մարզերում տեղի կունենա Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:  Նա նաև խոսեց այն փոփոխությունների, նորամուծությունների մասին, որոնցով կտարբերվի

Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինաշխատանքները

Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքները` հոկտեմբերի 29-ին շինհրապարակ այցի ընթացքում արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Տեղեկացնենք, որ վերոնշյալ հասցեում կառուցվող համալիրն իր մեջ ներառում է մի քանի նախարարությունների վարչական, առանձին ծառայությունների վարչական եւ հասարակական մասնաշենքեր։ Նորակառույց շինությունների ընդհանուր մակերեսը պետք է կազմի մոտ 32.000 քմ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել

Մեկնարկեց ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի նիստը

Հոկտեմբերի 29-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) ռադիոհաճախականային սպեկտորի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով աշխատանքային խմբի 3-րդ նիստի բացումը: Աշխատանքներին մասնակցում էին  ավելի քան 12 պետությունների կապի ոլորտի 40 պատասխանատուներ, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱՊՀ երկրների աշխատանքային խումբը ղեկավարում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից բարձր կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան 19-ից բարձր կենտ և 96-ից

Երևանի թիվ 44 դպրոցն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի թիվ 44 դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ Երևանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը:  Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև Հրանտ Դինքի հուշատախտակի բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին: Այնուհետ Երևանի քաղաքապետն ու

Տիգրան Ուրիխանյանը Վաչե Գաբրիելյանին հորդորեց միասին գնալ պոլիկլինիկա

Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, մեր տխուր իրականության մի քանի դրվագներ ներկայացրեց. «Սահմանամերձ գյուղերում կան դպրոցներ, մանկապարտեզներ, որոնք շատ վատ վիճակում են գտնվում, դա մեղմ եմ ասում: Հնչել են ինչ-որ հիմնավորումներ, որոնցով բացառվել է կառավարության կողմից օժանդակությունը: Երևան քաղաքում, հորդորում եմ համատեղ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031