Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը ջերմաստիճանի նվազումից չի տուժել

Հոկտեմբեր 29,2013 18:25

Օրերս հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզում ցրտահարություն է սպասվում եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին զգուշացվել էր քայլեր ձեռնարկել՝  ցրտահարությունից բերքը պաշտպանելու համար: Նույնիսկ շատերը տեղեկանալով, որ ջերմաստիճանը հասնելու է -10 աստիճանի, ինչն իրականում սխալ տեղեկատվություն էր, ոմանք շտապել էին հավաքել  այգիների բերքը:

Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը մեզ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 25-ի գիշերը Մեղրու տարածաշրջանում -1 աստիճան է գրանցվելու, այլ ոչ՝ -10: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանից տեղեկացանք, որ եղանակային փոփոխությունը Սյունիքի մարզի գյուղատնտեսության վրա բացասաբար չի անդրադարձել, ցրտահարության վերաբերյալ դժգոհություններ եւ ահազանգեր չեն ստացել մարզի եւ ոչ մի տարածաշրջանից:

«Ճիշտ է մենք նախապես տեղյակ էինք պահել հնարավոր ցրտահարության մասին, զգուշացրել էինք գյուղատնտեսությամբ զբաղվողներին, բայց խնդիրներ չեն ծագել, մարզի ոչ մի տարածաշրջանից մենք ահազանգ ու դժգոհություններ չենք ստացել: Այժմ եղանակային պայմանները միայն բարենպաստ չեն Սիսիանի տարածաշրջանի աշնանացանի դաշտերի համար, չորային է եղանակը, անձրեւի կարիք կա այստեղ», – ասաց պարոն Թանգյանը եւ հավելեց, որ ներկայիս եղանակային պայմանները բարենպաստ է Գորիսի տարածաշրջանի աշնանացանի համար: Իսկ ամբողջ մարզում 16 հազար հա-ից ավելի աշնանացանի ցանքատարածություն կա, որի հիմնական մասը գտնվում է Սիսիանում եւ Գորիսում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031