Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի մեկնում են մարտական կազմով

Հոկտեմբեր 29,2013 17:47

Նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 37 երկիր:
Հայաստանի ազգային հավաքականը, որ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, մրցաշարին մասնակցելու է մարտական կազմով: Մեր հավաքականը միջին վարկանիշով` 2713, երկրորդն է եւ զիջում է միայն Ռուսաստանին:
Վարշավայում Հայաստանի շախմատային դրոշի պատիվը ըստ խաղատախտակների պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031