Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻ նախարարը կրկին զրուցել է ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի հետ

Հոկտեմբեր 29,2013 21:04

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ կրկին հանդիպել է շաբաթներ առաջ ինքնասպանության փորձ կատարած  երիտասարդի հետ, ում կյանքը նա փրկել էր: Գործազուրկ այդ երիտասարդին, ում նախարարն առաջարկել էր օգնել գտնել բանվորի կամ սուպերմարկետում աշխատանք, դեռ գործազուրկ է:

Aravot.am-ի դիտարկմանը, թե նրան առաջարկել էիք բանվորի գործ կամ  սուպերմարկետում աշխատանք, որն ինքն անձամբ կարող էր գտնել, նախարարն ասաց. «Մենք առաջարկում էինք սուպերմարկետի անվտանգության ծառայությունում աշխատի, որովհետեւ ինքը դիպլոմ չունի, իսկ այլ տեղերում աշխատելու համար բարձրագույն կրթության դիպլոմ է պետք: Ինքն այսօր էլ ասաց՝ կմտածեմ, բայց ասաց՝ ավելի շուտ բանվոր եմ ուզում աշխատել: Միաժամանակ ասում է, Երեւանում վարձով տուն պետք է գտնեմ, իսկ Երեւան գնալ-գալը գումարների հետ է կապված: Մենք մեր խոստումը կատարում ենք, բայց ինքը դեռ ընտրություն է անում: Եթե բանակում ծառայած լիներ, կառաջարկեինք փրկարար ծառայությունում աշխատել, որ ինքը հետագայում մարդկանց օգներ, ոչ թե նման անհեթեթ գործողություններ աներ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031