Օրվա լրահոսը

Ասոցացում՝ 6,7 մեգաբայթով. «Օրակարգ»

Առաջարկում եմ մեր իշխանություններին հրապարակել բանակցված այն տեքստը, որը մենք ունեինք ու որը համաձայնեցվել էր նախաստորագրման համար։ Անիմաստ է այն արդեն թաքցնելը, հատկապես, երբ մոտ ապագայում սպասվում է նմանատիպ փաստաթղթի ստորագրում Մաքսային միության անդամ պետությունների հետ։ Գոնե համեմատելու բան կունենանք։ Կհամեմատենք՝ մի քիչ կբարկանանք, մի քիչ կչարանանք, ֆեյսբուքներում մի երկու ստատուս կգրենք, օրաթերթերը մի քանի

ՀՀ քաղաքացիներին առավելագույնս հուզող հարցի շուրջ արեցին տրամագծորեն հակառակ հայտարարություններ. «Ժողովուրդ»

Փաստորեն, ստացվում է, որ անգամ նման կարեւոր հարցերի շուրջ ՀՀԿ-ական վերնախավում չկա բավարար ինֆորմացվածություն, եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն իրադարձությունները մեկնաբանում են՝ յուրաքանչյուրն իր տնտեսագիտական գիտելիքների սահմաններում:

ՀՀԿ-ական պատգամավոր. «Մենք կամավոր կուտակել ենք, սիրելիս, շաաատ տարիներ, եւ ի՞նչ եղավ այդ կամավոր գումարը». «Հրապարակ»

Ոչ միայն մեր թոշակները հօդս ցնդեցին, այլ մեր ամբողջ 40 տարվա խնայած փողը եւ այլն։ Մեր սերունդն այնպիսի դժբախտ իրավիճակի մեջ է։

Արամե. «Ինձ բավական է, որ հաշմանդամ երեխաները հասկանան, որ իրենք մերժված չեն»

Դեկտեմբերի 3-ին Վիտամին ակումբում տեղի ունեցավ «Հաշմանդամների միջազգային օրվան» նվիրված համերգ, որին մասնակցում էին մի շարք հայ երգիչ-երգչուհիներ՝ Արամե, Անահիտ Սիմոնյան, Աիդա Սարգսյան, Քրիստինե Պեպելյան, Միհրան Ծառուկյան, Արմինկա և այլք: Համերգի կազմակերպիչ «Էխո» աջակցման կենտրոնի նախագահ Սերյոժա Օհանջանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը ունի միայն մեկ նպատակ, որն է՝ հաշմանդամ երեխաների աչքերում երջանկություն տեսնել:

Հայ-ռուսական համաժողովի մասնակիցը քննարկումների ամբողջ ընթացքում «այփադով» խաղ էր խաղում. «Հայկական ժամանակ»

Կոնկրետ այս քննարկման թեման հայ-ռուսական համագործակցությունն էր տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։

Նուբարաշենում ՊՆ փոխգնդապետը վրաերթի է ենթարկել 3 հոգու, իսկ Ռազմական ոստիկանությունը արհամարհում է օրենքը. shamshyan.com

Այսօր` դեկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 49-ամյա Մարտին Հայրապետյանը իր կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 34 ՍP 500 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի հոգեբուժարանի ճանապարհին վրաերթի է ենթարկել 3 հոգու: Ըստ shamshyan.com– ի,   վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, որից հետո վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական

«Սեփական լեզվով կարելի է ստեղծագործել միայն այն դեպքում, երբ կա շփում ուրիշ լեզուների հետ». Վլադիմիր Աննուշկին

Aravot.am-ի հետ զրույցում Վլադիմիր Աննուշկինը նշեց, որ Հայաստանում ռուսական օրերը բացահայտում են, թե ռուսերեն բանաստեղծություններ գրելով, ռուսաց լեզու դասավանդելով ի՜նչ սխրագործություն են կատարում հայ ուսուցիչները:

ՀՀԿ-ական պատգամավոր, «Տրանսպորտը… բա պիտի փակեին, բա ի՞նչ պիտի անեին», «Հրապարակ»

Գիտեք ինչ, էդ սովետական համբույրների ժամանակն անցել է։ Տղամարդը տղամարդու հետ ընդամենը բարեւում է, ամենաշատը՝ մեջքին թփթփացնում։

Կաշառք ստանալու պահին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ բանկերից մեկում ամուսնու հաշվի համարի վրա եղած 120 հազար դրամի կալանքը հանելու համար ԴԱՀԿ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակից Գևորգ Հարությունյանն իրենից որպես կաշառք պահանջում է այդ գումարի կեսը` 60 հազար դրամ: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները քննադատում են Ուկրաինայի իշխանությանը

«Ազատություն» ռադիոկայան. ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները քննադատել են Ուկրաինայի իշխանություններին Կիևում ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար։ Բրյուսելում հանդիպման ժամանակ նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ պաշտոնական Կիևին կոչ են անում ցուցաբերել զսպվածություն ընդդիմադիրների նկատմամբ։ Ավելի վաղ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել լսել ժողովրդի ձայնը։ Երեկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ

Ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել և ձերբակալվել են

Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող համակարգչային խանութից բջջային հեռախոսներ են գողացել և փախուստի դիմել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.20-ին, երեք անձինք` դանակներով զինված, մտել են նշված հասցեի նկուղային հարկում

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորին տաներ քաղաք, ֆուտբոլի տար, որ Գիքորը Հենրիկ Մխիթարյանի պես հայտնի ֆուտբոլիստ դառնար ու իր ազգուտակին էլ տիրություն աներ: Կինը չէր համաձայնվում. – Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էդ անիրավ Դորտմունդը մի գցի,- աղաղակում էր կինը:

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը՝ դեկտեմբերի 2-ի դեպքերի հետ կապված

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում իրենց իրավունքներն ու ազատություններն իրացնող անձանց հանդեպ ՀՀ ոստիկանության ձեռնարկած հակաօրինական գործողությունները: Պահանջում ենք վերջ տալ քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնություններին ու քաղաքական հետապնդումներին և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ կատարած ոստիկաններին: 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան

ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացվել է ԼՂՀ-ի անկախությանը նվիրված միջոցառում

«Ամերիկայի Ձայն».ԼՀՂ-ի Ազգային ժողովի խոսնակը հորդորել է Ադրբեջանի ղեկավարությանը մեկնարկել կառուցողական երկխոսություն՝ միաժամանակ նշելով բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի վերադարձի կարևորության մասին ԱՄՆ-ի Կոնգրեսում դեկտեմբերի 3-ի երեկոյան անցկացվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության,

Գեորգի Մուրադովը ներկայացրեց պատճառները՝ ինչո՞ւ հայերը պետք է համագործակցեն ՌԴ-ի հետ

«Ռուսական խոսքի օրերը արդեն վեցերորդ տարին է ինչ անցկացվում են, դա մեծ ցուցանիշ է. Դա առաջին տարին չէ, երկրորդը չէ: Նշանակում է՝ մշտապես են անցկացվում տոներ նվիրված ռուսաց լեզվին, ինչո՞ւ է այդպես կարևոր, որովհետև այսօր ռուսերենը մեր ինտեգրացիոն գործունեությունում հանդիսանում է ցեմենտ: Ռուսաց լեզուն ցեմենտ է ռուս ազգի ներսում: Ռուսաց լեզուն, այ թե ինչ միավորում

Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցեց Մեսսիին եւ Ինյեստային

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Իսպանիայի առաջնության ամենաարժեքավոր խաղացող՝ իրենից ետ թողնելով «Բարսելոնի» միանգամից երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Լիոնել Մեսսիին եւ Անդրես Ինյեստային: Հարցման արդյունքներով Ռոնալդուն ստացել է 32 միավոր, Մեսսին՝ 26, իսկ Ինյեստան՝ 11 միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Ռոբերտ Լեւանդովսկու կինը կարատեի աշխարհի չեմպիոն է դարձել

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողի կինը՝ Աննա Լեւանդովսկայան (Ստաչերսկոյ) այդ հաջողությանը հասել է Պրահայում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում: Դրանից առաջ Աննան 2009 թվականին եղել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ինքը՝ Ռոբերտ Լեւանդովսկին Facebook-ի իր էջում գրել է. «Հրաշալի նորություն: Ես հպարտ եմ Աննայով: Նա դրան արժանի է, քանի որ շատ է մարզվում»:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանը հաղթեց Թուրքիային

Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում այսօր Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիային, որն այս մրցաշարին մասնակցում է կազմակերպիչ երկրի իրավունքով: Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանին փոխարինած Տիգրան Լ. Պետրոսյանը կեսական միավոր վաստակեցին: Այս հաղթանակից հետո մեր ընտրանին մրցաշարային աղյուսակում մեկ աստիճան վեր

Вестник Кавказа. Երևանում բերման ենթարկվածներին կարելի էր բանի տեղ չդնել. Վիկտորիա Պանֆիլովա

Մոսկվան պետք է հասկանար, թե ինչ է անում իր դաշնակից Երևանը, որը պատրաստվում էր ստորագրել Եվրոմիության հետ ասոցացման պայմանագիրը, իսկ ռուսաստանյան այցի հետ կապված կարելի էր սպասել: Դեպի Եվրոպա գնալու Հայաստանի պատճառները պարզ էին, նրանք ոչ մի կերպ չէին կարողանում Ռուսաստանից երկու միլիարդ վարկ ստանալ, իրենց տնտեսությունը կարգի բերելու համար: «Վեստնիկ Կավկազա»-ում գրում է «Նեզավիսիմայա

Դատական կարգադրիչների պետի նախկին տեղակալը կամավոր ներկայացել է նախաքննական մարմնին

ՀՀ դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից ՀՀ պետական բյուջեից նույն ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող, մեղադրյալ, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին

«Դեմ առ դեմ». Վարդան Հարությունյան եւ Տիգրան Քոչարյան

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի եւ բլոգեր Տիգրան Քոչարյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` Պուտինի այցի եւ դրան հետեւած ակցիաների ու ձերբակալությունների շուրջ: Բանավեճը կվարի Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:

Սերժ Սարգսյանին իր հայտարարության համար դատի են տվել․ (Տեսանյութ)

Երեկ ընդդեմ Մաքսային միության բողոքի երթի ժամանակ բերման ենթարկված ակտիվիստների մեծ մասը դատական ատյաններում վիճարկելու է իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքները: «Վիճարկելու ենք երեկվա իրենց հայտարարությունները, թե երթը անօրինական էր, շատերը վիճարկելու են բերման ենթարկելու ոստիկանների գործողությունները: Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթղթերին ու գործընթացին, այդ բոլոր փաստաթղթերը, ներառյալ` Սերժ Սարգսյանի հայտարարությունը անօրինական ճանաչելու հայցադիմումով

Ավելի լավ է ձյուն գա, քան Պուտինը․ (Տեսանյութ)

Եթե քրոջս բերման չենթարկեին, ի՞նչ էի իմանալու, որ Շահումյանի ոստիկանության բաժնում դրես կոդ կա…   – Քույրդ հեծանիվո՞վ է դուրս եկել, – հեռախոսով հարցրեց մայրս ու իմանալով, որ՝ ոչ, ավելի անհանգստացավ, թե բա ինչու՞ հեռախոսին չի պատասխանում: – Ուրեմն, բերման են ենթարկել, – կատակս արեցի, անցա մի քանի պուտինապատում էլ նայելու՝ ՀՀ վարչապետի ռուսերեն ճառը

Բյուզանդի տուժածները փշրանքներ չեն ուզում

Այս տարվա  նոյեմբերի 28-ին կառավարությունը հավանություն է տվել «Վիսկոն» ՍՊԸ-ի գործունեությունից Երևանի Փ. Բուզանդի փ. 13/21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած մոտ 110 անձանց բավարարում տրամադրելու որոշմանը։ Կառավարության այդ որոշումն ի վնաս բնակիչների է, քանի որ ըստ այսօր «Կոնգրես» հյուրանոցում հավաքված, իրենց տուժող համարող բնակիչների, առաջարկում է նոր հավելավճար՝ բնակիչներին դնելով մեկ անգամ եւս խաբված

Զարուհի Փոստանջյանը չմեկնաբանեց Հերմինե Նաղդալյանի խայթոցը

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին՝ երեկ Հայաստան կատարած այցելության մասին, որը նա որակեց որպես «կայսերական նկրտումներ»: Այդ հայտարարությունից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «խայթեց»՝ «Դրա համա՞ր էիք գնացել Ռուսաստանից ձեր հաղթանակները բերելու»՝ նկատի ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի ասածը նախագահական ընտրություններից հետո, թե կգնա Մոսկվա՝ Պուտինից

Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի տեսակցությունների արգելքը հանվել է

pastinfo.am․ Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի միջնորդությունը բավարարվել է, և նրա պաշտպանյալի տեսակցությունների արգելքը հանվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էին, գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ գործն ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն այս անգամ այն

Տավուշի մեծ մասը Ադրբեջանի՞ն ենք նվիրում․ (Տեսանյութ)

Յուրաքանչյուր տարածքի անվտանգությունն ու ապահովությունը կախված է նախ և առաջ ճանապարհների բարեկարգությունից ու ապահովությունից: Ի տարբերություն մեր կառավարության՝ այդ ամենը քաջ գիտակցում է Ադրբեջանի կառավարությունը ու կրակի տակ է պահում Տավուշի մեծ մասը Հայաստանի մյուս հատվածներին կապող միակ բարեկարգ ճանապարհը՝ Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղին: Զինվորական ավտոշարասյունն ու քաղաքացիական մեքենաները գնդակոծած ադրբեջանական  զինուժը շուրջ մեկ ամիս է՝ նախկին

Լուսանկարում փոքրիկ իշխանը ներկայացված է աղջկա կերպարով

Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սովորող աշակերտների, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մեդիա ակումբի և լուսանկարիչ Տաթև Հակոբյանի ստեղծագործական համագործակցության արդյունքում այսօր Նարեկացի արվեստի միությունում բացվեց «Լուսանկարազարդումներ» խորագրով ցուցահանդեսը: «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանի խոսքով՝ «Հույսի կամուրջն» արդեն երկու տարի է, ինչ ֆոտո և վիդեո դասընթացներ է կազմակերպում ինչպես հաշմանդամություն ունեցող,

Շարունակվում է փաստաբանի սպանության գործով դատաքննությունը

Վկաները կրկին փոխում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքները

Դժգոհում են ՀՀ քաղաքացիների ոչ ադեկվատ արձագանքից

«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամներն այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ դժգոհեցին, որ ոստիկանները ընդդեմ Մաքսային միության երեկվա բողոքի երթի ընթացքում չեն պահել իրենց խոստումները: «Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի քանի անգամ խոստացավ չխոչընդոտել երթը ու թույլ տալ շարունակել հրապարակից, բայց տեր չկանգնեց իր խոստմանը»,- ասաց նախաձեռնության անդամ Արմեն Մկրտչյանը: Նախաձեռնության անդամներն առաջիկայում նամակներ կուղարկեն ԱԺ եւ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031