Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուզանդի տուժածները փշրանքներ չեն ուզում

Դեկտեմբեր 03,2013 21:10

Այս տարվա  նոյեմբերի 28-ին կառավարությունը հավանություն է տվել «Վիսկոն» ՍՊԸ-ի գործունեությունից Երևանի Փ. Բուզանդի փ. 13/21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած մոտ 110 անձանց բավարարում տրամադրելու որոշմանը։ Կառավարության այդ որոշումն ի վնաս բնակիչների է, քանի որ ըստ այսօր «Կոնգրես» հյուրանոցում հավաքված, իրենց տուժող համարող բնակիչների, առաջարկում է նոր հավելավճար՝ բնակիչներին դնելով մեկ անգամ եւս խաբված լինելու վիճակի մեջ: Բուզանդի փ. 13/21 հասցեի բնակիչները դեռ շարունակում են այս պահին «Կոնգրես» հյուրանոցում իրենց հավաքը, նրանք հավաքում են ստորագրություններ` կառավարության հիշյալ որոշման դեմ:

IMG_1992

Ս.Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել բազմաթիվ քաղաքացիներ: Տուժող Արտաշ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 4200 քմ.տարածքը, ուր իրականացվել են շինարարական աշխատանքներ, Երեւան համայնքի սեփականությունն է եղել:

Երեսունյոթ ընտանիքների յոթանասունմեկ ֆիզիկական անձանց կողմից հավաքվել են գումարներ: Սակայն կառուցապատում տեղի չի ունեցել: Ըստ  բնակիչների, կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով երաշխիք չի տալիս, թե կառուցապատման ծրագրից տուժածների հարցը կլուծվի:

Բնակիչները մտահոգված են, քանի որ կառավարության ծրագրում  չի նշված, թե կառավարությունն ինչքան հատուցում է տալիս, ներդրված գումարները ԱՄՆ դոլարով ինչ համարժեքով է հաշվարկված, գումարի ծավալը որքան է տուժող ճանաչված բնակիչների փոխհատուցման համար:

Բնակիչները չեն ուզում հավատալ այն նախագծին, որը ներկայացրել է Վաչե Գաբրիելյանը:

Նրանք մտահոգություն ունեին, թե հենց այդ նախագիծն էլ կանցնի, եւ իրենց իրավունքները կոտնահարվեն:

Նրանք ասում էին, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք նոր «Դի ընդ էյջ դրասյսն» կազմակերպությունը պետք հաշվի առնի, իրենց պահանջները վերականգնելու համար:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031