Օրվա լրահոսը
Բախվել են մարդատար ավտոբուսն ու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան
ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» ավտոսերվիզի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի մոտակայքում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 34SM766 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Բ.) և Աբովյան-Երևան երթուղու 259 համարի «Բոգդան»
Թե ինչպես հաշտվեցին Մարտին Վարդազարյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը (Տեսանյութ)
Այն բանից հետո, երբ Կոմպոզիտորների միության դահլիճում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչու է նեղացել միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից, վերջինս դահլիճից դուրս գալուց հետո, կոմպոզիտորին առաջարկեց ընդունել ձեռքսեղմումը, որին ի պատասխան Վարդազարյանը ընդունեց. «Ես ընդունում եմ որպես երաշխիք եւ որպես մարդ, պատասխանատու, որպեսզի մենք միասին քայլենք, Մարտին: Դու պատրա՞ստ ես: Արի քայլենք այդ կյանքով միասին»,-ասաց
Ռիմա Դեմիրճյանը պատմում է ամուսնու մասին (Տեսանյութ)
Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը «Սիվելնեթին» է պատմել ամուսնու անցած ճանապարհը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Եթե ինչ-որ մեկը պատճառ է դառնում թոռանդ արցունքներին, դուք կներե՞ք, թե` ոչ». Մարտին Վարդազարյան
Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչու է նեղացել Ռոբերտ Ամիրխանյանից Այսօր Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ընտրելու ընթացքում, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատմեց, թե ինչու է նեղացած միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից, սակայն չէր ցանկանում անել բոլորի ներկայությամբ, քանի որ հարցը անձնական բնույթի է, սակայն Ամիրխանյանը պահանջեց, որ շարունակի խոսել ամբիոնից, քանի որ վերջինս իր վրա ցեխ
Լեւոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել (Տեսանյութ)
Ծաղկաձորի մարզաառողջարարական համալիրում այսօր ավարտվեց Արոնյան-Սարգսյան ուսումնամարզական դպրոցի հերթական հավաքը: chessfed.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Լեւոն Արոնյանի հետ, ով միացել էր մարզչական թիմին մարզումների միջնամասում:
Քաղաքացին քվեարկեց առանց անձնագրի
SKnews.ge տեղեկատվական պորտալը հայտնում է, որ Վրաստանում №67 ընտրատեղամասում ժամը 13:07-ին տարեց քաղաքացին քվեարկեց առանց անձնագրի: Տարեց ընտրողը մոռացել էր անձնագիրը, №67 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները, հարգելով ընտրողի տարիքը, թույլ տվին նրան քվեարկել: Լուսանկարը PanArmenian Photo-ի
Աժիոտաժ ՀԿԵՄ-ում (Տեսանյութեր)
Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում այսօր միության անդամների մասնակցությամբ պետք է ընտրեն միության նախագահ: Իրենց թեկնածությունն են առաջադրել Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության (ՀԿԵՄ) նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ով երեկ կայանալիք համագումարում վայր դրեց իր լիազորությունները եւ միության անդամ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նախքան համագումարի սկսվելը Արամ Սաթյանը հայտնեց, որ նախնական հաշվարկներով 123 մասնակցից 73-ը ներկա են:
Շիրակի թեմի առաջնորդը՝ Նիկոլայ Ծատուրյանի եւ Լեւոն Բարսեղյանի մասին
Hetq.am-ը հարցազրույց է անցկացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. Սրբազան, փաստորեն ստացվում է, որ «անառակ որդիներն» այլեւս չե՞ն ներվելու: -Սխալ հարցադրում եք անում: Ուրեմն հայրը ներեց անառակ որդուն, երբ անառակ որդին զղջաց եւ վերադարձավ: Մենք, պիտի ասեմ, որ հաճախ ներում ենք նաեւ, երբ չի զղջում, չի
Վրաստանում ընտրությունների ժամանակ դիտորդուհին ծննդաբերել է
«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպությունից դիտորդուհին սկսել է ծննդաբերել Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկում քվեարկության մեկնարկից քիչ անց, հայտնում է News.am-ը՝ վկայակոչելով՝ «Նովոստի-Գրուզիա»-ն: Կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվել, նրան տեղափոխել են հիվանդանոց: Կինը տղա է ունեցել, որին Facebook սոցիալական ցանցի վրացի օգտատերերն առաջարկում են անվանել ընտրություններում հաղթող թեկնածուի պատվին: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: Լուսանկարը՝
Նոյեմբերին պետական բուհերի երիտասարդ դասախոսները Երեւանում 98 բնակարան կստանան
Այս տարվա նոյեմբերին 10 պետական բուհերի երիտասարդ դասախոսները Երեւանում 98 բնակարան կստանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նրա խոսքով՝ 98 բնակարանից կազմված համալիրը, որը կառուցվել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» պետական ծրագրի շրջանակներում, շահագործման կհանձնվի նոյեմբերին, Երեւանի Ավան վարչական շրջանում: Հաջորդ տարի նախատեսվում է շահագործման հանձնել եւս 5
Փրկարարները բացել են դուռը
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 46/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է և չի կարողանում դուռը բացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել Ա. Գ.-ին` գիտակից վիճակում (ծնվ.1937թ.), ում շտապօգնության աշխատակիցները
Անցնող շաբաթը Վրաստանում
Վրաստանի հայկական համայնքը պատրաստել է Վրաստանի անցած շաբաթվա իրադարձությունների քրոնիկոնը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. «Ի տարբերություն նախկին նախընտրական ժամանակաշրջանների` այս տարի հաստատվել է պակաս լարված ժամանակաշրջան: Անցյալ տարիների ընտրությունների ժամանակ չափից ավելի էր օգտագործվում վարչական գործոնը: Իրավապահ և մյուս պետական մարմինները ակտիվորեն մասնակցում էին նախընտրական ագիտացիաներին` ի օգուտ իշխող կուսակցության: Այս տարի քիչ կօգտագործվի վարչական
Հիշատակի արարողություն՝ Ազգային ժողովի բակում
Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի այգում՝ Երվանդ Քոչարի կերտած հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Գրված է Parliament.am-ում: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները,ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Արարողությանը ներկա էին նաեւ զոհված պետական գործիչների հարազատները: Ներկաները ծաղիկներ դրեցին ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային
Հայ դեսպանների երկարակեցության առեղծվածը եւ հետեւանքները
Այսօր միայն ծույլը կամ արտաքին քաղաքականության նկատմամբ բացարձակապես անտարբեր մարդը չի փնովում արտգործնախարարության աշխատանքը: Այն, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը վերջնականապես ձևավորված չէ և 20 տարվա ընթացում ունեցել է լուրջ սայթաքումներ, անկողմնակալ դատող մարդու մեջ կասկած չի հարուցում: Սակայն քննադատությունը գնահատելի է, երբ անաչառ է, երբ նպատակը ոչ թե սխալներ որսալն է, այլ այդ կարևորագույն կառույցի`
Էլինա Դանիելյանը Հռոդոսում անհատական 2-րդ մրցանակ նվաճեց
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնությունում Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը խաղացած վեց պարտիայում վաստակեց 4,5 միավոր եւ երրորդ խաղատախտակի առջեւ ցույց տվեց 2-րդ արդյունքը՝ արժանանալով անհատական մրցանակի: Էլինան վիճակագրությամբ Եվրոպայի առաջնությունում ցույց է տվել 75%-անոց արդյունավետություն, ինչը լավագույն ցուցանիշն է «Միկայի» կազմում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բոլոր մրցավարները հաղթանակը տվեցին Արթուր Աբրահամին
Այս գիշեր պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում անցկացված մենամարտում միավորներով հաղթեց իտալացի Ջովանի դե Կարոլիսին: Մարտը շարունակվեց բոլոր 12 ռաունդներում եւ կողային բոլոր մրցավարները միավորների 120-108,119-109,118-109 տարբերությամբ հաղթանակը շնորհեցին Աբրահամին: Ոչ վաղ անցյալում Աբրահամը դարձավ ներկայումս Ռոբերտ Շտիգլիցին պատկանող երկրորդ միջին քաշային կարգում WBO տիտղոսի պարտադիր հավակնորդ:
Ստերոիդները բոդիբիլդեր աղջկան տղամարդ են դարձրել (Լուսանկարներ)
Ամերիկուհի Քենդիսը, որ զբաղվում է բոդիբիլդինգով, մկանների զանգվածն աճեցնելու նպատակով այնքան խթանիչ է օգտագործել, որ ժամանակի ընթացքում կին արմատից վերածվել է տղամարդու: Սա եզակի դեպք չէ ԱՄՆ-ում եւ այդ երկրի առողջապահության նախարարությունն սկսել է լրջորեն մտահոգվել խնդրով: Մանավանդ, որ երեւույթի նկատմամբ կանայք ավելի զգայուն են: Անաբոլիկները չարաշահելու դեպքում նրանք անճանաչելիորեն փոխվում են. մարմնի ոչ բնութագրական
«Միկան» հավասար միավորներով չարժանացավ բրոնզե մեդալի
Հռոդոսում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնությունը: Երեւանի «Միկան» եզրափակիչ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց «Պոլիտեխնիկային» ու վերջինի հետ միասին պայքարն ավարտեց թիմային 9,0 միավորով: Սակայն «Միկան» լրացուցիչ հաշվարկներով բրոնզե մեդալը զիջեց նրան: Իսկ մրցանակակիրների եռյակը կազմեցին Ռուսաստանի թիմերը. «Մոնտե-Կարլոն»` 14 միավոր, «Յուգրան»՝ 10,0, եւ «Պոլիտեխնիկան»՝ 9,0: Եզրափակիչ տուրում մեր աղջիկներից Էլինա Դանիելյանն ու Լելա
Յուրա Մովսիսյանը կրկին գոլ հեղինակեց ««Սպարտակի» կազմում
Ֆուտբոլի Ռուսաստանի պրեմյեր լիգայի 14-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Ռոստովի» դարպասը եւ 30 միավորով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի «մաքուր» երկրորդ հորիզոնականում: Մոսկվացիների կազմում կրկին աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հանդիպման 15-րդ րոպեին 11 մետրանոցով մրցակցին պատժեց իր իսկ նկատմամբ տուգանային հրապարակում կոպիտ վարվելու համար: «Սպարտակի» կազմում ակտիվ ու արդյունավետ
Միշա Ալոյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն
Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 52 կգ քաշային բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Ալմաթիում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 3:0 հաշվով հաղթելով ուզբեկստանցի Յասուրբեկ Լատիպովին՝ երկրորդ անգամ դարձավ այդ քաշային կարգում մոլորակի ուժեղագույն բռնցքամարտիկը: «Բաքվում իմ առաջին հաղթարշավից հետո ես երկու պարտություն եմ կրել. Լոնդոնի օլիմպիական խաղերում եւ Ունիվերսիադայում: Դրանք մարզասերների շրջանում որոշակի հարցեր էին առաջացրել, թե աշխարհի
Մեղադրվում է իր երեխաների «ՍՕՍ» մորը հարվածելու մեջ
Խուլիգանության մեջ մեղադրվողը նախկինում դատված է Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Արտակ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին, ժամը 09-ի սահմաններում Իջեւան քաղաքում գտնվող «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջեւանի մասնաճյուղում իր երեխաներին տեսակցելու հարցի շուրջ լուրջ վիճաբանության մեջ է մտել իր երեխաների «ՍՕՍ» մայր Նարինե Ավետիսյանի հետ, դիտավորությամբ
Իրանում կախաղան է հանվել 16 ապստամբ
Իրանի դատական մարմինների պաշտոնյաների համաձայն, երկրում կախաղան է հանվել 16 ապստամբ: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ապստամբներին կախաղան հանելով՝ Իրանի իշխանությունները վրեժխնդիր են եղել Պակիստանի հետ սահմանամերձ շրջանում սահմանապահների դեմ իրականացված հարձակման համար: Պակիստանի հետ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտակայքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է Իրանի սահմանապահ ծառայության 14 ծառայող: Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության համաձայն, սահմանապահների ուղղությամբ
Ջավախահայությունն ապրեց հերթական արհավիրքի ծանր տարիները …
«Վահե ջան, Էրեվնու բանմ չե՞ս փերել, կարդանք…»: Ջավախքցի պարզ ու շիտակ մարդու այս նույնքան պարզ ու հարցական նախադասությունն իրականում իր մեջ մեծ փլիսոփայություն է պարփակում: Բազմիմաստ ու ենթաշերտերով հարուստ այս հարցմունքին անհնար էր տալ բացասական պատասխան: «Փերել եմ.»: Բայց… 2009 թ. վերջերն էին: Սովորականի պես մեկնում էի Երևանից Հայրենի Ջավախք: Ինչպես միշտ՝ հետս վերցրել էի
Արամ Սարգսյանը պատմում է՝ ո՞ւմ էր ձեռնտու «Հոկտեմբերի 27-ը»
«Ո՞ւմ էր ձեռնտու. հասարակությունն արդեն իր գնահատականը տվել է: Բոլոր նրանց, ովքեր Վազգենից հետո հագուրդ տվեցին իրենց նյութապաշտական, մարդկային, ամբիցիոզ հակումներին, բոլոր նրանց բախտը բերեց, եթե չասեմ ձեռնտու էր: Դրա հետևանք է նաև այսօրվա Հայաստանը՝ իր անսահման ճոխությամբ ու անսահման աղքատությամբ»,-այսօր ՀՀՇ-ի հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը՝ պատասխանելով
Կարեն Բեքարյան. Պետք է հաշվի առնվեր Մաքսային միության հետ առնչվել ցանկացող պետությունների ցանկը
«Կարծում եմ՝ սեպտեմբերի 3-ից հետո կարիք կար Երևան կանչել ՀՀ Եվրոպայում հավատարմագրված բոլոր դեսպաններին, կարիք կար կոորդինացնելու աշխատանքը, պառլամենտական դիվանագիտության բոլոր գործիքները բոլոր մակարդակներում արդյունավետ օգտագործել: Այս աշխատանքը պետք է շատ լայնածավալ կատարվեր սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո»,-հոկտեմբերի 26-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ասուլիսի թեման էր «Վերջին արտաքին
Հովհաննես Իգիթյան. «Թող ցույց տան Պուտինի տված երաշխիքը ԼՂՀ անվտանգության հարցում»
ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը վստահեցնում է՝ իրենց վերակազմավորված ՀՀՇ-ն ոչ մեկին դեմ չէ. «Նոր բան չենք ստեղծում: 25 տարի առաջ եղել է շարժում: Ոչ մեկին դեմ, ոչ մեկին ի հեճուկս ոչինչ չենք անում»: Այսօր ՀՀՇ հիմնադիր համագումարի ժամանակ պարոն Իգիթյանն ասաց, որ կուսակցության մեջ չի լինելու առաջնորդ. «Կուսակցության մեջ չկա մեկը, որ բոլորը սպասեն այդ մեկին,
Նախախորհրդարանի վաղվա բոյկոտի երթը տեղի չի ունենա
Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ վաղը` հոկտեմբերի 27-ին, ի հարգանս զոհերի հիշատակի, Ծածկած շուկայի ազատագրման և Yerevan City սուպերմարկետների բոյկոտի երթ տեղի չի ունենա: Ամենօրյա երթերը կվերսկսվեն երկուշաբթի օրվանից` հոկտեմբերի 28-ից, Մաշտոցի պուրակից ժամը`15:00-ից:
«ԿԳԲ-ից էլ մարդ կանչեք». Ռեպլիկ Խաչատրյանական դահլիճից
Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համագումարի ժամանակ Միության անդամ Արտեմ Ղազարյանը առաջարկեց քվեարկությունից առաջ անվանական ներկա-բացակա անել: Միության անդամները «կողմ» քվեարկեցին առաջարկին: 124 հոգուց 57-ը բացակա էին: Ներկաները որոշեցին, որ համագումարի աշխատանքները շարունակվում են, քվորումն էլ ապահովված է: Մարտին Վարդազարյանը առաջարկեց, որ ռեպլիկների համար էլ կարգ սահմանվի, որովհետեւ յուրաքանչյուր ռեպլիկ կարող է ելույթի ծնունդ տալ: Մհեր Նավոյանի
Фонтанка. Սանկտ-Պետերբուրգում կրակել են Հայաստանի քաղաքացու վրա
Սանկտ Պետերբուրգի Իրինովի պողոտայում անհայտ անձը տրավմատիկ ատրճանակից կրակել է Հայաստանի քաղաքացու վրա: Հայտնում է «Ֆոնտանկա» լրատվականը: Հոկտեմբերի 25-ին ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել, որ Հայաստանի 31-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Տուժողը պատմել է, որ հոկտեմբերի 24-ին ժամը 23:30 10-րդ բնակարանի մոտ նրա և նրա ուղեկցի վրա անհայտ անձը կրակել է տրավմատիկ
Asbarez. Հայերը բողոքում են «Որբերի գորգը» ցուցադրելու Սպիտակ Տան մերժման համար
ԱՄՆ-ի հայերը Սպիտակ Տնից և Կոնգրեսից պահանջում են թույլատրել Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի գործած հայկական պատմական գորգի հրապարակային ցուցադրումը, որը 1925թ. հանձնել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն արշավը սկսել է «Վաշինգտոն փոստ» թերթի հրապարակումից հետո, ըստ որի, դեկտեմբերի 16-ին նախատեսված Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսին Հայ մշակույթային հիմնադրամի և


















































