Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են մարդատար ավտոբուսն ու «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան

Հոկտեմբեր 27,2013 18:26

ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» ավտոսերվիզի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի մոտակայքում բախվել են «Միցուբիշի» մակնիշի 34SM766 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Բ.) և Աբովյան-Երևան երթուղու 259 համարի «Բոգդան» մակնիշի 3318L պետհամարանիշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Հ. Մ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Միցուբիշի»-ի վարորդը և ուղևորներ՝ Է. Զ.-ը (ծնվ.1983թ), Հ. Բ.-ը (ծնվ.1985թ.), Գ. Ս.-ը (ծնվ.1956թ.) հոսպիտալացվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031